fbpx
+37410264633
+37455471134
ք.Երեվան, Վաղարշ Վաղարշյան 26
Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ի՞նչ է տեղի ունենում հոգեթերապիայի ժամանակ: Ի՞նչ պետք է անել, խոսե՞լ, և ինչու՞ ու ինչպե՞ս է դա աշխատում: Հաճախ այս հարցերին պատասխան չի տրվում, ինչն էլ բազմազան կռահումների և առասպելների առիթ է տալիս:

Հաճախակի մարդիկ իրենց մեջ պատկերացնում են երկու տարբեր պատկերներ՝ "իմաստունի" կամ "գուրու - հոգեբանի", ով գիտի բոլոր հարցերի պատասխանները: Այս հոգեբանից սպասում են, որ նա "կլուսավորի" և "կկանգնեցնի ճշմարիտ ճանապարհի վրա" ընդ որում մեկ կամ երկու հանդիպման ընթացքում: Մյուս պատկերում, հոգեբանը անվրդով և լռակյաց արհեստավարժ է, իր անփոխարինելի թախտի մոտ նստած, և այսպես մոտակա երեք տարվա ընթացքում...

Այս ամենը իրականությանը չի համապատասխանում, և երբ գալիս է հոգեբանին դիմելու պահը, այդ հորինված հանելուկային լուսապսակը, հաճախ խանգարում է դիմել նրան, կամ էլ հիասթափություն է առաջացնում:

Այս էջում, մենք ուզում ենք հակիրճ ներկայացնել այն, ինչ է իրականում կատարվում հոգեթերապիայի ժամանակ, քանդել որոշ առասպելներ և կարծրատիպեր, իսկ միգուցե կեղծ սպասումներ հրաշքի և վայրկյանական լավացման մասին: Իհարկե մենք կարող ենք գրել միայն մեր մասին, որովհետև ամեն մասնագետ ունի աշխատանքի իր ոճը և մեթոդները:

Թերապիայի ժամանակ կարևոր է խոսել այն բաների մասին, ինչ դուք մտածում եք կամ զգում, Ձեր նախագծերի, երազանքների, տրամադրության, ինքնազգացողության մասին: Կյանքում մենք ստիպված ենք անջատել այն ինչ մտածում ենք, նրանից թե ինչ ենք ասում: Եթե ասենք այն ինչ մտածում ենք, ապա կարող ենք կորցնել աշխատանքը, կամ էլ փչացնել ընտանիքում ունեցած հարաբերությունները: Հոգեթերապևտի հետ պետք է խոսալ այն, ինչ գալիս է գլխիդ, նույնիսկ այն դեպքում, երբ թվում է, որ գործի հետ ոչ մի կապ չունի: Հաճախ այն բաները, որոնք մեզ թվում են տրիվիալ և ոչ կարևոր, իրականում հանդիսանում են մի ինչ որ կարևոր խնդրի բանալի:

Կա ևս մի պատճառ, որի պատճառով պետք է ասել այն, ինչ գալիս է մտքիդ՝ մեզանից շատերը լիարժեք անկեղծ չեն նույնիսկ իրենք իրենց հետ: Հոգեթերապևտի խնդիրը կայանում է նրանում, որ հասկանա, թե որտեղ և ինչու եք Դուք Ձեզ կեղծում, որպեսզի Դուք կարողանաք որոշում ընդունել "բաց աչքերով":

Հաճախ, թերապիայի ընթացքում, հոգեբանը խոսում է բավական քիչ: Դրա համար կան մի շարք պատճառներ: Հոգեթերապիայի տևողությունը - Ձեր ժամանակն է: Դուք եք որոշում՝ ինչ պատմել, ինչ զգացողություններով և իրադարձություններով կիսվել՝ այսինքն անել այն, ինչ կարևոր է Ձեր համար: Եթե հոգեբանը խոսի Ձեր փոխարեն, ապա խորհրդատվության համար նախատեսած ամբողջ ժամանակը կծախսվի այն բանի վրա, ինչի կարևորությունը տեսնում է հոգեբանը այլ ոչ Դուք: Դա ինչպես կարող է Ձեզ համար օգտակար լինել, այնպես էլ՝ անիմաստ:

Հոգեթերապիայի ևս մեկ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նա կարող է որոշ անհարմարություններ պատճառել: Խորհրդատվության ժամանակ Դուք կարող եք Ձեզ անհարմար զգալ: Մի կողմից՝ հոգեբանը խոսում է քիչ, և դուք եք որոշում թե ինչ պատմել, մյուս կողմից՝ ասել այն, ինչ գալիս է մտքիդ, այնքան էլ հեշտ չէ ինչպես թվում է առաջին հայացքից:

Կարող է այնպես պատահել, որ Ձեր հոգեթերապևտին այցելելու ընթացքում, Ձեր մտերիմները համարեն, որ դա Ձեզ չի օգնում: Դա հաճախ հենց վկայությունն է այն բանի, որ Դուք փոխվում եք, և Ձեր այդ փոփոխությունները դժգոհություն և չհասկացվածություն են առաջացնում Ձեր այդ մտերիմի մոտ: Երբեմն Դուք ինքներդ կարող եք վատացում և հիասթափություն ապրել: Ձեզ նույնիսկ կարող է թվալ, որ Դուք ոչինչի չեք հասնի, որ Ձեր հոգեբանը ինքն էլ չի հասկանում, թե ինչ է անում, որ այս ամենը իմաստ չունի... և այլն: Հենց այս զգացողություններն էլ հաճախ հանդիսանում են ցուցիչներ, որ աշխատանքը դրված է ճիշտ ուղու վրա, և արդեն Ձեզ որոշակի անհարմարություններ է պարգևում:

Բացի դրանից, երբ Դուք սկսում եք խոսել բարդ թեմաների մասին, պարզվում է, որ Դուք սկսում եք դժվարություններ ունենալ հոգեբանի հետ հանդիպման ժամանակին հասնելու: Դա նշանակում է, որ Դուք հասել եք ինչ որ կարևոր և բարդ պահի, և որ հիմա ամենակարևոր պահն է խորհրդատվության գնալու: Վաղ թե ուշ դա տեղի է ունենում: Հոգեթերապիայի մեջ դա կոչվում է նեգատիվ դարձվածք, և դա թերապիայի փուլերից մեկն է: Միակ պաշտպանվելու ձևը այն է, որ չգնահատեք այս կամ այն հանդիպման կարևորությունը և ի սկզբանե որոշեք, որ հաջորդ հանդիպումը անպայման տեղի է ունենալու: Դա չի նշանակում, որ որևե հարգելի պատճառով Դուք չեք կարող հետաձգել հանդիպումը, նախապես համաձայնացնելով այն հոգեբանի հետ: Խոսքը գնում է միայն անսպասելի իրադարձությունների մասին, որոնք համարյա միշտ նախագծվում են անգիտակցականի մեջ:

Շատերը մտածում են, որ ստեղծված իրավիճակը հոգեբանին պատմելով, միանգամից խորհուրդներ կստանան, թե ինչպես վարվեն: Սակայն գործնականում այդպես երբեք տեղի չի ունենում: Մինչ հոգեբանի մոտ գալը, Դուք ամենայն հավանականությամբ բազում խորհուրդներ եք ստացել: Այդ խորհուրդները Ձեզ չեն օգնել, չնայած, որ դա տվել են մարդիք, ովքեր Ձեզ շատ լավ ճանաչում են: Տարօրինակ կլինի մտածել, որ հոգեբանը, ով Ձեզ առաջին անգամ է տեսնում, կարող է ավելի լավ խորհուրդ տալ: Այն միտքը, որ կա ինչ-որ մեկը, որ Ձեզնից լավ գիտի, թե ինչ է Ձեզ պետք՝ շփոթմունք է:

Ցավոք սրտի, երբ մարդիք խորհուրդներ են տալիս՝ սովորաբար առաջարկում են լուծումներ, որոնք համապատասխան են իրենց և անօգուտ դիմողի համար: Հենց այդ պատճառով էլ մենք գերադասում ենք խորհուրդներ չտալ: Մեր խնդիրն է՝ օգնել Ձեզ գտնել Ձեր հարցերի սեփական պատասխանները:

Եթե համեմատենք հոգեբանական օգնությունը Ձեր հարազատների և մտերիմների առաջարկած և տված նույնատիպի օգնության հետ, ապա հոգեթերապիայի առավելությունը նրանում է, որ հոգեբանը անձնական հետքրքրություն չունի այն բանի մեջ, թե ինչ ընտրություն Դուք կկատարեք, և ինչպես կվարվեք: Մարդիկ հաճախ դժվարանում են որոշում ընդունել ոչ միայն ինֆորմացիայի պակասի պատճառով, այլ նաև այն պատճառով, որ երբեք հնարավորություն չեն ունեցել քննարկելու իրենց խնդիրը մի մարդու հետ, ով չի փորձի իրենց փոխարեն որոշում ընդունել: Որպես հոգեթերապևտ, մեր աշխատանքը կայանում է նրանում, որ օգնենք Ձեզ որոշում ընդունեք և գտնեք ելքեր ստացված իրավիճակից:

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: