Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

  • Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք- www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Սկայպ խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, խորհրդատվություն, սկայպ, skype

  • Կարդա իմ գիրքը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիայի բուժումը, лечение депрессии, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հարց ու պատասխան, խորհրդատվություն

  • Ամեն ինչ դեպրեսիայի մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիա, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանության նորություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, նորություններ

  • Ամեն ինչ ֆոբիաների մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, ֆոբիա, վախ, հանրագիտարան

  • Տուր Քո հարցը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, անվճար, խորհրդատվություն, Միհրդատ, Մադաթյան

  • Տարօրինակ հիվանդություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, տարօրինակ, հիվանդություններ

  • Հայաստանն իմ աչքերով - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, Հայաստան, Երևան, Արցախ, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանի ընդունարան - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Հոգեբանական առակներ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

ua-tour.net

Մենք արդեն 9-10 ամիս է

...ամեն օր վիճում ենք...

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունն է Եկատերինա։ Ես 18 տարեկան եմ։ Ապրում եմ Եկատերինբուրգում ծնողներիս հետ (մորս, տատիկիս և պապիկիս)։ Կապնված եմ մի 18 տարեկան երիտասարդի հետ։ Ես շատ դժվար վիճակում եմ, չգիտեմ թե ում դիմեմ՝ հոգեբանի մոտ գնալ չեմ ուզում, որովհետև նրանք հաճախ փորձում են իմանալ այն, ինչի կարիքը չկա։ Այսպես ինձ ավելի հարմար է թվում…

Խորհրդատվություն 5 - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Ես էմոցիոնալ եմ, երբեմն իմպուլսիվ և բռնկուն՝ երբեմն... բնույթս է այդպիսին։ Ինձ դրական էմոցիաների մշտական դուրս մղում է պետք։ Որպեսզի բացասական չդառնամ։ Բացասական Էմոցիաներս հասարակության մեջ չեմ ցուցաբերում։ Ընկերուհիս, որը իմ ամենամոտմարդն է և ում ամեն ինչ վստահում էի, այնպես ինչպես ինքը ինձ, մեկնել է ուրիշ քաղաք, և նույնիսկ ինտերնետում հազվադեպ է լինում, իսկ մենք իրար միշտ շատ օգնում էինք։ Հիմա փորձում եմ ինքս։ Նրանից, որ ձեռքերս իջնում են, հասկանում եմ, որ ոչինչ չեմ կարողանում անել, որից էլ սկսում են իսթերիկաներս։ Արցունքներս։ Երբ տանը ոչ-ոք չկա։ Չեմ սիրում արցունքներս և թուլությունս ի ցույց դնել։ Ես ինձ սիրում եմ, բայց երբեմն քննադատում եմ։ Դեռ ոչ-ոք ինձանից չի բողոքել։ Բոլոր հավաքույթներին և ծնունդներին հրավիրում են։ Վստահում են, խորհուրդ են հարցնում՝ այդպես էլ է լինում (ես ոչ մեկի ոչ մի գաղտնիք, ուրիշին չեմ պատմում)։

Հիմա իմ մոտ տուպիկային իրավիճակ է։ Անհասկանալի հարաբերություններ։ Հերթական խնդրի լուծում, որը սկսեց 2008 թվականի հոկտեմբերին, ԲՈւՀ-ի դասերը սկսելու հետ։ Ուրիշ շրջապատ։

Հիմա ինձ մոտ ամեն ինչ նորմալ է, բացի ընկերոջս հետ ունեցած հարաբերություններից: Վերջին 9-10 ամիսների ընթացքում, մենք ամեն օր վիճում ենք, պատահում է նույնիսկ օրական մի քանի անգամ (միասին ենք արդեն 3 տարի): Նա քննադատություն և "ոչ" բառը չի ընդունում:

Ես, թեկուզ և փորձում եմ ինձ զսպել, սակայն երբեմն ափերից դուրս եմ գալիս, որի համար հետո փոշմանում եմ:

Նա դադարել է ներողություն խնդրել: Առաջին երկու տարին մենք հոյակապ էինք ապրում՝ առանց վեճերի և վիրավորանքների: Ամեն ինչ չափից դուրս լավ էր: Նա կոմպրոմիսներ էր փնտրում, հանգստացնում էր ինձ: Ի զարմանս ինձ, նրա մոտ դա ստացվում էր: Հիմա դա չկա: Նա չի մոտենա, ներողություն չի խնդրի (միգուցե մեղավորը ես եմ՝ առաջ առաջինը ես էի ներողություն խնդրում, որովհետև գիտեմ, որ բարդ բնավորություն ունեմ, և շատ համբերատար է պետք լինել ինձ հետ ապրելու համար): Հիմնականում վիճում ենք ինտերնետում կամ հեռախոսով՝ ես սկսում եմ ամեն ինչ երեսին ասել, ինչին նա պատասխանում է "մոռացիր", կամ ուղղակի փախչում է խնդրից:

Բերեմ օրինակ՝ ես ասկայում մի նախադասություն էի գրել՝. "երիտասարդությունը արդեն որտակվում է ինտերնետում", որը կարդալով և ճիշտ չհասկանալով, թե ինչ էի ուզում ասել, նա սկսեց իմ վրա գոռալ և վիրավորել, ասելով՝. "քեզ համար ամեն ինչ խաղալիք է, քեզ ոչինչ պետք չի, դու ոչինչ չես անում մեր հարաբերությունները լավացնելու համար, դու մեղավոր ես":

Իմ գործողությունները հետևյալն են՝ սկզբից ես դիմանում եմ, փորձելով հասկանալ թե ինչ է կատարվել, և ինչը նրան դուր չեկավ… իսկ հետո պաշտպանվում եմ՝ մանկուց սովոր եմ պաշտպանվել, խոսել կարողանում եմ, և սուր լեզու ունեմ:

Հետո փոշմանում եմ… սկսում ենք այդ նույն խնդիրը նորից ու նորից քննարկել, ուղղակի այս անգամ նրա կողմից հնչում են՝. "մոռացիր", "մոռացանք", "ես այս ամենից հոգնել եմ" և այլն:

Ես ասում եմ, որ այսպես չի կարելի, խնդիրը մնում է և ինչ-որ ժամանակ հետո նորից ու ավելի ընդգծված կկանգնի մեր առաջ… Նա այս ամենը հասկանալով պնդում է իրենը: Նա սկսում է նեղանալ, և "տղամարդիք չեն նեղանում՝ տղամարդիք բարկանում են" նախադասությամբ սկսում է պաշտպանվել հարցերից:

Ինչպես ասեցի, բոլոր վեճերը փորձում եմ լուծել միանգամից, սակայն երբեմն չեմ դիմանում, և սկսում են կոնֆլիկտները: Խնդրի լուծման պրոցեսսում ես փորձել եմ հանգիստ խոսել, բարկանալ, կատակել, փափկեցնել իրավիճակը, զիջումների գնալ: Սակայնկարծես պատի հետ խոսես: Ի՞նչ անեմ: Ի՞նչպես հակազդեմ նրա վարքագծին: Ի՞նչ ասեմ, իսկ ի՞նչ չասեմ:

Լրացուցիչ ուզում եմ հայտնել, որ նա ունի ընկեր, որի հետ շփվում են 11-րդ դասարանի կեսերից: Այդ տղան, աղջիկներին արհամարհում է: Նրա համար աղջիկները միայն սեռական օբյեկտներ են: Իմ ընկերը միշտ շատ հարգանքով էր վերաբերվում հակառակ սեռին:

Իմ առողջական վիճակի մասին ուզում եմ հայտնել, որ ինձ նյարդայնանալ չի կարելի՝ իմ ենթաստամոքսային գեղձը հիվանդ է, և բժիշկները արգելել են: Սակայն հաճախ ուժերս չեն ներում ինձ զսպել: Փաստացի բուժում չկա, վալերիանայի կաթիլներ եմ օգտագործում, որը իմ վրա ազդում է այնպես, ինչպես կատուների վրա:

P.S. Նախապես շատ շնորհակալ եմ…

Պատասխան՝

Հարգելի Եկատերինա:

Ձեր նկարագրածից թվում է, որ Ձեր հարաբերությունները ճգնաժամ են ապրում, և լավ կլիներ կարճ դադար վերցնեիք: Հին կարծրատիպերով հարաբերությունները շարունակելը կբերի շարունակական կոնֆլիկտների: Եթե նախկինում Ձեր ընկերը՝ վախենալով կորցնել Ձեզ մատների արանքով է նայել Ձեր որոշ վարքագծերին, ապա հիմա, զգալով ավելի կայուն, նա փորձում է կանխել այն: Նախ փորձեք Ձեր կոնտրաստ հարաբերությունները վերածել ավելի ստաբիլի: Մի կողմից դուք չափազանց քնքշություն և սեր եք տալիս, իսկ մյուս կողմից՝ սուր կոնֆլիկտ և այլ բացասական բաներ: Փորձեք լիարժեք ընկալել կնոջ դերը և փորձել դրանով տալ Ձեր ընկերոջը լիարժեք տղամարդու դեր: Ինչ-որ բան անելուց առաջ, նախապես մտածեք՝ դա դուր կգար Ձեր ընկերոջը, թե ոչ: Հաճախ կան կոնֆլիկտներ, որոնք քննարկման կարիք չունեն, և եթե տղամարդը փակում է այդ թեման, ասելով՝ "մոռացանք", նշանակում է նա զգում է իր մեղավորությունը, և չի ցանկանում այն շարունակել, որը կբերի տրամաբանական ներողության (նվաստացման): Պնդելով և շարունակելով քննարկել այդ միջադեպը, Դուք պահանջում եք այդ ներողությունը, որը բերելու է Ձեր ընկերոջ բուռն հակազդման և բարկության: Շարունակելով այս կերպ, Դուք նրան կվանեք ձեզանից հեռու, և հետզհետե կկորցնեք նրան: Փորձեք փոխել Ձեր քաղաքականությունը և դերը այդ կոնֆլիկտների մեջ, ոչ թե պաշտպանվելով, այլ ենթարկվելով ձգելով դեպի Ձեզ նրան: Պարզաբանումներ մտցնելու և պահանջելու փոխարեն ասված հետևյալ կախարդական խոսքերը՝. "միգուցե դու ճիշտ ես, ես իրոք սխալվել եմ, այլևս չի կրկնվի...", առիթ կտան նրան մտածելու իր մեղադրանքների արժեքի մասին և փոխելու իր դիրքը այդ հարցի նկատմամբ: Հարձակումը, որ դուք անում եք անվանելով այն "պաշտպանություն", բերում է հակահարձակման, որը իր մեջ ոչ մի կոնստրուկտիվ մաս չունի: Այն դեստրուկտիվ է, քանդող, փլուզող և բաժանող: Ձեր այժմյան վարած քաղաքականության մեջ, Ձեր կարծեցյալ պահի հաղթանակը, բերում է գլոբալ պարտության:

Փորձեք մտածել իմ ասածների մասին:

Ուրախ եմ եթե ինչ-որ բանով Ձեզ օգտակար եղա:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան:

  Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է:

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Նորություններ

GSM-կախվածություն

Շարժական կապի համատարածությունը և իրենց արտադրանքը մոլորակի համարյա բոլոր բնակիչներին վաճառելու հեռախոս արտադրողների ցանկությունը, բերում է նոր, նախկինում անհայտ հոգեկան խանգարումների և շեղումների արտահայտմանը: Հոգեբույժները սկսում են նկատել մարդկանց ավելի ու ավելի մեծ քանակ, որոնց մոտ, օդանավում, կինոթատրոնում, կամ հիվանդանոցում հեռախոսը անջատելու մասին անհրաժեշտ զգուշացումը առաջացնում է անհանգստություն և նույնիսկ վախ ու տագնապ:

Ավելին …

Ինչո՞վ են վտանգավոր...

..."տնայնածին հոգեբանները"

Զգուշացեք, հիմա շատ վիճելի հոդված է լինելու: Երբ այն կարդաք, հավանաբար կուզենաք ինձ մի լավ քոթակ տալ, կամ գոնե ասել՝. "Ոչ, ոչ, իմ ընկերները բոլորովին էլ այդպիսին չեն": Սակայ ամեն դեպքում եկեք մտածենք, թե ինչ վտանգ են մեզ համար ներկայացնում "տնայնածին հոգեբանները"՝ հարազատները, գործընկերները և ամենակարևորը՝ ընկերները:

Ավելին …

Կանացի դեմքի...

...չափորոշիչ

Կանացի դեմքի գեղեցկությունը որոշվում է որոշակի չափանիշներով՝ բիբերի միջև եղած հեռավորությամբ, աչքերի և բերանի միջև եղած հեռավորության և դեմքի երկարության ու լայնության հարաբերությամբ:

Ավելին …

Կարդալով սերը աչքերում

Այն, թե ինչքան արագ եք նկատում, նայում են Ձեր վրա, թե ոչ, կախված է նրանից, թե ինչքան "կանացի" կամ "տղամարդկային" տեսք ունի նայողը՝ ահա այսպիսին են վերջին հետազոտությունների արդյունքները: Հետազոտողները համարում են, որ տղամարդու կողմից, իր վրա նետված գեղեցիկ կնոջ հայացքը նկատելու արագության մեջ կարող է թաքնված դեր խաղալ էվոլյուցիոն առավելությունը:

Ավելին …

Ագրեսիա, կարգավիճակ...

...և սեքս

Երբևե մտածել եք, թե ինչու երբեմն աննշան բաների հետևանքով մարդը դուրս է գալիս հունից: Ինչու սխալ հայացքը կամ թափված կաթը կարող են բերել վեճի կամ նույնիսկ կռվի: Մինեսսոտա նահանգի համալսարանի հետազոտող Վլադաս Գրիշկևիչիուսը, ինչու էեն մարդիկ ճանճից փիղ սարքում, հարցին տալիս է երեք պատասխան՝ ագրեսիա, կարգավիճակ և սեքս:

Ավելին …

Անթրոպոմորֆիզմ

Տնային կենդանիների նկատմամբ ցուցաբերվող անթրոպոմորֆիզմը, հաճախ մեր կողմից գնահատվում է որպես դրական և հումանիստական երևույթ, սակայն մեր չորքոտանի ընկերների դաստիարակության հարցում, այն միայն խանգարում է:

Ավելին …

Հարց ու պատասխան

Ամուսինս կարծում է, որ...

...երեխայի հայրն ինքն է...

Հարց՝

Բարև Ձեզ: Ես 27 տարեկան եմ: Ամուսնացած եմ արդեն 3 տարի, ունեմ երեխա, որն իմ ամուսնուց չէ (այդ մասին նա չգիտի), այլ սիրած մարդուց, ով նույնպես ամուսնացած է արդեն 13 տարի: Սիրեցյալիս ճանաչում եմ արդեն 8 տարուց ավելի:

Սկզբում, նա ինձ հետ հարաբերություններ չէր ցանկանում ունենալ, բացատրելով, որ ամուսնացած է ու չի ուզում ինձ ցավեցնել: Այն ժամանակ, ուղեղով ես նրան հասկանում էի, սակայն մինչև ականջներս սիրահարվեցի: Ես փորձեցի ընդունել իրավիճակը այնպիսին, ինչպիսին որ կար, և բաց թողեցի նրան, փորձելով մոռանալ ամեն ինչ, մտածելով, որ իմը չի, այն էլ ուրիշինն է:

Ավելին …

Չեմ ներում անցյալը

Հարց՝

Բարի օր: Իմ անունը Յուլիա է, ես 20 տարեկան եմ: Ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ, ապրում եմ ծնողներիս հետ: Ինձ տարբեր ձևի եմ վերաբերվում՝ երբեմն հպարտանում եմ ինձնով, երբեմն հայհոյում եմ ինձ, հասկանալով, որ կարող էի ավելի ճիշտ վարվել: Ես զգացմունքային մարդ եմ, բայց դրա հետ մեկտեղ կարող եմ բավականին հանգիստ ինձ դրսևորել: Հեշտությամբ գնում եմ շփման, բայց ոչ կոնֆլիկտի, միշտ ցանկանում եմ հասկանալ և ընդունել դիմացինիս տեսակետը, մարդկանց ընդունում եմ այնպես, ինչպիսին նրանք կան, սակայն ատում եմ էգոիստներին: Շատ ընկերներ և լավ ծանոթներ ունեմ: Շատերը ինձ ընկալում են որպես բարի և հասնող մարդ, որը միշտ կօգնի, կլսի և կսատարի: Հենց այս բանի համար էլ ինձ գնահատում են և վստահում: Ահա և կարճ իմ մասին:

Ավելին …

Նա ինձ լքեց իմ կարճ...

...տաբաթի պատճառով...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ: Ես Նատալյան եմ: 19 տարեկան եմ, ապրում եմ Պյատիգորսկում՝ Ստավրոպոլի նահանգ: Ապրում եմ ծնողներիս և եղբորս հետ (համերաշխ ընտանիք է՝ վեճեր լինում են, սակայն ոչ լուրջ): Ես սանգվինիկ եմ: Ինտելեկտս լավ զարգացած է: Վարքագիծս կայուն է: Ինքնատիրապետումս լավը: Ինքնագնահատականս նորմալ: Ակտիվ եմ և ընկերասեր:

Ավելին …

Բաժանվել եմ սիրելիիցս...

...և տեղս չեմ գտնում...

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ մոտ հետևյալ իրավիճակն է՝ ես բաժանվել եմ իր սիրած տղամարդուց: Վերջին շրջանում նրա մոտ այնպիսի անտարբեր վերաբերմունք էր իմ նկատմամբ, որ ես չեմ ուզում նրա հետ որևէ ընդհանուր բան ունենալ: Չեմ էլ հասկանում՝ սիրում եմ նրան թե ոչ: Վերջին շրջանում տեղի ունեցած այն ամենից հետո, որ ես վերապրել եմ, կարելի էր նրան ատել:

Ավելին …

Մենք արդեն 9-10 ամիս է

...ամեն օր վիճում ենք...

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունն է Եկատերինա։ Ես 18 տարեկան եմ։ Ապրում եմ Եկատերինբուրգում ծնողներիս հետ (մորս, տատիկիս և պապիկիս)։ Կապնված եմ մի 18 տարեկան երիտասարդի հետ։ Ես շատ դժվար վիճակում եմ, չգիտեմ թե ում դիմեմ՝ հոգեբանի մոտ գնալ չեմ ուզում, որովհետև նրանք հաճախ փորձում են իմանալ այն, ինչի կարիքը չկա։ Այսպես ինձ ավելի հարմար է թվում…

Ավելին …

Գտել եմ ամուսնուս...

...գաղտնի նամակագրությունը իր նախկինի հետ…

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ անուն է Ելենա: Ես 22 տարեկան եմ, ապրում եմ Կիևում, ամուսնուս և ծնողներիս հետ (երեխաներ չունենք): Ես դժվար վիճակում եմ՝ ամուսնուս հետ լուրջ կոնֆլիկտ ունեմ:

Ես բաց մարդ եմ, մտածող, զգայուն, ինձ սիրում եմ: Կարծում եմ, որ շրջապատս ինձ ընկալում է այնպես, ինչպես ես ինքս: Որոշ մարդիք ինձ համարում են չափազանց դժվար (աշխատավայրում ենթականերս՝ պահանջկոտությանս պատճառով):

Ավելին …