Ե՞րբ դիմել լոգոպեդի օգնությանը

Ինչպես հայտնի է, լոգոպեդը շտկում է խոսքային խնդիրները, նպաստում է ճիշտ արտաբերության, բառաձևավորման հմտությունների, մտքերի գրագետ ձևակերպման, ընկալման զարգացմանը, ինչպես նաև բառապաշարի հարստացմանը։ Այս մասնագետի օգնությունը հաճախ անհրաժեշտ է լինում ոչ միայն փոքրիկներին, այլ նաև՝ դեռահասների և մեծահասակներին։ Ստորև ներկայացնում ենք այն դեպքերը, երբ կարելի է դիմել լոգոպեդի օգնությանը։

1. Փոքրիկը լռում է, չի «թոթովում»։

2. Մեկ ու կես, երկու տարեկանում երեխան չի ասում «մամա», «պապա», «տատա», «կակա» և այլն։

3. Երեխան լռում է մինչև երեք տարեկանը, սակայն ընկալում է իրեն ուղված խոսքը։ Կամ չի ընկալում իրեն ուղված խոսքը։ Կարևոր է պարզել, թե ինչը այնպես չէ։ Հնարավոր է, որ լսողությունը ստուգելու կարիք կա, կարող է նյարդաբանի բուժման կարիքը կա, կամ գուցե՝ լոգոպեդի։ Հաճախ անհրաժեշտ է լինում և՛ նյարդաբանի, և՛ լոգոպեդի միջամտություն միաժամանակ, քանի որ նյարդաբանական խնդիրները հաճախ իրենց հետևից առաջացնում են լոգոպեդական խնդիրներ։

4. Մինչև չորս տարեկանը խնդիր չէ, որ երեխայի մոտ գերակշռում է պասիվ բառապաշարը։ Չորս տարեկանից հետո պետք է գերակայի ակտիվը՝ երեխան գործածում է այն ամենը, ինչը կուտակել է։ Եթե սա տեղի չի ունենում, նշանակում է՝ կան որոշակի խնդիրներ։

5. Երեխայի խոսքը չի զարգանում, օրինակ՝ երեխայի խոսքը չորս տարեկանում նույնն է, ինչ՝ երեքում։

6. Չորս տարեկանում երեխան ընդհանրապես չի մտնում երկխոսության մեջ, չի կազմում նախադասություններ։

7. Երեխան ստացել է որևէ վնասվածք, օրինակ՝ ուղեղի ցնցում։

8. Երեխան մոտ հինգ տարեկանում սխալ է արտաբերում հնչյունները, օրինակ՝ փափկացնում է կամ ռնգայնացնում և այլն։

9. Հարկավոր է ուշադրություն դրաձնել, երբ ավագ նախադպրոցական տարիքում, երեխան վատ է մտապահում բառը։

10. Դպրոցահասակ տարիքում չի կարողանում խոսել շրջուն նախադասություններով, պատմվածք կառուցել, պատասխանել հարցերին։

11. Ավագ նախադպրոցական տարիքում դժվարանում է հիշել գրաֆիկական պատկերները։

12. Երեխան բաց է թողնում վանկեր։

13. Անձի խոսքում նկատվում են կմկմոցներ, արհեստական կանգառներ, դադարներ։

14. Խոսքը անսովոր արագ է կամ դանդաղ։

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты