Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

  • Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք- www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Սկայպ խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, խորհրդատվություն, սկայպ, skype

  • Կարդա իմ գիրքը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիայի բուժումը, лечение депрессии, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հարց ու պատասխան, խորհրդատվություն

  • Ամեն ինչ դեպրեսիայի մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիա, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանության նորություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, նորություններ

  • Ամեն ինչ ֆոբիաների մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, ֆոբիա, վախ, հանրագիտարան

  • Տուր Քո հարցը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, անվճար, խորհրդատվություն, Միհրդատ, Մադաթյան

  • Տարօրինակ հիվանդություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, տարօրինակ, հիվանդություններ

  • Հայաստանն իմ աչքերով - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, Հայաստան, Երևան, Արցախ, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանի ընդունարան - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Հոգեբանական առակներ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

ua-tour.net

Նա ինձ լքեց իմ կարճ...

...տաբաթի պատճառով...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ: Ես Նատալյան եմ: 19 տարեկան եմ, ապրում եմ Պյատիգորսկում՝ Ստավրոպոլի նահանգ: Ապրում եմ ծնողներիս և եղբորս հետ (համերաշխ ընտանիք է՝ վեճեր լինում են, սակայն ոչ լուրջ): Ես սանգվինիկ եմ: Ինտելեկտս լավ զարգացած է: Վարքագիծս կայուն է: Ինքնատիրապետումս լավը: Ինքնագնահատականս նորմալ: Ակտիվ եմ և ընկերասեր:

Խորհրդատվություն 3 - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Իմ 19 տարիների ընթացքում արդեն բազմաթիվ ընկերներ եմ ունեցել, որոնցից ոչ-ոք ինձ ներքուստ չի գրավել: Ինչ վերաբերվում է սիրուն, ապա իմ ոչ մի ընկերոջ նկատմամբ ես այդ զդացումը չեմ ունեցել: 2009 թվականի մարտի 19-ին ծանոթացա մի 26 տարեկան երիտասարդի հետ: Մեր առաջին հանդիպումը տևեց բավական երկար, և մենք ոչ մի կերպ չհագեցանք խոսելուց,… երկրորդ հանդիպմանն արդեն համբուրվեցինք,… իսկ արդեն 5-րդ հանդիպմանը տեղի ունեցավ ինտիմ մտերմություն: Ինձ ոչ մի կերպ չէր վախեցնում այն փաստը, որ մեր հարաբերությունները զարգանում էին շատ սրընթաց (չնայած, որ մինչ այս, տղաները իմ համբույրին սպասում էին ամիսներով): Ընդհակառակը՝ ինձ դա նույնիսկ շատ էլ դուր էր գալիս, քանի որ իմ կյանքում սա առաջին անգամ էր: Մենք միասին երկար ժամանակ էինք անց կացնում, և մեզ դա շատ դուր էր գալիս և մենք իրար չէինք զզվեցնում: Ինձ արդեն թվում էր, որ սիրահարվել եմ: Նա ծանոթացնում էր ինձ իր ընկերների հետ, գովում էր ինձ նրանց մոտ, ասում էր, որ ես հենց այն աղջիկն եմ, ում հետ նա չի զգում տարիքի տարբերությունը, և երիտասարդանում է հոգով: Եվ ահա, մեկուկես ամիս անց ես ինձ սկսեցի վատ զգալ՝ սրտխառնոց, գլխապտույտ, երեկոները ջերմում էի: Ես որոշեցի դիմել բժշկի, և պարզվեց, որ 6-7 շաբաթական հղի եմ: Սկզբից որոշեցինք երեխային թողնել, բայց բժիշկները ասում էին, որ երեխան առողջ չի ծնվի, և մենք որոշեցինք աբորտ անել: Այդ ամբողջ ընթացքում նա միշտ իմ կողքին էր… համարյա ոչ մի րոպե ինձ մենակ չեր թողնում և շատ վերապրում էր աբորտի համար (չնայած երևի նա ավելի շատ մտածում էր թե ինչ կկատարվի իր ազատ կյանքի հետ, եթե ես որոշեմ երեխային թողնել): Մեր այս վերապրածից հետո, մեր հարաբերությունները միայն լավացան: Հիմա անցնեմ բուն նյութին: Մեր կինոթատրոնում (14 мая 2009г) ֆիլմի պրեմյերա էր, և ես առավոտից որոշեցի նրան սյուրպրիզ անել՝ վերջի շարքում տոմսեր վերցրեցի: Երեկոյան նա եկավ իմ հետևից, և ես որոշեցի հագնել իմ գրավիչ կարճ տաբաթը (Մմնչ այդ, ես պրակտիկորեն միշտ շատ համեստ էի հագնվում), որը նա դեռ չէր տեսել: Երբ ես մեքենա նստեցի, նա ուղարկեց ինձ շորերս փոխելու: Ես հրաժարվեցի և իսթերիկա արեցի: Արդյունքում ամբողջ երեկոն անցավ լռության մեջ: Ֆիլմից հետո, նա միանգամից ինձ տուն տարավ, և ոչինչ չասելով հեռացավ: Իսկ գիշերը ես ստացա հետևյալ sms-ը՝ "Մեր "վեճը վերջակետ դրեց մեր հարաբերություններին: Շնորհակալություն ֆիլմի համար": Հաջորդ օրը ես փորձեցի նրան հետ վերադարձնել, ինչ-որ կերպ խոսել նրա հետ, խոստացա, որ էլ երբեք ինձ այդպես չեմ պահի: Սակայն նա պատասխանեց, որ ես չեմ հարգում իր կարծիքը, և չի ուզում վերականգնել ինձ հետ ունեցած հարաբերությունները: Այս ամենից հետո նա նույնիսկ "Օդնոկլասնիկներում" ինձ սև ցուցակի մեջ գցեց: Հիմա ես չգիտեմ թե ինչ անեմ: Շատ եմ ուզում նրան հետ վերադարձնել՝ նաինձ համար շատ թանկ մարդ է դարձել: Եվ շատ եմ ուզում հասկանալ, թե ինչու նա այդպես վարվեց (ախր ամեն ինչ շատ լավ էր):

Պատասխան՝

Հարգելի Նատալյա:

Ես կարծում եմ, որ ինքներդ էլ շատ լավ հասկանում եք, թե երբ և որտեղ եք սխալներ թույլ տվել: Առաջին հերթին սրընթաց զարգացող հարաբերությունները, Երկրորդը՝ չպաշտպանած սեքսը և հղիությունը, և երրորդը՝ կարճ տաբաթը և ազատ արտաքին տեսքը, որն էլ առիթ հանդիսացավ ձեր հարաբերությունները խզելուն:

Իմ համոզմամբ, Ձեր հարաբերությունները խզելու պատճառը կարճ տաբաթի մեջ չի, այլ հարաբերությունների ֆորմատի փոփոխման մեջ: Երիտասարդը, որը Ձեզ ընկալում էր որպես թեթև և չծանրացնող անձնավորություն, հենց Ձեր օգնությամբ էլ բախվեց կյանքի լրջության հետ, որին նա դեռ պատրաստ չէր (դուք նույնպես):

Հարաբերությունները, որոնք զարգանում են թեթև և արագ՝ առանց որևէ մի պարտավորությունների, դատապարտված են, և Ձեր պատմությունը ապացուցում է այդ փաստը: Ձեր երիտասարդը բախվեց իրականության հետ, որին նա պատրաստ չէր: Իսկ կարճ տաբաթը՝ ուղղակի առիթ էր:

Ինձ թվում է, որ հիմա անհրաժեշտ է զերծ մնալ նրա հետ հանդիպում փնտրելուց: Պետք է ժամանակ տալ նրան, որ նա ինքն իր հետ լուծի այս խնդիրը: Եթե նա Ձեզ սիրում է, ապա մի կարճ ժամանակ հետո կզգա իր կյանքում առկա բացը, որը լցնում էիք Դուք, և կսկսի առիթ փնտրել վերականգնելու Ձեր հարաբերությունները: Եթե ոչ, ապա ուրեմն Դուք նրա համար լուրջ չեք եղել, և սխալվել եք նրանում: Ես չեմ ուզում հիմա խոսել Ձեր ընկերոջ բարոյական կերպարի մասին, բայց Ձեր միամտության և թեթևամտության մասին արժե մտածել:

Ես կարծում եմ, որ Դուք խելացի և գեղեցիկ աղջիկ եք, որը ուղղակի մոլորվելով, իր համար ոչ բնորոշ սխալ է թույլ տվել: Այն աղջիկը որին ես պատկերացնում եմ Ձեր դեմքում, չէր կարող սիրել անսիրտ և վախկոտ մարդու: Մարդու, որը կարող է թողնել իր հղի ընկերուհուն՝ իր վրա պարտավորություններ վերցնելու վախից:

