fbpx
Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Չիկագոյի համալսարանի երկու հոգեբաններ՝ Լուի Հոուկլին և Ջոն Կացիոպպոն, մինչև բջջային մակարդակը հետազոտել են սոցիալական մեկուսացման, մենության, ֆիզիկական շեղումների և տարիքային հիվանդությունների կապի տարբեր ասպեկտներ:

Հետազոտողները ենթադրություն արեցին, որ եթե վաղ տարիքային շրջանում, մենության բացասական ազդեցությունը կարող է լինել միջին կամ աննկատ, ապա հետագայում, նրա ազդեցությունը ակկումուլացվում է: Այս ենթադրության ստուգման համար, նրանք ուսումնասիրել են ուսանողական տարիքի և 50-ից 68 տարեկան տարիքային խմբեր:

Ստացված արդյունքները նկարագրված են "Association for Psychological Science" ամսագրի օգոստոսյան "Current Directions in Psychological Science" համարում: Սթրեսսի ազդեցության մասին նրանք գրում են հետևյալը՝. "Ինչքան շատ եք ապրել այս աշխարհում, այնքան ավելի մեծ սթրեսս եք վերապրում ավանդական սթրեսսային իրավիճակներում՝ նոր աշխատանք, ամուսնություն, բաժանություն, երեխայի ծնունդ, ֆինանսական խնդիրներ, հիվանդություն և այլն: Եվ դա անխուսափելի է":

Սակայն երբ հոգեբանները հետազոտում էին միջին տարիքի մարդկանց և ծերերի կյանքը, նրանք պարզեցին, որ չնայած նրան, որ միայնակ մարդիք նշում են նույն քանակի սթրեսսային իրավիճակներ և իրադարձություններ, նրանք առանձնացնում են խրոնիկական սթրեսսի ավելի շատ աղբյուրներ, և ավելի շատ տհաճություններ են նշում, որը վերաբերվում է մանկությանը: Ասենք ավելին, կյանքի փորձի նկատմամբ իրենց վերաբերմունքը, նրանք կիսում են: Նույնիսկ երբ նրանք հանդիպում են նման սթրեսսային իրավիճակների, միայնակ մարդիք ավելի անօգնական են իրենց զգում և այդ սթրեսսային իրավիճակը գնահատում են որպես մեծ սպառնալիք: Ճակատագրի հեգնանքով, հայտնվելով սթրեսսային իրավիճակում, նրանք ակտիվ փնտրտուքի ավելի քիչ հակում են ունենում:

Այնուհետև, Հոուկլին և Կացիոպպոն կատարել են ինչպես միայնակ, այնպես էլ ոչ միայնակ հետազոտվողների մեզի վերլուծություն, և պարզել, որ միայնակ մարդկանց մեզում առկա է ադրենալինի ավելի մեծ քանակ: Ադրենալինը այն արտադրությունների խմբին է պատկանում, որը բնորոշվում է "պայքարել կամ փախչել" կարգախոսով և նրա մեծ պարունակությունը նշանակում է, որ միայնակ մարդիք խրոնիկ ապրում են գրգռվածության վիճակում: Արտերիալ ճնշումը նույնպես, տարիքի հետ անկայուն է դառնում: Սթրեսսային հորմոնները դժվարացնում են ինֆեկցիաների հետ պայքարը: Այս բոլորը նշանակում է, որ մենությունը իր տհաճ ներդրումն է կատարում տարիքային փոփոխությունների հետ:

Կան ավելի տհաճ նորություններ: Երբ մենք զգում ենք սթրեսսի նեգատիվ ազդեցությունը, մեր մարմինը դրան հակազդում է այնպիսի վերականգնող և պահպանող հակազդումով, ինչպիսին է քունը: Սակայն երբ հետազոտողները ուսումնասիրեցին երիտասարդ կամավորների քունը, նրանք հայտնաբերեցին, որ միայնակ մարդկանց մոտ, գիշերվա ընթացքում տեղի են ունենում մի քանի "միկրոարթնացումներ": Այսինքն՝ քունը արտաքուստ նման է շատ նորմալ մարդկանց քնին, սակայն ունի վատ որակ: Զարմանալի չէ, որ միայնակ մարդիք, ցերեկվա ընթացքում բողոքում են ֆունկցիաների խանգարումներից: Քանի որ քունը, տարիքի հետ, ամեն դեպքում ունի վատանալու տենդենց, ապա միայնության հետ կապված քնի լրացուցիչ վատացումը, հնարավոր է, որ ցածրացնի այդ վերականգնման գործընթացի բնական ֆունկցիան:

Միայնությունը՝ նույն բանը չէ, ինչ առանձնանալ սիրելը: Որոշ մարդիք, իրենց լավ են զգում միայն միայնակ ժամանակ, որոշները նույնիսկ քննարկում են ասկետիզմը, որպես իրենց հոգևոր աճի կարևոր պայման: Սակայն մեծամասնության համար, սոցիալական մեկուսացումը և ֆիզիկական ծերացումը, մի թունավոր կոկտեյլ են դառնում:

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: