Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

  • Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք- www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Սկայպ խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, խորհրդատվություն, սկայպ, skype

  • Կարդա իմ գիրքը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիայի բուժումը, лечение депрессии, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հարց ու պատասխան, խորհրդատվություն

  • Ամեն ինչ դեպրեսիայի մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիա, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանության նորություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, նորություններ

  • Ամեն ինչ ֆոբիաների մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, ֆոբիա, վախ, հանրագիտարան

  • Տուր Քո հարցը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, անվճար, խորհրդատվություն, Միհրդատ, Մադաթյան

  • Տարօրինակ հիվանդություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, տարօրինակ, հիվանդություններ

  • Հայաստանն իմ աչքերով - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, Հայաստան, Երևան, Արցախ, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանի ընդունարան - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Հոգեբանական առակներ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

ua-tour.net

Ամուսինս կարծում է, որ...

...երեխայի հայրն ինքն է...

Հարց՝

Բարև Ձեզ: Ես 27 տարեկան եմ: Ամուսնացած եմ արդեն 3 տարի, ունեմ երեխա, որն իմ ամուսնուց չէ (այդ մասին նա չգիտի), այլ սիրած մարդուց, ով նույնպես ամուսնացած է արդեն 13 տարի: Սիրեցյալիս ճանաչում եմ արդեն 8 տարուց ավելի:

Սկզբում, նա ինձ հետ հարաբերություններ չէր ցանկանում ունենալ, բացատրելով, որ ամուսնացած է ու չի ուզում ինձ ցավեցնել: Այն ժամանակ, ուղեղով ես նրան հասկանում էի, սակայն մինչև ականջներս սիրահարվեցի: Ես փորձեցի ընդունել իրավիճակը այնպիսին, ինչպիսին որ կար, և բաց թողեցի նրան, փորձելով մոռանալ ամեն ինչ, մտածելով, որ իմը չի, այն էլ ուրիշինն է:

Խորհրդատվություն 1 - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Անցավ ժամանակ: Ես ամուսնացա առաջին անգամ, միասին ապրեցինք գրեթե երեք տարի, ավելի հաճախ տարբեր քաղաքներում (ես սովորում էի, նա աշխատում), չստացվեց, բաժանվեցինք: Ավելի ուշ ես ամուսնացա երկրորդ անգամ: Ամուսինս շատ լավ մարդ է, ինձ դուր է գալիս իմ նկատմամբ նրա վերաբերմունքը: Երկրորդ ամուսնու հետ իմ հղիությունը չեր ստացվում՝ անալիզներ էինք հանձնում, ամեն ինչ նորմալ էր, սակայն արդյունքը՝ զրո: Եվ ահա մի անգամ, սոցիալական կայքերից մեկում, ես պատահաբար տեսա նրան, ում ժամանակին սիրահարված էի, ում պատճառով երկար տանջվել էի և լաց եղել: Ես տեսա նրա լուսանկարը, և իմ մեջ ամեն ինչ շուռ եկավ, մի քանի վայրկյանների ընթացքում,իմ մեջ բռնկվեցին այն զգացմունքները, որոնք ես ունեցել էի նախկինում, միայն թե այս անգամ ավելի նոր ուժով: Ես նրան գրեցի առաջինը՝ նա պատասխանեց, և այսպես մեր հարաբերությունները վերսկսեցին: ԵՍ ՈւՂՂԱԿԻ ՀԻՎԱՆԴԱՑԱ ՆՐԱՆՈՎ: Ես դառա նրա ստվերը, սկսեցի ապրել միայն նրա կյանքով և նրա հետ կապված ամե ինչով, Իմ մասին ընդհանրապես մոռացա, ամուսինս ոչինչ գլխի չեր ընկնում: Սա ուղղակի սեր չէր մարդու նկատմամբ, սա նման էր հիվանդության՝ հիմա, երբ տարուց ավելին է անցել, ես դա հասկանում եմ և ընդունում:

Մեր առաջին մտերմության ժամանակ ես հղիացա: Երբ իմացա հղիության մասին՝ միաժամանակ և երջանիկ էի (ես մայր կդառնամ, երկար ժամանակ չեր ստացվում, երեխան սիրած մարդուց է), և շփոթված (ես ամուսնացած եմ, իսկ երեխան ուրիշից է, և այդ ուրիշը նույնպես ամուսնացած է): Ես չգիտեի ինչ անել, սակայն հաստատ որոշեցի երեխային պահել (ես հիմա էլ այդ բանի համար չեմ ափսոսում, հրաշք երեխա ունեմ, որին շատ սիրում եմ): Ամուսնուս ասեցի, որ հղի եմ, և իհարկե թաքցրեցի ճշմարտությունը: Իմ սիրած մարդը նույնպես այն ժամանակ շփոթմունքի մեջ էր, սակայն աբորտի մասին ոչինչ չասեց: Ասեց, որ կնոջը և երեխային չի կարող թողնել, խիղճը թույլ չի տա, որ նրանք առանց իրեն կկորչեն, չնայած որ երդվում էր, որ սիրում է ինձ և միայն ինձ:

Ես մի քանի անգամ փորձեցի խզել մեր հարաբերությունները՝ չստացվեց: Մենք հանդիպում էինք, ես նրան անմոռաց սիրում էի և հիմա էլ եմ սիրում, ու չէի ուզում կորցնել: Նա էլ խնդրում էր չթողնել իրեն: Հղիության երկրորդ շրջանում, նա կարծես թե փակվեց ինքն իր մեջ, դառավ լռակյաց, հաճախ վատ տրամադրությամբ: Երբ մոտեցավ երեխայի ծնվելու ժամանակը, նա նույնիսկ չուզեցավ ինձ տեսնել: Ես ծննդաբերեցի: Խնդրեցի որ հանդիպենք, որին նա պատասխանեց, թե կհանդիպենք երկու տարուց: Հիմնավորեց, թե նեղացած է ինձանից, ինչ-որ բանի համար, որը ես լավ չհասկացա: Ասել, որ իմ համար վատ էր և ցավոտ, դա նույն բանն է, եթե ոչինչ չասել:

Հիմա մենք չենք շփվում: Սակայն ես, չգիտեմ ինչու, հավատում էի նրան և իմ նկատմամբ ունեցած նրա զգացմունքներին: Նրա վերաբերմունքը բացատրող բազմաթիվ ենթադրություններ եմ արել... սակայն դրանք լոկ ենթադրություններ են: Ամուսինս շատ սիրում է երեխային և հոգում նրա մասին:

Խնդրում եմ, օգնեք ինձ հասկանալ, թե ինչու՞ սիածս մարդն իրեն այդպես պահեց: Ինչու՞ նա ինց թողեց, չնայած որ խոստացել էր միշտ կողքիս լինել: Մի՞թե նա միշտ ինձ խաբել է: Կարիք կա՞ արդյոք ամուսնուս պատմել ողջ ճշմարտությունը (ինձ դա դժվար է անել առաջին հերթին երեխայի պատճառով): Նախորոք շնորհակալ եմ:

Պատասխան՝

Ինձ շատ հաճելի է Ձեզանից սթափ մտորումներ լսել այսքան բարդ բաների մասին: Իմ կարծիքով, ի սկզբանե Ձեր սիրած մարդու հետ ունեցած հարաբերությունները դատապարտված էին, սակայն Դուք, գերի դառնալով Ձեր զգացմունքներին դա չէիք նկատում: Ի սկզբանե Դուք նրա համար չեք ունեցել այն արժեքը, ինչ պատկերացրել եք, և Ձեր հարաբերությունները հիմնված են եղել սեռական կյանքի վրա, որը խարխլվեց և վերացավ, երբ ակնհայտ դարձավ այդ հարաբերությունների արդյունքը (հղիության երկրորդ շրջան): Նա պատրաստ չէր Ձեր հետ լուրջ հարաբերություններ կառուցել, որովհետև բավական լուրջ հարաբերություններ ուներ տանը, իր կնոջ հետ: Հեշտ է խոսել սիրո մասին, երբ Ձեզ ոչինչ չի կապում բացի էմոցիաներից և սեքսից: Փորձեք խոսել սիրո մասին, երբ այն համեմված է կենցաղով, խնամքով և պարտականություններով: Ես խորին համոզմունք ունեմ, որ Դուք սիրում եք Ձեր ամուսնուն: Այո իհարկե, Դուք նրա նկատմամբ ոչ մի սուր զգացողություն չունեք՝ քիմքը քոր չի գալիս, և այլն, սակայն այս զգացողությունները ավելի շատ համապատասխանում են սիրահարվածությանը, քան սիրուն: Սերը՝ դա հանգիստ և ծանր զգացմունք է, որը կայուն մնում է մինչև կյանքի վերջը, հարստանալով կյանքի ընթացքում տեղի ունեցող նոր իրադարձություններով և զգացողություններով, ամրանալով և դառնալով համոզմունք: Իսկ սիած տղամարդուն, մտովի ուղղակի շնորհակալություն կարող եք հայտնել այն երեխայի համար, որին նա նվիրեց Ձեր ընտանիքին: Գնահատեք Ձեր ամուսնուն՝ Ձեր, և Ձեր երեխայի նկատմամբ ցուցաբերած սիրո և հոգատարության համար: Չեմ կարծում, որ իրականությունը պատմելը՝ լավ գաղաբար է: Համարենք, որ այն թյուրիմածությունը, որ Դուք թույլ եք տվել, Ձեզ դաս եղավ, և վերադարձավ Ձեզ թանկ նվերով՝ երեխայի և Ձեր փորձի տեսքով: Ես ուրախ եմ, որ Դուք ըստ արժանվույն եք գնահատում Ձեր սիրեցյալի վարքագիծը: Փորձեք այս գաղտնիքը տանել Ձեր հետ մինչ գերեզման: Թող դա լինի Ձեր ընտանիքի "կմախքը պահարանի մեջ":

  Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է:

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Նորություններ

GSM-կախվածություն

Շարժական կապի համատարածությունը և իրենց արտադրանքը մոլորակի համարյա բոլոր բնակիչներին վաճառելու հեռախոս արտադրողների ցանկությունը, բերում է նոր, նախկինում անհայտ հոգեկան խանգարումների և շեղումների արտահայտմանը: Հոգեբույժները սկսում են նկատել մարդկանց ավելի ու ավելի մեծ քանակ, որոնց մոտ, օդանավում, կինոթատրոնում, կամ հիվանդանոցում հեռախոսը անջատելու մասին անհրաժեշտ զգուշացումը առաջացնում է անհանգստություն և նույնիսկ վախ ու տագնապ:

Ավելին …

Ինչո՞վ են վտանգավոր...

..."տնայնածին հոգեբանները"

Զգուշացեք, հիմա շատ վիճելի հոդված է լինելու: Երբ այն կարդաք, հավանաբար կուզենաք ինձ մի լավ քոթակ տալ, կամ գոնե ասել՝. "Ոչ, ոչ, իմ ընկերները բոլորովին էլ այդպիսին չեն": Սակայ ամեն դեպքում եկեք մտածենք, թե ինչ վտանգ են մեզ համար ներկայացնում "տնայնածին հոգեբանները"՝ հարազատները, գործընկերները և ամենակարևորը՝ ընկերները:

Ավելին …

Կանացի դեմքի...

...չափորոշիչ

Կանացի դեմքի գեղեցկությունը որոշվում է որոշակի չափանիշներով՝ բիբերի միջև եղած հեռավորությամբ, աչքերի և բերանի միջև եղած հեռավորության և դեմքի երկարության ու լայնության հարաբերությամբ:

Ավելին …

Կարդալով սերը աչքերում

Այն, թե ինչքան արագ եք նկատում, նայում են Ձեր վրա, թե ոչ, կախված է նրանից, թե ինչքան "կանացի" կամ "տղամարդկային" տեսք ունի նայողը՝ ահա այսպիսին են վերջին հետազոտությունների արդյունքները: Հետազոտողները համարում են, որ տղամարդու կողմից, իր վրա նետված գեղեցիկ կնոջ հայացքը նկատելու արագության մեջ կարող է թաքնված դեր խաղալ էվոլյուցիոն առավելությունը:

Ավելին …

Ագրեսիա, կարգավիճակ...

...և սեքս

Երբևե մտածել եք, թե ինչու երբեմն աննշան բաների հետևանքով մարդը դուրս է գալիս հունից: Ինչու սխալ հայացքը կամ թափված կաթը կարող են բերել վեճի կամ նույնիսկ կռվի: Մինեսսոտա նահանգի համալսարանի հետազոտող Վլադաս Գրիշկևիչիուսը, ինչու էեն մարդիկ ճանճից փիղ սարքում, հարցին տալիս է երեք պատասխան՝ ագրեսիա, կարգավիճակ և սեքս:

Ավելին …

Անթրոպոմորֆիզմ

Տնային կենդանիների նկատմամբ ցուցաբերվող անթրոպոմորֆիզմը, հաճախ մեր կողմից գնահատվում է որպես դրական և հումանիստական երևույթ, սակայն մեր չորքոտանի ընկերների դաստիարակության հարցում, այն միայն խանգարում է:

Ավելին …

Հարց ու պատասխան

Ամուսինս կարծում է, որ...

...երեխայի հայրն ինքն է...

Հարց՝

Բարև Ձեզ: Ես 27 տարեկան եմ: Ամուսնացած եմ արդեն 3 տարի, ունեմ երեխա, որն իմ ամուսնուց չէ (այդ մասին նա չգիտի), այլ սիրած մարդուց, ով նույնպես ամուսնացած է արդեն 13 տարի: Սիրեցյալիս ճանաչում եմ արդեն 8 տարուց ավելի:

Սկզբում, նա ինձ հետ հարաբերություններ չէր ցանկանում ունենալ, բացատրելով, որ ամուսնացած է ու չի ուզում ինձ ցավեցնել: Այն ժամանակ, ուղեղով ես նրան հասկանում էի, սակայն մինչև ականջներս սիրահարվեցի: Ես փորձեցի ընդունել իրավիճակը այնպիսին, ինչպիսին որ կար, և բաց թողեցի նրան, փորձելով մոռանալ ամեն ինչ, մտածելով, որ իմը չի, այն էլ ուրիշինն է:

Ավելին …

Չեմ ներում անցյալը

Հարց՝

Բարի օր: Իմ անունը Յուլիա է, ես 20 տարեկան եմ: Ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ, ապրում եմ ծնողներիս հետ: Ինձ տարբեր ձևի եմ վերաբերվում՝ երբեմն հպարտանում եմ ինձնով, երբեմն հայհոյում եմ ինձ, հասկանալով, որ կարող էի ավելի ճիշտ վարվել: Ես զգացմունքային մարդ եմ, բայց դրա հետ մեկտեղ կարող եմ բավականին հանգիստ ինձ դրսևորել: Հեշտությամբ գնում եմ շփման, բայց ոչ կոնֆլիկտի, միշտ ցանկանում եմ հասկանալ և ընդունել դիմացինիս տեսակետը, մարդկանց ընդունում եմ այնպես, ինչպիսին նրանք կան, սակայն ատում եմ էգոիստներին: Շատ ընկերներ և լավ ծանոթներ ունեմ: Շատերը ինձ ընկալում են որպես բարի և հասնող մարդ, որը միշտ կօգնի, կլսի և կսատարի: Հենց այս բանի համար էլ ինձ գնահատում են և վստահում: Ահա և կարճ իմ մասին:

Ավելին …

Նա ինձ լքեց իմ կարճ...

...տաբաթի պատճառով...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ: Ես Նատալյան եմ: 19 տարեկան եմ, ապրում եմ Պյատիգորսկում՝ Ստավրոպոլի նահանգ: Ապրում եմ ծնողներիս և եղբորս հետ (համերաշխ ընտանիք է՝ վեճեր լինում են, սակայն ոչ լուրջ): Ես սանգվինիկ եմ: Ինտելեկտս լավ զարգացած է: Վարքագիծս կայուն է: Ինքնատիրապետումս լավը: Ինքնագնահատականս նորմալ: Ակտիվ եմ և ընկերասեր:

Ավելին …

Բաժանվել եմ սիրելիիցս...

...և տեղս չեմ գտնում...

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ մոտ հետևյալ իրավիճակն է՝ ես բաժանվել եմ իր սիրած տղամարդուց: Վերջին շրջանում նրա մոտ այնպիսի անտարբեր վերաբերմունք էր իմ նկատմամբ, որ ես չեմ ուզում նրա հետ որևէ ընդհանուր բան ունենալ: Չեմ էլ հասկանում՝ սիրում եմ նրան թե ոչ: Վերջին շրջանում տեղի ունեցած այն ամենից հետո, որ ես վերապրել եմ, կարելի էր նրան ատել:

Ավելին …

Մենք արդեն 9-10 ամիս է

...ամեն օր վիճում ենք...

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունն է Եկատերինա։ Ես 18 տարեկան եմ։ Ապրում եմ Եկատերինբուրգում ծնողներիս հետ (մորս, տատիկիս և պապիկիս)։ Կապնված եմ մի 18 տարեկան երիտասարդի հետ։ Ես շատ դժվար վիճակում եմ, չգիտեմ թե ում դիմեմ՝ հոգեբանի մոտ գնալ չեմ ուզում, որովհետև նրանք հաճախ փորձում են իմանալ այն, ինչի կարիքը չկա։ Այսպես ինձ ավելի հարմար է թվում…

Ավելին …

Գտել եմ ամուսնուս...

...գաղտնի նամակագրությունը իր նախկինի հետ…

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ անուն է Ելենա: Ես 22 տարեկան եմ, ապրում եմ Կիևում, ամուսնուս և ծնողներիս հետ (երեխաներ չունենք): Ես դժվար վիճակում եմ՝ ամուսնուս հետ լուրջ կոնֆլիկտ ունեմ:

Ես բաց մարդ եմ, մտածող, զգայուն, ինձ սիրում եմ: Կարծում եմ, որ շրջապատս ինձ ընկալում է այնպես, ինչպես ես ինքս: Որոշ մարդիք ինձ համարում են չափազանց դժվար (աշխատավայրում ենթականերս՝ պահանջկոտությանս պատճառով):

Ավելին …