Մտածեք այս մասին, և փորձեք լուծել այս խնդիրը ինքներդ Ձեր մեջ: Ես համոզված եմ, որ Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

  Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է:

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Նորություններ

GSM-կախվածություն

Շարժական կապի համատարածությունը և իրենց արտադրանքը մոլորակի համարյա բոլոր բնակիչներին վաճառելու հեռախոս արտադրողների ցանկությունը, բերում է նոր, նախկինում անհայտ հոգեկան խանգարումների և շեղումների արտահայտմանը: Հոգեբույժները սկսում են նկատել մարդկանց ավելի ու ավելի մեծ քանակ, որոնց մոտ, օդանավում, կինոթատրոնում, կամ հիվանդանոցում հեռախոսը անջատելու մասին անհրաժեշտ զգուշացումը առաջացնում է անհանգստություն և նույնիսկ վախ ու տագնապ:

Ավելին …

Ինչո՞վ են վտանգավոր...

..."տնայնածին հոգեբանները"

Զգուշացեք, հիմա շատ վիճելի հոդված է լինելու: Երբ այն կարդաք, հավանաբար կուզենաք ինձ մի լավ քոթակ տալ, կամ գոնե ասել՝. "Ոչ, ոչ, իմ ընկերները բոլորովին էլ այդպիսին չեն": Սակայ ամեն դեպքում եկեք մտածենք, թե ինչ վտանգ են մեզ համար ներկայացնում "տնայնածին հոգեբանները"՝ հարազատները, գործընկերները և ամենակարևորը՝ ընկերները:

Ավելին …

Կանացի դեմքի...

...չափորոշիչ

Կանացի դեմքի գեղեցկությունը որոշվում է որոշակի չափանիշներով՝ բիբերի միջև եղած հեռավորությամբ, աչքերի և բերանի միջև եղած հեռավորության և դեմքի երկարության ու լայնության հարաբերությամբ:

Ավելին …

Կարդալով սերը աչքերում

Այն, թե ինչքան արագ եք նկատում, նայում են Ձեր վրա, թե ոչ, կախված է նրանից, թե ինչքան "կանացի" կամ "տղամարդկային" տեսք ունի նայողը՝ ահա այսպիսին են վերջին հետազոտությունների արդյունքները: Հետազոտողները համարում են, որ տղամարդու կողմից, իր վրա նետված գեղեցիկ կնոջ հայացքը նկատելու արագության մեջ կարող է թաքնված դեր խաղալ էվոլյուցիոն առավելությունը:

Ավելին …

Ագրեսիա, կարգավիճակ...

...և սեքս

Երբևե մտածել եք, թե ինչու երբեմն աննշան բաների հետևանքով մարդը դուրս է գալիս հունից: Ինչու սխալ հայացքը կամ թափված կաթը կարող են բերել վեճի կամ նույնիսկ կռվի: Մինեսսոտա նահանգի համալսարանի հետազոտող Վլադաս Գրիշկևիչիուսը, ինչու էեն մարդիկ ճանճից փիղ սարքում, հարցին տալիս է երեք պատասխան՝ ագրեսիա, կարգավիճակ և սեքս:

Ավելին …

Անթրոպոմորֆիզմ

Տնային կենդանիների նկատմամբ ցուցաբերվող անթրոպոմորֆիզմը, հաճախ մեր կողմից գնահատվում է որպես դրական և հումանիստական երևույթ, սակայն մեր չորքոտանի ընկերների դաստիարակության հարցում, այն միայն խանգարում է:

Ավելին …

Հարց ու պատասխան

Ամուսինս կարծում է, որ...

...երեխայի հայրն ինքն է...

Հարց՝

Բարև Ձեզ: Ես 27 տարեկան եմ: Ամուսնացած եմ արդեն 3 տարի, ունեմ երեխա, որն իմ ամուսնուց չէ (այդ մասին նա չգիտի), այլ սիրած մարդուց, ով նույնպես ամուսնացած է արդեն 13 տարի: Սիրեցյալիս ճանաչում եմ արդեն 8 տարուց ավելի:

Սկզբում, նա ինձ հետ հարաբերություններ չէր ցանկանում ունենալ, բացատրելով, որ ամուսնացած է ու չի ուզում ինձ ցավեցնել: Այն ժամանակ, ուղեղով ես նրան հասկանում էի, սակայն մինչև ականջներս սիրահարվեցի: Ես փորձեցի ընդունել իրավիճակը այնպիսին, ինչպիսին որ կար, և բաց թողեցի նրան, փորձելով մոռանալ ամեն ինչ, մտածելով, որ իմը չի, այն էլ ուրիշինն է:

Ավելին …

Չեմ ներում անցյալը

Հարց՝

Բարի օր: Իմ անունը Յուլիա է, ես 20 տարեկան եմ: Ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ, ապրում եմ ծնողներիս հետ: Ինձ տարբեր ձևի եմ վերաբերվում՝ երբեմն հպարտանում եմ ինձնով, երբեմն հայհոյում եմ ինձ, հասկանալով, որ կարող էի ավելի ճիշտ վարվել: Ես զգացմունքային մարդ եմ, բայց դրա հետ մեկտեղ կարող եմ բավականին հանգիստ ինձ դրսևորել: Հեշտությամբ գնում եմ շփման, բայց ոչ կոնֆլիկտի, միշտ ցանկանում եմ հասկանալ և ընդունել դիմացինիս տեսակետը, մարդկանց ընդունում եմ այնպես, ինչպիսին նրանք կան, սակայն ատում եմ էգոիստներին: Շատ ընկերներ և լավ ծանոթներ ունեմ: Շատերը ինձ ընկալում են որպես բարի և հասնող մարդ, որը միշտ կօգնի, կլսի և կսատարի: Հենց այս բանի համար էլ ինձ գնահատում են և վստահում: Ահա և կարճ իմ մասին:

Ավելին …

Նա ինձ լքեց իմ կարճ...

...տաբաթի պատճառով...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ: Ես Նատալյան եմ: 19 տարեկան եմ, ապրում եմ Պյատիգորսկում՝ Ստավրոպոլի նահանգ: Ապրում եմ ծնողներիս և եղբորս հետ (համերաշխ ընտանիք է՝ վեճեր լինում են, սակայն ոչ լուրջ): Ես սանգվինիկ եմ: Ինտելեկտս լավ զարգացած է: Վարքագիծս կայուն է: Ինքնատիրապետումս լավը: Ինքնագնահատականս նորմալ: Ակտիվ եմ և ընկերասեր:

Ավելին …

Բաժանվել եմ սիրելիիցս...

...և տեղս չեմ գտնում...

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ մոտ հետևյալ իրավիճակն է՝ ես բաժանվել եմ իր սիրած տղամարդուց: Վերջին շրջանում նրա մոտ այնպիսի անտարբեր վերաբերմունք էր իմ նկատմամբ, որ ես չեմ ուզում նրա հետ որևէ ընդհանուր բան ունենալ: Չեմ էլ հասկանում՝ սիրում եմ նրան թե ոչ: Վերջին շրջանում տեղի ունեցած այն ամենից հետո, որ ես վերապրել եմ, կարելի էր նրան ատել:

Ավելին …

Մենք արդեն 9-10 ամիս է

...ամեն օր վիճում ենք...

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունն է Եկատերինա։ Ես 18 տարեկան եմ։ Ապրում եմ Եկատերինբուրգում ծնողներիս հետ (մորս, տատիկիս և պապիկիս)։ Կապնված եմ մի 18 տարեկան երիտասարդի հետ։ Ես շատ դժվար վիճակում եմ, չգիտեմ թե ում դիմեմ՝ հոգեբանի մոտ գնալ չեմ ուզում, որովհետև նրանք հաճախ փորձում են իմանալ այն, ինչի կարիքը չկա։ Այսպես ինձ ավելի հարմար է թվում…

Ավելին …

Գտել եմ ամուսնուս...

...գաղտնի նամակագրությունը իր նախկինի հետ…

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ անուն է Ելենա: Ես 22 տարեկան եմ, ապրում եմ Կիևում, ամուսնուս և ծնողներիս հետ (երեխաներ չունենք): Ես դժվար վիճակում եմ՝ ամուսնուս հետ լուրջ կոնֆլիկտ ունեմ:

Ես բաց մարդ եմ, մտածող, զգայուն, ինձ սիրում եմ: Կարծում եմ, որ շրջապատս ինձ ընկալում է այնպես, ինչպես ես ինքս: Որոշ մարդիք ինձ համարում են չափազանց դժվար (աշխատավայրում ենթականերս՝ պահանջկոտությանս պատճառով):

Ավելին …