Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Իմ սիրտը խառնում է ինձանից...

Հարց՝

Բարև Ձեզ:

Իմ անունը X է, ապրում եմ Y քաղաքում, 32 տարեկան եմ: Որոշել եմ դիմել վիրտուալ, որովհետև մեր քաղաքում հոգեբանի օգնություն չստացա՝ երկու հոգու մոտ եղել եմ, բայց...

Ընկերուհիս Ձեզ դիմել է՝ օն-լայն, իրեն շատ օգնել եք:

Ապրում եմ 7-ամյա դստերս հետ և... ամուսնուս:

Ես բարի, հումորի զգացումով, շփվող մարդ եմ: Տեղս չեմ նստում, միշտ պետք է լինեմ ինչ-որ գործերի մեջ: Կենդանիներ եմ սիրում, ամեն ինչ սրտիս շատ մոտ եմ ընդունում: Շատ եմ կարդում, ինքս պատմվածքներ եմ գրում:

Իմ սիրտը հիմա խառնում է ինձանից՝ ես ինձ չեմ հասկանում:

Շրջապատում ինձ սկզբից զգուշությամբ են ընկալում, որպես ինչ-որ ֆիֆա: Բայց հետո, հիմնականում բոլորը ասում են, որ ինձ հետ հաճելի է շփվելը և որ ես բաց և բարեհամբույր մարդ եմ:

Պրոբլեմս՝ բաժանությունն է:

Նախաձեռնողը ես եմ: Ինձ իմ անձնական կյանքը չի բավարարում:

Ամուսնացել ենք 8 տարի առաջ: Դրանից առաջ ունեի մի անհաջող ամուսնություն՝ ամուսինս գնաց ուրիշի մոտ: Բաժանությունս շատ դժվար տարա, բայց հանդիպեցի Անդրեյին՝ նա իմ երկրորդ ամուսինն է: Սիրահարված էի նրան: Մինչև ամուսնությունը, մեկ տարի միասին էինք ապրում, հետո հղիացա և ամուսնացանք:

Նյութապես ապահովված ենք ի շնորհիվ իմ ծնողների: Ես հաշվապահ եմ: Ամուսինս աշխատում է հորս կազմակերպությունում:

Իմ խնդիրը՞... չեմ ուզում այլևս այսպես ապրել և ապագայի նկատմամբ վախ ունեմ: Բաժանության մասին խոսակցությունները առաջին անգամ սկսել են մեկ տարի առաջ: Նախաձեռնողը ես էի: Նա դա ընկալեց շատ ցավոտ՝ լաց էր լինում, ասում, որ առանց մեզ չի կարող:

Չորս տարի առաջ ինձ բռնաբարեցին: Նա ինձ շատ աջակցեց, ոչ մի բանում չմեղադրեց: Դատ եղավ, մեղավորներին ազատազրկեցին: Սակայն այդ պահին ես հասկացա, որ ատում եմ ամուսնուս: Ամեն ինչ վերջացավ, չգիտեմ թե ինչու: Հետո ինձ սկսեց խեղդել դեպրեսիան: Բուժվեցի հոգեթերապևտի մոտ՝ երկու ամիս ամիտրիպտիլին էի ընդունում: Այդ դժոխքից դուրս եկա, ընդունվեցի աշխատանքի: Ամեն ինչ, շատ թե քիչ կանոնավորվեց: Ինտիմ կյանքս ամուսնուս հետ համարյա դադարեց: Ես քնում եմ դստերս հետ - նա հյուրասենյակում: Այն փաստից, որ պրակտիկորեն սեռական կյանք չունենք, ոչ մեկս էլ չենք նեղվում: Ոչ նա, ոչ էլ ես դրան ցավոտ չենք մոտենում: Ես ուղղակի չէի ուզում: Երևի թե նա էլ: Բռնաբարողին և այն ամենը, ինչ ինձ հետ կատարվեց չեմ հիշում: Ցավը և վախը նահանջել են: Ինձ համար այդ ամենը անցյալում են: Անտիդեպրեսսանտների ընդունումից հետո ես լուրջ գիրացել էի: Սկսեցի ինձանով զբաղվել: Այն բանից հետո, երբ ամուսինս ինձ կատակով "ժիրտրեստ" անվանեց, լաց եղա և սկսեցի ինձանով լրջորեն զբաղվել: Նիհարեցի 7 կիլոգրամ: Ընկերուհուս հետ բաց արեցինք մեր սեփական գործը, բայց ամբողջ ժամանակ ուզում եմ ինչ-որ բանով ներքին դատարկությունս լցնել: Ամբողջովին խրվեցի աշխատանքի մեջ: Հետո սիրահարվեցի մի երիտասարդի՝ ավելի շատ նիհարեցի: Սկսեցի հետևել ինձ, հագնվել: Բայց նրա հետ մեր հարաբերությունները չստացվեցին: Նա ինձանից 5 տարով փոքր էր և ընդհնուր առմամբ ես նրան պետք չէի: Ես երևի ինձ համար հորինել էի ինձ համար այն, ինչ ուզում էի: Հույս ունեի, որ նա էլ կսիրահարվի և այլն:

Սա էլ վերապրեցի:

Ամուսնուս հետ հիմա ապրում ենք ինչպես հարևաններ: Ինտիմ հարաբերություններ չկան արդեն երկրորդ տարին է:

Մենք անկեղծ խոսեցինք և նա ասաց, որ պատրաստ էր այդ խոսակցությանը: Բնակարանը թողնում է ինձ: Ես թեթևացա: Որովհետև կասկածներս խեղդում էին՝ ինչպես երեխաս դա կընկալի, նա հոր հետ շատ լավ հարաբերություների մեջ է:

Բայց... Այդ ամենը ուղղակի խոսակցություններ են... Իմ ծնողներին նա ասել է, որ չի ուզում բաժանվել: Նրանք ինձ իսկական տեռոր սարքեցին: Նրանք իմ մասին ամեն ինչ գիտեն: Եվ գարնանը նույնիսկ բաժանության հարցում ինձ փորձեցին աջակցել: Ես դրա համար նրանցից շատ շնորհակալ էի: Իսկ հիմա... Հայրս ասաց, որ ես էգոիստ եմ՝ երեխային զրկում եմ հորից, իսկ հորը երեխայից: Որ ինձ ինչ-որ կարծեցյալ ազատություն է պետք, որը ես հիմա էլ ունեմ: Մի խոսքով, որ ես էգոիստ եմ: Եվ, որ սկզբից պետք է տղամարդ գտնել, հետո նոր բաժանվել: Ինձ դա ուղղակի զզվելի է: Ես գիտեմ, որ հայրս և մայրս, երկուսն էլ ման են եկել, իսկ ես այդպես չեմ ուզում, ինձ դա զզվելի է: Նամանավանդ, որ փորձ եղել է: Ես չգիտեմ թե ինչ անեմ: Երբեմն վճռականություն եմ ունենում՝. "Ես դեռ երիտասարդ եմ, սեքս և սեր եմ ուզում: Երեխաս կընկալի և կհասկանա, ես այդ ամենը կհաղթահարեմ":

Իսկ երբեմն, ինչպես հիմա՝ ձեռքերս իջնում են, ինձ էգոիստ եմ զգում: Շատերը այսպես են ապրում՝ ի՞նչ է ինձ դրանից ավել պետք:

Ես խճճվել եմ: Այդ պատճառով էլ գրում եմ Ձեզ: Չնայած հասկանում եմ, որ սա իմ կյանքն է և ոչ ոք իմ փոխարեն դա չի քանդակի:

Վերջին հոգեթերապևտը ինձ ասաց՝. "Դու խաղով էս տարվել... Հա, տեսնում եմ, որ տիպն է, բայց չի ծեծում, փողերը տուն է բերում: Իսկ գիտես ինչքան դժբախտ կանայք կան, ովքեր չունեն այն ամենը, ինչ ունես դու: Իսկ երեխան քեզ կսկսի ատել, որ բաժանվել ես: Եվ հետագայում էլ կարիք կունենաս ոտքերդ լայն բացելու և համբերելու, որովհետև կին էս":

Միգուցե նա ճի՞շտ է: Ես չգիտեմ... Ես հիասթափվել եմ կյանքից...

Ընդունելության գնացել էինք ամուսնուս հետ:

Մեկուկես տարի առաջ ընտանիքով մեկնեցինք Եգիպտոս՝ հարաբերությունները շտկելու: Ոչինչ չփոխվեց:

Վերջին կոնֆլիկտը, ինձ ընդհանրապես տուպիկի առաջ դրեց: Մենք ամեն տարի արձակուրդը անց ենք կացնում Ուկրաինայում՝ հարազատներիս մոտ: Ամուսնուս ասեցի, որ ուզում եմ գնալ մենակ՝ դստերս հետ: Նա համաձայնվեց՝. "Իհարկե գնացեք: Հանգստացի, ամեն ինչ լավ մտածի": Իսկ հետո ինքն էլ է գնում: Ինձ գարշելի է այն փաստից, որ նա իր խոսքերի համար պատասխան չի տալիս:

Ես կարող եմ պինդ լինել, բայց նա ինձ վրա ճնշում է իմ երեխայի միջոցով: Մենք պայմանավորվոցինք, որ կասենք, որ հայրը շատ գործեր ունի և այդ պատճառով էլ չի կարող մեկնել: Իսկ նա ասում է երեխային, որ ես չեմ ուզում, որ նա գա: Երեխան իհարկե իսթերիայի մեջ է: Լաց է լինում և սիրտս ու հոգիս կտրատում: Ես նրան ատում եմ: Ինձ նույնպես: Իմ ծնողները նույնպես լուրջ անհանգստացած են, ասում են, որ իմ համար 1000 անգամ ավելի վատ կլինի բաժանությունից հետո:

Ես արդեն ոչինչ չեմ հասկանում: Օգնություն եմ խնդրում: Գիտեմ, որ կամայական ցավ անցնող է: Ամեն ինչ անցողիկ է: Միգուցե պետք է համբերել և ամեն ինչ կհանդարտվի: Կապրենք որպես հարևաններ: Հո երեխան կապրի լիարժեք ընտանիքում: Ուղղակի շատ վատ եմ զգում: Շատ: Առաջ ես ինձ հանգստացնում եմ նրանով, որ միգուցե սիրեկան գտնեմ և մի քիչ ավելի թեթև ապրեմ: Բայց... Որտե՞ղ գտնեմ: Եվ ընդհանրապես ինչի՞ համար:

Նախապես շնորհակալ եմ Ձեզանից՝ գոնե նրա համար, որ լսեցիք...

Պատասխան՝

Հարգելի X:

Ձեր նամակից կարող եմ գլխի ընկնել, որ դժվար իրավիճակի մեջ եք: Ես կարծում եմ, որ շատ հարցերում, Դուք անարդար ձևով եք մեղադրում Ձեր ամուսնուն: Կարող եմ միայն մի բան խնդրել: Կտրուկ շարժումներ մի արեք՝ կանգնեցրեք բաժանության գործընթացը: Ինձ թվում է, որ երկուսդ էլ պետք է մի քիչ քննադատաբար մոտենք Ձեզ: Ձեր ամուսինը հիմա թույլ է տալիս թակարդն ընկած արջի սխալներ, իսկ Դուք մտել եք դերի մեջ: Կարելի է ենթադրել, որ Ձեր ընտանիքում կրիզիսային շրջան է և այն ուղղակի պետք է լուծել: Ես այնպես հասկացա, որ Դուք դեռևս, ինչ-որ չափով գնահատում եք Ձեր ամուսնուն, իսկ Ձեր ամուսինը սիրում է Ձեզ և չի ուզում կորցնել: Ես Ձեր ամբողջ նամակի ընթացքում չլսեցի լուրջ բաժանությա պատճառ,իսկ ամուսինները, ովքեր ընդհատում են իրենց սեռական կյանքը - միշտ էլ հասնում են անբացատրելի կրիզիսի: Եթե երկուսդ էլ մնաք Ձեր կայուն տեսակետների վրա, կկորցնեք այն, ինչը ունեք հիմա: Ինձ թվում է, որ փոխանակ սիրեկան փնտրեք, օգտագործեք այն սիրեկանին, ով ապրում է Ձեր տանը, Ձեր երեխայի հայրն է և Ձեր օրինական ամուսինը: Սկզբնական շրջանում միգուցե կլինի դժվար, բայց մարդ պետք է կարողանա մի պահի զրոյացնել իրավիճակը և սկսել նոր հարաբերությունների ձև՝ այդ զրոյական կետից: Բաժանությունը այս իրավիճակի ամենահեշտ լուծումն է: Իսկ Դուք այդքան կա՞ք, որ լուծեք այս խնդիրը և ունենաք ամենալավ ընտանիքը: Դրանում պետք է Ձեզ օգնի Ձեր մեջ եղած շնորհակալության զգացումը այն պահերի համար,երբ նա եղել է Ձեր կողքին Ձեր ամենադժվար իրավիճակներում: Չի կարելի կորցնել նման ընկերոջը: Մի կողմ դրեք Ձեր ամբիցիաները և փորձեք Ձեր դիալոգը կազմակերպել հասկացողության և զիջողության դիրքերից: Եվ հիշեք՝ Ձեր ամուսինը մեղավոր չէ այն բանում, ինչ կատարվել է Ձեզ հետ: Ինձ թվում է, որ Դուք ենթագիտակցաբար մեղադրում եք նրան տեղի ունեցածի մեջ և ինձ թվում է, որ Ձեր հիմնական խնդիրը դրա մեջ է: Ասեմ, որ չեմ համարում Ձեզ էգոիստ, այլ համարում եմ Ձեզ լիարժեք ինքնաբավարարված և ինքնավստահ անձնավորություն: Այդ պատճառով էլ համոզված եմ, որ եթե ցանկանաք, հոյակապ ձևով կլուծեք Ձեր խնդիրը: Իմ միակ խորհուրդը, սա է՝ մի շտապեք և դիմեք արհեստավարժ մասնագետի օգնությանը:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты