Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

9 առասպել հոգեբանների մասին

Եվ այսպես, եկեք լույս սփռենք այդ հանելուկային մասնագիտության տեր մարդկանց՝ հոգեբանների գործունեության իմաստի վրա:

Մեր հասարակության մեջ, որտեղ հոգեբանական գիտությունը նոր է սկսել ժողովրդականություն վայելել, շատ մարդիկ դեռևս շփոթմունքով են ընդունում "հոգեբան" բառը, կամ էլ աղոտ պատկերացում ունեն նրա աշխատանքի առանձնահատկությունների մասին:

Իսկ երբ ինչ-որ առարկայի մասին կա ինֆորմացիայի պակաս, սկսում են պտտվել ամենաանհավանական կռահումներ, առասպելներ և լեգենդներ:

Եվ այսպես, եկեք քննարկենք հոգեբանների մասին ամենատարածված առասպելները՝

Առասպել N1. Հոգեբանը և հոգեբույժը նույն բանն են իրենց բնույթով:

Հոգեբույժը դա հոգեկան խանգարումները (հիվանդությունները) ախտորոշող և բուժող մասնագետ է: Օգտագործում է առավելապես դեղօրայքային բուժման մեթոդներ, բայց նաև հոգեթերապիայի տարբեր ձևեր:

Հոգեբույժը աշխատում է հոգեպես անառողջ մարդկանց հետ, որոնք ունեն հոգեկանի լուրջ շեղումներ:

Ասոցիատիվ շարքն է՝ հաբեր, հիվանդասենյակ, էլեկտրաջղաձգային թերապիա, մոլուցքային-դեպրեսիվ փսիխոզ...

Հոգեբանը՝ մասնագետ է, որն ստացել է հոգեբանական կրթություն: Սա ոչ բժշկական կրթություն է, և այդ պատճառով էլ (ի տարբերություն հոգեբույժի) իրավունք չունի դեղորայք նշանակելու: Նրա գիտելիքների կիրառման շրջանակը՝ առողջ մարդկանց հոգեբանական խորհրդատվությունն է:

Ասոցիատիվ շարքն է՝ խորհուրդներ, հոգեբանի առանձնասենյակ, "դուք ցանկանում եք այդ մասին խոսե՞լ"...

Ինչ իրավիճակներում կարող է հոգեբանը օգնե՞լ՝ շփման մեջ ունեցած դժվարությունների, որոշում ընդունելու, հարաբերությունները ճշգրտելու, սթրեսների և հոգեբանական տրավմաների՝ բաժանություն, մտերիմ մարդու մահ, ֆիզիկական և բարոյական բռնությունների... դեպքերում:

Հոգեթերապևտը դա մասնագետ է (բժիշկ կամ հոգեբան), որն ավելի հաճախ օգնություն է ցույց տալիս ոչ դեղորայքային մեթոդներով: Ավելի հեշտ ասած՝ հոգեթերապևտը մարդ է, ով տիրապետում է հոգեթերապիայի ուղղություններից մեկին: Հոգեթերապևտները աշխատում են ինչպես հոգեկան առողջ մարդկանց հետ, այնպես էլ "սահմանային իրավիճակներում" գտնվող մարդկանց հետ, այսինքն այն իրավիճակներում, երբ մարդիկ գտնվում են առողջության և հիվանդ վիճակների սահմանում (նևրոզներ, դեպրեսիաներ...): Հոգեթերապևտը որոշակի հոգետեխնիկաներ է օգտագործում այցելուի խնդիրը լուծելու համար:

Ասոցիատիվ շարքն է՝ ռացիոնալ հոգեթերապիա, հոգեդրամա, էրիկսոնյան հիպնոս, ՆԼԾ, տրանսպերսոնալ հոգեթերապիա, մարմնային կողմնորոշված հոգեթերապիա, հոգեսինթեզ, արտ-թերապիա...

Առասպել N2. Հոգեբանը մարդկանց փոխարեն լուծում է նրանց բոլոր խնդիրները:

Երբևե: Հոգեբանը միայն ստեղծում է այնպիսի պայմաններ և մթնոլորտ, որի ժամանակ այցելուն ինքն է կարողանում լուծել իր խնդիրը:

Այստեղ պետք է նշել, որ հոգեբանը աշխատում է միայն այն մարդու հետ, ով ինքնակամ դիմել է նրան խորհրդատվության համար: Եվ օգնել նա կարող է միայն այն ժամանակ, երբ այցելուն պատրաստ է փոխվել, այլ ոչ թե փոխել շրջակա աշխարհը:

Հոգեբանը չի արձագանքում հետևյալ տիպի խնդրանքների՝

  1. Օգնեք ամուսնուս ջրի երես հանել:
  2. Ի՞նչ անեմ, որ դուստրս դադարի հանդիպել այդ այլանդակի հետ:
  3. Այնպես արեք, որ աշխատավարձս բարձրացնեն:
  4. Եվ այլ նմանատիպ խնդիրներ:

Ինչպես այն անեկդոտում՝

- Առաջ ես շատ լուրջ ապրումներ էի ունենում իմ քթի պատճառով:

- Իսկ հիմա ի՞նչ, պլաստիկ վիրաբույժի մոտ ես գնացել և վիրահատվե՞լ:

- Ոչ, հոգեբանի մոտ եմ գնացել, և այժմ քիթս ինձ նույնիսկ դուր է գալիս:

Առասպել N3. Հոգեբանը տեսնում է մարդկանց էությունը:

Կարծիքներ կան, որ եթե մարդը հոգեբան է, ապա նրան հայտնի են մարդկային բնության և եղելության բոլոր գաղտնիքները, և նա համարյա թե կարող է կանխատեսել և կանխագուշակել ապագան:

Դա չափազանցացված տեսակետ է: Իրականում, հոգեբանը ինչ որ իմաստով կարող է կանխատեսել այս կամ այն մարդու հնարավոր գործողությունները այս կամ այն իրավիճակում:

Սակայն սա ավելի շատ ճիշտ է այն դեպքերի համար, երբ հոգեբանը շահագրգռված է ստանալու այդ ինֆորմացիան: Այդ դեպքերում նա կարող է օգտագործել իր մասնագիտական գիտելիքների ողջ զինանոցը, որպեսզի ստանա այդ անհրաժեշտ ինֆորմացիան:

Դրա համար անհրաժեշտ են որոշակի նպատակաուղղված ճիգեր՝ մարդու խառնվածքի և բնավորության առանձնահատկությունների որոշում, նրա գտնված իրավիճակի անալիզ և այլն:

Այս համոզմունքի հետ սերտ կապված է նրան նման հաջորդ առասպելը:

Առասպել N4. Պայծառատեսություն, երրորդ աչք, տիեզերքից ինֆորմացիա ստանալ, և այլ բազում նմանատիպ անհեթեթություններ...

Այս բոլոր վերոհիշյալ բաները ոչ մի կապ չունեն հոգեբանական իմացությունների շրջանակի հետ և չեն մտնում ԲՈւՀ-ում ուսուցանվող հոգեբանական առարկաների ցանկի մեջ:

Գերընդունակությունները ուսումնասիրում է պարահոգեբանությունը: "Պարա" նախածանցը նշանակում է "մոտ":

Բայց և այնպես հենց ինքը հոգեբանն էլ, ինչպես կամայական մարդ, կարող է այդ երևույթներին հավատալ կամ ոչ:

Սակայն եթե նա իր պրակտիկայում օգտագործում է դրանք, ապա նա զբաղվում է պարահոգեբանությամբ իր մասնագիտության հետ մեկտեղ, կամ նրա փոխարեն, կամ էլ զբաղվում է... խաբեբայությամբ: Սակայն սա, ինչպես ասում են, ուրիշ պատմություն է:

Առասպել N5. Հոգեբանը կարող է լուծել կամայական խնդիր:

Պետք է կրկին անգամ նշեմ, որ հոգեբանը չի լուծում իր այցելուների խնդիրները, այլ օգնում է նրանց ինքնուրույն գտնել լուծումներ:

Հոգեբանի օգնությամբ որոշակի խնդրի լուծման հավանականությունը կախված է բազմաթիվ գործոններից:

Դա և' գործոններ են, որոնք կախված են հոգեբանից՝

  1. Նրա պատրաստվածության աստիճանը, և բանը միայն նրանում չէ, թե քանի ԲՈւՀ է նա ավարտել, կամ էլ քանի գիրք կարդացել, այլ ինչքան լավ նա հասկացավ:
  2. Նրա անձնային որակները, որոնք կարևոր են մասնագիտական գործունեության համար (լսելու ունակությունը, այցելուի զգացողական վիճակի ընկալման ունակությունը, ինտուիցիան, կրեատիվությունը և այլն):

Դա և' գործոններ են, որոնք կախված են այցելուից՝

  1. Եղածի համար պատասխանատվության զգացումը և պատասխանատվություն վերցնելու ցանկության գիտակցումը:
  2. Խնդրի և իր վրա միասին աշխատելու պատրաստակամությունը:
  3. Հոգեբանի առաջ ցուցաբերած ազնվության և անկեղծության աստիճանը:

Լավագույն արդյունքների կարելի է հասնել, երբ այցելուն և հոգեբանը կարողացել են վստահելի հարաբերություններ ստեղծել, և երկուսն էլ կենտրոնացած են նույն խնդրի լուծումը փնտրելու վրա: Լավագույն տարբերակը այն է, երբ այցելուն ինքն է իր համար հոգեբան ընտրում: Առանց փոխադարձ համակրանքի անհնար է օգտավետ աշխատանք կատարել:

Միևնույն ժամանակ հոգեբանը իրավունք ունի մերժելու այցելուին: Դրա պատճառ կարող են հանդիսանալ բազում պատճառներ:

Օրինակ՝. հոգեբանը չի կարող խորհրդատվություն տալ այցելուին եթե նրա խնդիրը նման է հենց իր՝ հոգեբանի խնդրին (նայիր №7 առասպելը). Կամ էլ եթե հոգեբանը այս թեմատիկայում մասնագիտացված չէ (ինչպիսի մասնագետ էլ նա լինի, մարդկային պրոբլեմների ամբողջ դաշտը անհնար է ընդգրկել):

Հոգեբանը նաև կարող է ուղարկել այցելուին ուրիշ մասնագետի մոտ՝ դա կլինի բժիշկ, հոգեբույժ կամ էլ թե նրա կոլեգան ով ավելի արհեստավարժ է աշխատում նմանատիպ խնդիրների հետ:

Առասպել N6. Հոգեբանի ծառայությունները հոգեկան անառողջ մարդկանց համար են:

Հոգեբանին դիմելը թուլության կամ հոգեկան անառողջության նշան չէ:

Ինչպես արդեն նշել ենք, հոգեբանները աշխատում են միայն առողջ մարդկանց հետ:

Սակայն ժամանակ առ ժամանակ կամայական մարդ կարիք է ունենում օգնության կամ սատարումի:

Մեր մշակույթում, հոգեբանին դիմելու ավանդը դեռ չի ամրացել: Դրա փոխարեն ընդունված է գնալ ընկերների մոտ, կամ էլ խեղդել խնդիրը ալկոհոլի մեջ:

Հաճախ կարելի է լսել՝. "Ես հո գիժ չեմ, որ հոգեբանի մոտ գնամ": Ընտրությունը միշտ էլ մարդունն է: Եվ իսկական հոգեբանը երբեք չի փաթաթում իր ծառայությունները մարդու վզով: Նախաձեռնությունը պետք է միշտ լինի խորհրդատվություն ստանալ ցանկացող մարդու կողմից:

Առասպել N7. Հոգեբանը խնդիրներ չի ունենում:

Ախ՜, եթե: Ավաղ, հոգեբաններն էլ են մարդիկ: Եկեք այդ մասին չմոռանանք:

Ասել, թե հոգեբանը չի կարող անձնական խնդիրներ ունենալ, դա նույն բանն է եթե ասենք, որ բժիշկ թերապևտը չի կարող հարբուխով հիվանդանալ, կամ թե վնասվածքաբանը՝ ոտքը կոտրել:

Այո հոգեբանը ի վիճակի է ավելի արդյունավետ լուծել իր խնդիրները: Սակայն նա դրանք ունի, և պետք է ունենա, որովհետև սովորում են՝ սեփական սխալների վրա և միայն...:

Հոգեբանները նույնպես երբեմն դիմում ե իրենց կոլեգաներին: Եվ դրանում ոչ մի քննադատելի բան չկա: Իմաստությունը կայանում է ոչ թե նրանում, որ բոլոր խնդիրները ինքդ լուծես, այլ որ լուծես լավագույն տարբերակով և նվազագույն կորուստներով:

Համոզվածությունը ինքդ քո մեջ՝ ոչ միայն կարիքի և հնարավորության դեպքում օգնություն ցուցաբերելու մեջ է, այլ նաև երբ դժվար է՝ օգնություն խնդրելու մեջ:

Առասպել N8. Հոգեբանները չմերժող, բարի մարդիկ են, ովքեր պատրաստ են օգնելու բոլորին, միշտ, ցանկացած իրավիճակում:

Որոշ մարդկանց թվում է, որ հոգեբանները մեսիաներ են, ովքեր կարիք ունեն իրենց անձը զոհաբերելու որպեսզի օգնեն մարդկանց:

Իրականում, հոգեբանությունը դա մասնագիտություն է: Եվ չնայած, որ դրա իմաստը մարդկանց օգնելու և սատարելու մեջ է, հոգեբանը բոլորովին պարտավոր չէ վերածելու իր գործունեությունը՝ կյանքի ոճի: Հոգեբանը այն մարդը չէ, ով ընդունում է ցանկացած մարդկային քմահաճույք և թուլություն, այն մարդը չէ, ով անպայման մյուս այտը կառաջարկի ապտակելու համար:

Ընդհակառակը՝ հոգեբանը բոլորից լավ գիտի, որ ոչ-ոքի ոչ մի բանով պարտական չէ, և որ իրավունք ունի լինել ինքն իր նման՝ այնպես, ինչպես աշխարհի բոլոր այլ մարդիկ:

Առասպել N9. Հոգեբանը կարող է այնպիսի խորհուրդ տալ, ինչը միանգամից կլուծի այցելուի խնդիրը:

Հոգեբանները խորհուրդ չեն տալիս:

Խորհուրդ կարելի է ստանալ որտեղ ուզես: Համարյա թե բոլոր մարդիկ պատրաստ են խորհուրդ տալու ցանկացած ժամանակ, անվճար և մեծ հաճույքով:

Արհեստավարժ հոգեբանը խորհուրդ չի տա նույնիսկ բավականին բարձր վճարի դիմաց:

Խորհուրդը տրվում է խորհրդատուի դիրքից և որպես օրենք, ընդունվում է, որ նա տալիս է Ձեզ բանաձև, հիմնվելով իր անձնային փորձի և մտածելակերպի վրա:

Խորհուրդի մեջ հաճախ թաքնված է լինում, կամ բացահայտ ասվում է հետևյալ ֆրազը՝. "Եթե քո տեղը լինեի...": Միայն թե բանը նրանում է, որ խորհուրդը լավ է նրա համար, ով դա տալիս է: Հենց այդ մարդուն հեշտ կլինի դա իրականացնելը, և հենց այդ մարդը ունի այն բոլոր որակները, որ այդ խորհուրդը իրագործի կյանքում: Խորհուրդ լսողը այդ ամենը կարող է չունենալ: Հենց այդ պատճառով էլ, հոգեբանները խորհուրդ չեն տալիս: Միայն տվյալ իրավիճակում գտնվող մարդը գիտի թե որն է այդ իրավիճակի լավագույն լուծումը: Հոգեբանը միայն օգնում է մարդուն գտնել իր մեջ այդ ելքը կամ ռեսուրսը, տեսնել այն և գիտակցել:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты