+37410264633
+37455471134
ք.Երեվան, Վաղարշ Վաղարշյան 26
Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Կանացի դեմքի գեղեցկությունը որոշվում է որոշակի չափանիշներով՝ բիբերի միջև եղած հեռավորությամբ, աչքերի և բերանի միջև եղած հեռավորության և դեմքի երկարության ու լայնության հարաբերությամբ:

Այս ոսկյա ատանդարտը համապատասխանում է կանացի դեմքի միջին համաչափությանը: Այնպես որ, իզուր կանայք չեն համարում "միջին" բառը որպես կոմպլիմենտ: Այդ չափորոշիչը այսպիսին է՝ բիբերի միջև եղած հեռավորությունը պետք է կազմի դեմքի լայնության (ականջից ականջ) 46%-ը, իսկ աչքերից շուրթերը եղած հեռավորությունը՝ դեմքի երկարության (մազերի գծից մինչև ծնոտը) 36%-ը:

Գիտնականները չորս փորձ են կատարել: Նրանք խնդրել են ուսանողներին համեմատել կանացի դեմքերի գունավոր լուսանկարներ: Առաջին դեպքում աղավաղել էին աչքերի և քթի միջև ընկած ուղղահայաց և աչքերի միջև ընկած հորիզոնական հեռավորությունները: Մյուս դեպքում՝ աչքերը, քիթը, բերանը, դեմքի ուրվագծերը և մազերի գիծը թողել են անփոփոխ: Այնուհետև մասնակիցներին խնդրել են ընտրել իրենց համար ամենահաճելի դեմքը: Բոլոր դեպքերում մասնակիցները ընտրել են որոշակի համաչափություններով դեմք, որը հետազոտողները անվանել են ոսկյա չափանիշ: Այստեղ մեծ նշանակություն ունի նաև սանրվածքը՝ դեմքի իդեալական համաչափություն ունեցող կինը կարող է փչացնել իր մասին պատկերացումը անհաջող սանրվածքով, և ճիշտ հակառակը՝ ոսկյա չափանիշին չհամապատասխանող դեմքի համաչափությամբ կինը կարող է տպավորություն գործել, հաջող սանրվածք ընտրելով:

Այս հետազոտման հեղինակներից մեկը՝ Տորրոնտոյի համալսարանի պրոֆեսսոր Կան Լին ասում է՝. "Մենք արդեն գիտենք, որ տիպիկ ռասսայական գծերը, օրինակ՝ խոշոր աչքերը, հյութեղ շուրթերը, կնոջ դեմքը ավելի գրավիչ են դարձնում": Որպես իրենց ստացած արդյունքի ապացույց, հեղինակները բերում են Անջելինա Ջոուլիին, ով բավականին պոպուլյար է, չնայած որ իր դեմքի համաչափությունը չի համապատասխանում "ոսկե չափանիշին" և կանադացի երգչուհի Շանայու Թվեյնին, ում դեմքը պատկանում է "46/36" տիպին, սակայն չի համարվում գեղեցիկ:

Իդեալական համաչափությունների փնտրտուքով մարդկությունը զբաղվում է դեռևս անտիկ դարաշրջանից սկսած, նկատել է Կալիֆորնիայի համալսարանից Պամելա Պէլլետտը, դեռևս հին հույները մտցրել են արվեստի և ճարտարապետության մեջ "ոսկե կտրվածք" հասկացությունը: Կարծիքներ կան, որ Լեոնարդո դա Վինչին իր հանրահայտ Մոնա Լիզան ստեղծել է հիմնվելով հենց այդ համաչափության հիման վրա:

Վերընշված հետազոտության մեջ ընդգրկվել են միայն սպիտակ կանայք: Մնում է պարզել, թե որքանով են այդ չափանիշները համապատասխանում գրավիչ տղամարդկանց, ուրիշ ռասսայի կանանց և երեխաների դեմքերին:

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: