+37410264633
+37455471134
ք.Երեվան, Վաղարշ Վաղարշյան 26
Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Շարժական կապի համատարածությունը և իրենց արտադրանքը մոլորակի համարյա բոլոր բնակիչներին վաճառելու հեռախոս արտադրողների ցանկությունը, բերում է նոր, նախկինում անհայտ հոգեկան խանգարումների և շեղումների արտահայտմանը: Հոգեբույժները սկսում են նկատել մարդկանց ավելի ու ավելի մեծ քանակ, որոնց մոտ, օդանավում, կինոթատրոնում, կամ հիվանդանոցում հեռախոսը անջատելու մասին անհրաժեշտ զգուշացումը առաջացնում է անհանգստություն և նույնիսկ վախ ու տագնապ:

Ֆլորիդա նահանգի համալսարանի հոգեբուժությոն պրոֆեսսոր Լայզա Մերլոն (Lisa Merlo) պնդում է, որ շատերը նույնիսկ չգիտեն, թե երբ է անհրաժեշտ անջատել հեռախոսը: Նա համարում է, որ այս նոր երևույթի՝ GSM-կախվածության հիմքում ավելի շատ ընկած է ոչ թե հեռախոսով շփվելու անհրաժեշտությունը, այլ միշտ "կապի մեջ լինելու" ցանկությունը և գիտակցումը այն բանի, որ քեզ միշտ կարող են գտնել, դու պետք ես ուրիշներին, իսկ կարևոր նորությունները քո կողքով չեն անցնի:

GSM-կախվածություն ունեցող մարդիք (GSM չափորոշիչը այստեղ վերցրած է պայմանական, որպես այսօր շարժական կապի ամենատարածված չափորոշիչ) հիվանդագին զգացողություններ են ունենում երբ մոռանում են իրենց հեռախոսը տանը, կամ ստիպված են լինում այն անջատել: Շարժական հեռախոսակապը նրանց համար ամենորյա թմրանյութ է, կամայական հեռախոսազանգ բերում է նրանց ոգեվորության, իսկ հեռախոսազանգի բացակայությունը, կամ SMS -հաղորդագրություններին անմիջապես չպատասխանելը՝ երկար ժամանակով հանում է նրանց հունից:

Այս խնդիրը տարեցտարի աճում և ձեռք է բերում բազում այլ արտահայտումներ: Ճապոնիայում կատարված մի հետազոտությունից հայտնի է դարձել, որ այն երեխաները, ովքեր ունեն շարժական հեռախոս, համարյա չեն շփվում այն երեխաների հետ, ովքեր չունեն: Հոնգարիայում, երեխաների 75%-ը ունեն շարժական հեռախոս, իսկ Իտալիայում դեռահասների 1/4-ը ունեն նույնիսկ մի քանի հեռախոս, և նրանցից շատերը խոստովանում են, որ որոշակի կախվածություն են զգում դրանցից:

Հոգեբանների կարծիքով, Բրիտանացի ուսանողների համար, շարժական հեռախոսը համարվում է ժամանակակից կյանքի ակսեսսուար, առանց որի անիմաստ է մարդամեջ դուրս գալ: Կա նաև ուրիշ, զարմացնող վիճակագրություն՝ հարցման մասնակիցների մոտ 7%-ը խոստովանել են, որ շարժական հեռախոսի պատճառով կորցրել են իրենց աշխատանքը, կամ խզել հարաբերությունները իրենց մտերիմների հետ: Հատուկ ուշադրության է արժանի հեռախոսը փոխելու մշտական ձգտումը (ի միջի այլոց, դրան նպաստում են նաև արտադրողները, ներկայացնելով նորանոր մարքետինգային ակցիաներ):

Հոգեբույժները համոզված են, որ շարժական հեռախոսից կախվածություն ունեցող մարդկանց մոտ տեղի են ունենում նույնիսկ գլխուղեղի ֆունկցիայի փոփոխություններ, չնայած որ դրա ապացույցները դեռ չկան: Մինչ այսօր դեռ չկան, կենդանի հյուսվածքների վրա շարժական հեռախոսի ճառագայթման ազդեցության հստակ վկայություններ, չնայած որ վերջին տարիներին կատարված մի շարք հետազոտությունների արդյունքներ տագնապի առիթ են տալիս: Գիտնականները կոչ են անում նրանց, ովքեր սեփական հեռախոսից կախվածություն են զգում, հետևել մասնագետների խորհուրդներին:

Առաջին հերթին, հնարավորինս դեպքերում օգտվել լարային հեռախոսից կամ գոնե քիչ ֆունկցիաներ ունեցող շարժական հեռախոսից: Երկրորդը՝ սեփական անձի համար որոշել շարժական հեռախոսից օգտվելու որոշակի նախապայմաններ՝ ժամանակ, վայր: Իսկ ավելի լավ է հաճախ անջատել այն, այդ դեպքում ավելի շատ ժամանակ կմնա ընտանիքի և այլ օգտակար գործերի համար: