Հարց՝
Ես X-ն եմ: 17 տարեկան եմ, ապրում եմ Y-ում՝ ընկերոջս նրա մոր և քրոջ հետ: Հանդիպում ենք նրա հետ արդեն 2 տարի է, երեխաներ չունենք:
Մինչև այսօր երբեք հոգեբանի հետ չեմ շփվել: Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես է դա անհրաժեշտ անել:
Ես կենսուրախ եմ, մարդկանց հետ հեշտ եմ մտերմանում, շփվող եմ: Ինքս ինձ, այս պահին վերաբերվում եմ ոչ այնքան լավ: Ես ինձ մի քիչ վատ եմ զգում: Մեջս վախ է նստած և խիղճս է տանջում:
Ես վախենում եմ, որ իմ սխալների մասին՝ ֆլիրտ, դավաճանություն, կիմանա իմ ընկերը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ընկերուհիս գրեց ինձ այն մասին, ինչ եղել էր: Ընկերս դավաճանել էր ինձ նրա հետ 2 անգամ: Ես նրան ներեցի: