Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Նա դադարել է լվացվել

Հարց՝

Բարև Ձեզ:

Իմ անունը X է, ես 23 տարեկան եմ, ապրում եմ մորս հետ Y քաղաքում: Որոշել եմ դիմել օն-լայն խորհրդատվությանը որովհետև մորս հետ (45 տարեկան) խնդիրներ են առաջացել: Նա փափուկ, ավելի շուտ վատատես մարդ է, միշտ ամեն ինչը թողում է վերջին պահի վրա, մաքրություն չի սիրում: Մեկ էլ, նա պատկանում է այն մարդկանց թվին, ովքեր իրենց ծանր հիվանդ են համարում և դրանով օգտվում են՝ ճնշելով շրջապատի հղճահարության վրա, չնայած, որ չքնաղ առողջություն ունի:

Մայրս միշտ մի տարօրինակություն ուներ, երբեք տուփեր դեն չեր նետում (յոգուրտի տուփերը, կաթի և հյութի տարաները և այլն): Նա միշտ դրանք լվանում և հավաքում է: Առաջ նա դա բացատրում էր, որ անհրաժեշտ են ամառանոցում՝ սածիլներ աճեցնելու համար: Քանի որ մենք աղքատ ենք ապրում, ես դա ընկալում էի որպես խնայողություն: Բայց վերջին տարիների ընթացքում այդ աղբահավաքությունը հասել է անհասկանալի չափերի: Հիմա նա հավաքում է ամեն ինչ՝ յոգուրտի ամաններից մինչև զուգարանի թղթի մեջ եղած ստվարաթղթերը և միջադիրների փաթեթավորման թղթերը: Ի՞նչ անեմ, ես արդեն չգիտեմ: Դեն նետել այդ ամենը նա հրաժարվում է, ամեն անգամ դա հիմնավորելով տարբեր բաներով: Երբ ես ինչ-որ բան եմ դեն նետում, սկսում է նեղանալ, մի ամբողջ օր ինձ հետ չի խոսում: Նա նաև ընդհանրապես դադարել է լվացվել: Բնականաբար, սարսափելի հոտ է կանգնած: Դա նկատում են մեզ շրջապատող մարդիք: Ես նրան արդեն ակնարկել եմ այդ մասին, ուղիղ էլ եմ ասել, բայց արդյունքը նույնն է՝ նեղացածություն: Բերեմ օրինակ՝ ես ասացի, որ նրա փափուկ աթոռին նստելուց հետո, աթոռից անտանելի հոտ է սկսում գալ, որ պետք է լողանալ, իսկ մինչև այդ գոնե թող նստելուց ինչ-որ բան գցի, որ աթոռը այդ հոտը իր մեջ չքաշի: Նա ասաց, որ կլողանա: Բայց արդյունքում, լողանալու փոխարեն հիմա միշտ աթոռի վրա ծածկոց է գցում, նոր նստում:

Մի երկու տարի մեր հետ էր ապրում հայրս: Գարշահոտության և թափթփվածության պատճառով մշտական կոնֆլիկտներ էին տեղի ունենում, որը վերջանում էր ծեծ ու ջարդով: Հիմա նա առանձին է ապրում և մեզ մոտ չի գալիս, բայց մորս հետ շփվում է: Նրա հավաքելու հատկության պատճառով, տանն եղած թափթփվածությունը ավելի է շատացել իսկ իրեն հետևելը դադարացրել է ընդհանրապես:

Ինձ թվում է, որ այս արմատական փոփոխությունը նրա հետ կատարվեց նրա մոր (տատիկիս) մահից հետո: Բայց ես այն ժամանակ շատ փոքր եմ եղել և համոզված չեմ կարող ասել, որ դրանից առաջ նա իրեն այսպես չէր պահում:

Վերջերս մայրս գնացել էր գլխուղեղի ՄՌՏ անելու, որտեղ նրան ուղարկել էր պոլիկլինիկայի բժիշկը (ակնաբույժը և նյարդաբանը՝ այն պատճառով, որ կարդալուց նրա ակնագնդերը չեն շարժվում և նա շարժում է գլուխը): Այս յուրահատկությունը նրա մոտ ի ծնե է: ՄՌՏ-ի նկարները մեր տանն են: Դրանք նայող բժիշկները, այնտեղ ոչ մի պաթոլոգիա չեն հայտնաբերել: Ժառանգական հիվանդություններ չունի:

Ես լիովին հուսահատված եմ և չգիտեմ թե ինչ անել և ում դիմել, քանի որ բժշկի գնակուց նա կատեգորիկ հրաժարվում է: Խորհուրդ տվեք խնդրում եմ, թե ինչ անեմ այս իրավիճակում՝ ու՞մ դիմեմ և ինչպե՞ս ինձ պահեմ նրա հետ:

Նախապես շնորհակալ եմ Ձեր պատասխանի համար:

Պատասխան՝

Հարգելի X:

Դուք նկարագրում եք խնդիր, որը շատ նման է հոգեբույժական պաթոլոգիայի:

Խորհուրդ կտամ անմիջապես դիմել հոգեբույժի, որովհետև, ինչքան հասկացա, նրա մոտ արդեն կան որոշակի անձնային փոփոխություններ, որը հնարավոր չէ կարգավորել հոգեբանության շրջանակներում:

Արագ դիմելով հոգեբույժի և անցնելով որոշակի բուժում, Դուք կկարողանաք փոխել իրավիճակը դարձնելով այն ավելի տանելի:

Ուրախ եմ, եթե որևե բանով կարողացա օգտակար լինել:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты