fbpx
+37410264633
+37455471134
ք.Երեվան, Վաղարշ Վաղարշյան 26
Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունն է X, ես 30 տարեկան եմ։ Ապրում եմ Y քաղաքում ամուսնուս և կենդանիների հետ։ Ես դժվար իրավիճակում եմ և չգիտեմ թե ում դիմեմ։

Ես տաքարյուն եմ, նեղացկոտ, ամաչկոտ։

Հիմա ինձ մոտ տուպիկային իրվիճակ է՝ իմ ու ամուսնուս մեջ լուրջ անհասկացվածություն կա։ Իմ կյանքում ինձ դուր չի գալիս այն, որ մենք չունենք երեխաներ, ընդ որում բոլոր հետազոտություններն անցել ենք, և նորմալ է, և նրա բարկության բռնկումները։ Ամուսնուս մոտ դյուրագրգռությունն առաջանում է հաճախ այն ժամանակ, երբ նա քաղցած է, կամ էլ ինչ-որ բան այնպես չէ։ Այդ ժամանակ նա սկսում է շատ սուր հակազդումներ տալ։ Իրար հետ ընդհանուր լեզու չենք գտնում՝ երբ նա տուն է գալիս, շները նրան դիմավորելուց սկսում են բարձր հաչալ, և նա ինձ չի լսում։ Ասում է, որ բարձր խոսեմ, իսկ ես չեմ ուզում գոռալ, այդ պատճառով նա մեկ անգամ նույնիսկ խփեց շանը, որ չհաչա, իսկ ես խռովեցի նրանից, ասեցի, որ իսթերիկների հետ չեմ կարողանում, և այստեղ Օստապը՝ իմ ամուսինը, ափերից դուրս եկավ։ Մենք իրար հետ չենք շփվում արդեն երկրորդ օրը, ես նույնպես ցանկություն չունեմ։ Միասին ապրում ենք արդեն 4 տարի է։

Ամեն ինչ սկսեց այն պահին, երբ մեր տանը շուն հայտնվեց, ընդ որում հեղինակը ամուսինս էր՝ շունը նա նվիրեց ինձ։ Ես նրան բացատրում եմ, որ գոռալը իմ բնավորության մեջ չի, ես սիրում եմ խաղաղ ու հանգիստ շփում, որին նա պատասխանում է որ գիտի, և երբ անհրաժեշտ է ես գոռում եմ։ Բնականորեն դա այդպես է, սակայն առիթը պետք է լինի այնպիսին... որ ես գոռամ։

Ինչպես բացատրեմ ամուսնուս, որ ինձ վախեցնում է նրա զայրույթը, երբեմն ես վախենում եմ, որ նա իրեն այդպես կպահի երեխաների մոտ նույնպես։ Ես նրան խնդրում եմ հանգիստ խոսել, սակայն նա չի կարողանում՝ երբ բանը հասնում է վեճի, նրա չքերը ճակատին են թռնում և նա սկսում է գոռալ։

Լրացուցիչ ուզում եմ հայտնել, որ նա մի քիչ իր հորն է նման, նա նույնպիսի հակազդումներ է տալիս և նույնիսկ ծեծում է մորը։ Նրա ծնողները մեր կյանքին չեն խառնվում, մենք առանձին ենք ապրում, բայց նույն բակում, մայրը ասում է, որ ամուսինս միշտ էլ այսպիսի նյարդային է եղել։ Ես իհարկե կարդացել եմ, որ Ստաս անունով մարդիք՝ նյարդային են, բայց մնացած բոլոր բաներում նա ինձ դուր է գալիս։ Ուղղակի այդ կոպտությունը արդեն զզվացրել է։

Իմ առողջության մասին ուզում եմ լրացուցիչ ասել, որ մարմնային հիվանդություններ չունեմ, սակայն ամեն ինչը սրտիս մոտ եմ ընդունում՝ մեր կոնֆլիկտներից հետո, սկսում եմ վատ զգալ և ծանր շնչել։

Պատասխան՝

Հարգելի X։

Ձեր ընտանիքին միանշանակ երեխա է անհրաժեշտ։ Դուք երկուսով արդեն սպառել եք Ձեր հարաբերությունների բոլոր տարբերակները, և Ձեր կյանքը այնքան տրիվյալ և անհետաքրքիր է դառնում, որ Դուք փորձում եք Ձեր կյանքը հետաքրքրացնել Ձեր կոնֆլիկտներով։ Ոչ մի լուրջ կոնֆլիկտի առիթ չեմ տեսնում, իսկ այս ձևով փորձել հետաքրքրացնել կյանքը՝ սխալ է։ Ուզեք թե չուզեք, Ձեզանից յուրաքանչյուրը ենթագիտակցորեն մեղադրում է մյուսին երեխա չունենալու հարցում։ Դա բնական է։ Հետևաբար այդ ներքին կոնֆլիկտը ընդունում է Ձեզ մոտ հետևյալ տեսքը։ Փորձեք ավելի լրջորեն նայել այդ հարցին, և ավելի թեթև այն մանրուքներին, որի համար վիճում եք։ Շուն բերելով, Դուք երկուսդ էլ կարծել եք, որ կլրացնեք այդ բացը, սակայն հիմա հասկանում եք, որ դա չստացվեց։ Մեղավորը ոչ թե շունն է, այլ այն դերը, որ ի սկզբանե տվել էիք նրան, և որը նա չարդարացրեց։ Փորձեք ավելի սթափ և հասուն նայել հարցերին։

Ուրախ եմ եթե ինչ-որ բանով Ձեզ օգտակար եղա:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան:

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: