Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Այն, թե ինչպես ենք խոսում երեխայի հետ, կարող է բերել ճարպակալման

Վերջին հետազոտությունները նոր պատկերացումներ են տալիս այն մասին, թե ինչպես է զրույցը ազդում մանկական գիրության վրա։ Հետազոտողները բացահայտել են, որ գիրությամբ տառապող այցելուների ծնողները, ավելի հակված են ուղղակի հայտարարություններ անել, որպեսզի բացառեն կալորիական սննդի ընդունումը։

Այսօր, ԱՄՆ-ում ամեն 3 երեխայից 1-ը տառապում է ավելորդ քաշով կամ գիրությամբ։ Յուրաքանչյուր ծնող անհանգստացած է իր երեխայի սնվելու սովորույթներով։ Այնպես, որ ակտուալ է հասկանալ, թե ինչպես և ինչու են որոշ երեխաներ տառապում գիրությամբ։

Հայտնի է, որ ծնողների վարքագիծը և նրանց փոխհարաբերությունները իրենց երեխայի հետ երեխայի կերակրման գործընթացում չափազանց կարևոր են և միևնույն ժամանակ՝ շատ բարդ։ Ինչքան էլ պարադոքսալ չհնչի, սակայն սննդի սահմանափակումը կարող է իրականում խթանել երեխայի գիրությանը։

Վերջերս հետազոտողները սկսել են հետաքրքրվել, թե ինչպես է երեխայի հետ շփումը ազդում նրա մոտ գիրության զարգացման վրա։ Նրանք փորձել են հասկանալ այն լեզուն, որով մենք շփվում ենք մեր երեխաների հետ, որով մենք նրանց փորձում ենք բացատրել, թե ինչ պետք է կամ չպետք է նրանք ուտեն և ինչպես է դա ազդում հետագա սննդի ընտրման վրա։ Այն, թե ինչպես է ծնողը խոսում իր երեխայի հետ՝ ուղղակիորեն ազդում է նրա վարքագծի վրա։ «Journal of Nutrition Education and Behavior» ամսագրում տպագրված վերջին հետազոտություններում, այդ ազդեցությունը առկա է նաև սննդի ընդունման գործընթացում։

Հայտնի հետազոտող՝ բժիշկ Մեգան Պէշը, ով զբաղվում է մանկաբուժության զարգացման և վարքային հարցերով, համարում է, որ այս հետազոտությունը առաջինն է, որտեղ հետազոտվում է «ծնողների անմիջական իմպերատիվների (պահանջների, հրամանների) ազդեցությունը՝ երեխաների կողմից անառողջ կերակուրի սահմանափակման վրա»։

Այսօր շատ քիչ ինֆորմացիա կա այն մասին, թե ինչպես է պետք խոսել երեխայի հետ սննդի ընտրության թեմայով։ Բժիշկ Պէշը ասում է՝ «Եղած նյութերի մեծ մասը հիմնական ուշադրությունը կենտրոնացնում են այն բանին, թե ինչ պետք չի անել։ Սակայն դա չի աշխատում»։

Բժիշկ Պէշն ու Միչիգան նահանգի համալսարանի մանկական հիվանդանոցի իր թիմը, մի հետազոտություն են իրականացրել Անն-Արբորում։ Նրանք տեսանյութեր են նկարահանել 237 մայրերի կամ խնամակալների և նրանց՝ 4-8 տարեկան երեխաների հետ։ Նկարահանվողները ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից էին, իսկ դա, ինչպես հայտնի է, մանկական ճարպակալության ռիսկի խումբն է։

Զույգերը՝ խնամակալն ու երեխան, գտնվել են մեկ սենյակում։ Նրանց տրվել են ամենատարբեր մթերքներ՝ ներառած շոկոլադե կեքսերը։

Գոյություն ունի լեգենդ ճարպակալությամբ տառապող երեխաների ծնողների մասին։ Հաճախ, մարդիկ կարծում են, որ նրանք թույլ են տալիս իրենց երեխաներին ամեն բան ուտել և երբ նրանք ուզեն։ Սակայն հետազոտությունները ցույց են տալիս հակառակը։ Բժիշկ Պէշը պատմում է՝ «Նրանք շատ ուշադիր էին, և ակտիվ ստիպում էին իրենց երեխաներին ավելի քիչ անառողջ սնունդ ուտել»։

Սակայն գիտնականները նկատեցին մի փոքր այլ լեզվական մոտեցում։ Ըստ նրանց եզրակացության, խնամակալները, ում երեխաները ճարպակալում ունեն, 90% դեպքերում իրենց խոսքում օգտագործում են ուղղակի խոսք, օրինակ՝ «Միայն մեկը կեր» կամ «Դու երկուսն էլ ուզում ես ուտե՞լ։ Աստված իմ»։

Մինչդեռ այն երեխաների ծնողները, ովքեր չունեն ավելորդ քաշ, օգտագործում էին անուղղակի խոսք՝ «Դա շատ -շատ է։ Մենք դեռ չենք ճաշել»։

Բժիշկ Մեգան Պէշն ասում է՝ «Անուղղակի կամ նուրբ նկատողությունները, որպես օրենք, չեն աշխատում երեխայի դաստիարակության ընթացքում։ Ուղիղ արտահայտությունները, որպես օրենք, ավելի հեշտ են ընկալվում երեխաների կողմից և նրանք հասկանում են, թե երբ է պետք կանգ առնել։ Սակայն երեխաների մոտ կա նաև զգայունության աստիճան, երբ խոսում ես սննդի և քաշի մասին»։

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты