fbpx
+37410264633
+37455471134
ք.Երեվան, Վաղարշ Վաղարշյան 26
Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Երբևե մտածել եք, թե ինչու երբեմն աննշան բաների հետևանքով մարդը դուրս է գալիս հունից: Ինչու սխալ հայացքը կամ թափված կաթը կարող են բերել վեճի կամ նույնիսկ կռվի: Մինեսսոտա նահանգի համալսարանի հետազոտող Վլադաս Գրիշկևիչիուսը, ինչու էեն մարդիկ ճանճից փիղ սարքում, հարցին տալիս է երեք պատասխան՝ ագրեսիա, կարգավիճակ և սեքս:

Չնայած որ թշնամական ագրեսիվ գործողությունները ոչ միշտ են կախված ռեպրոդուկցիայի հետ, հետազոտությունը, որը ներկայացնում է "Journal of Personality and Social Psychology" ամսագիրը, ապացուցում է, որ զուգընկեր գտնելու նպատակը կարող է հիմնված լինել ագրեսիայի վրա: Մինեսսոտայի համալսարանին կից, Կարլսոն մենեդվմենտի դպրոցի, մարքետինգի պրոֆեսոր Գրիշկևիչիուսը և իր կոլլեգաները ապացուցել են, որ նույնիսկ սեփական կարգավիճակը բարձրացնելու ցանկությունը կարող է ագրեսիայի խթանիչ դառնալ: Ագրեսիայի արտահայտումները, որոնք կարող են անդրադառնալ կարգավիճակի բարձրացման վրա, ավելացնում են զուգընկերոջը դեպի իրեն ձգելու, անձի ունակությունը, հետևաբար մեծացնում ռեպրոդուկցիայի հավանականությունը:

Այստեղից հետևում է, որ տղամարդկանց համար ագրեսիան հավասարազոր է սեքսին: Բոլոր ժամանակներում, տղամարդկանց մոտ, սեքսի որակը և քանակը, ուղղակիորեն կախված է եղել նրանց կարգավիճակից՝. ասում է Գրիշկևիչիուսը,- գենետիկական մակարդակի վրա, ոչ-ոք չի ուզում զիճել՝ ոչ-ոք չի ուզում, որ իր գեները վերանան: Հաշվի առեք նաև, որ ի տարբերություն անբերեկեց կանանց, անբարեկեց տղամարդիկ կարող են ընդհանրապես կորցնել իրենց նմանին վերարտադրելու ընդունակությունը հենց միայն այն պատճառով, որ իրենց համար ընտրում են ամենաքիչ բարենպաստ զուգընկերների:

Նայեք այս հարցին մի ուրիշ կողմից էլ՝. ասում է Գրիշկևիչիուսը,- տղամարդկանց համար, սեփական գեների պահպանման համար մղված պայքարը հավասարազոր է կյանքի համար մղված պայքարին: Կարգավիճակի համար պայքարելուց խուսափելը հավասարազոր է մարտի դաշտից փախուստի, որը տղամարդու համար հանդիսանում է էմոցիոնալ սուիցիդ: Ագրեսիան բերում է կարգավիճակի իսկ կարգավիճակը՝ սեռական կյանքի որակի և առողջ երեխաների ծնունդի:

Ագրեսիայի զարգացումը երևում է երեք հետազոտությունների արդյունքում: Արդյունքները ցույց են տալիս, որ այն տղամարդիկ, ովքեր մտածում են կարգավիճակի կամ սեքսի մասին (օրինակ՝ պաշտոնի բարձրացման կամ գրավիչ կոլլեգայի), ավելի հաճախ են ագրեսիայով հակազդում թույլ խթանիչներին: Այս դեպքերում նրանք կարող են չափազանցնել ամենաչնչին բաները: Տղամարդը կարող է ագրեսիվ հակազդել նաև եթե գտնվում է ուրիշ տղամարդկանց շրջապատում: Այս կերպով նա փորձում է արտահայտել իր ուժը, այլ ոչ թե պաշտպանել իրեն:

Վիճակագրությունը հաստատում է այս իդեան՝ ոստիկանությունը հաղորդում է, որ փոքրիկ վիճաբանությունները կարող են սպանության պատճառ դառնալ: Սակայն Գրիշկևիչիուսը զգուշացնում է, որ իր հետազոտությունները երբևե չեն նշանակում, որ ագրեսիան մարդկանց գրավում է: Դա ավելի շատ վերաբերվում է կամային որակներով կարգավիճակ ստանալուն՝. "նա ով հաղթում է, նա էլ ստանում է լավագույն զուգընկերոջը, և եթե գեները հաղորդվում են հաջող, ապա հաղթանակը ակընհայտորեն ագրեսորի կողմն է":

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: