Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

  • Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք- www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Սկայպ խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, խորհրդատվություն, սկայպ, skype

  • Կարդա իմ գիրքը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիայի բուժումը, лечение депрессии, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հարց ու պատասխան, խորհրդատվություն

  • Ամեն ինչ դեպրեսիայի մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիա, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանության նորություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, նորություններ

  • Ամեն ինչ ֆոբիաների մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, ֆոբիա, վախ, հանրագիտարան

  • Տուր Քո հարցը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, անվճար, խորհրդատվություն, Միհրդատ, Մադաթյան

  • Տարօրինակ հիվանդություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, տարօրինակ, հիվանդություններ

  • Հայաստանն իմ աչքերով - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, Հայաստան, Երևան, Արցախ, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանի ընդունարան - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Հոգեբանական առակներ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

ua-tour.net

Ֆայկորի կախարդական քարը

Հին ժամանակներում, մի մոռացված, իսկ այժմ արդեն անհայտ հարավային երկրում, ապրում էր մի կախարդ Ֆայկոր անունով: Շատերն էին հարգում այդ կախարդին, շատերն էլ նրանից վախենում էին՝ շատ իմաստուն ու հզոր էր նա: Ասում էին թե, Ֆայկորը աչ այլ ոքի այլ հենց իր՝ սև կախարդ Գարդինիֆերի աշակերտն է եղել:

Երկար տարիներ Ֆայկորը աշխատում էր իր միակ ստեղծագործության՝ կախարդական քարի վրա: Այդ քարը, կախարդի մտադրությամբ, պետք է տար ցանկացած հարցի պատասխանը: Բայց երևում է ինչ-որ բան Ֆայկորի մոտ այնպես չէր ստացվում, և նրա կախարդական քարը պատասխանում էր շատ խրթին: Ոչ մի հասարակ մարդ չէր կարողանում հասկանալ, թե ինչ ասաց իրեն կախարդական քարը: Ամեն մարդ իր տված հարցի պատասխանը մեկնաբանում էր այնպես, ինչպես կարող էր, և ինչպես նրան ավելի դուր էր գալիս: Այդպիսի սխալ մեկնաբանությունների պատճառով, շատ շուտով աշխարհի տարբեր անկյուններում սկսեցին սարսափելի բաներ կատարվել:

Հասկանալով դա, Ֆայկորը որոշեց թաքցնել իր կախարդական քարը հեռվում՝ օտար աչքերից հեռու մի վայրում: Նա տարավ այդ քարն ամենահեռավոր քարանձավը և նրան պահապան նշանակեց իր կողմից ստեղծված իմաստուն գլխին:

— Ցանկացած մարդ, ով կգա քարի մոտ պատասխան ստանալու, այժմ պետք է իր հարցը նախապես տա իմաստուն գլխին, — զգուշացրեց բոլորին Ֆայկորը: — Իսկ իմաստուն գլուխն արդեն կվճռի՝ ընդհանրապես արժե արդյոք, որ հետաքրքրասերն իր հարցը քարին տա: Սակայն սա դեռ ամենը չէ: Դուրս գալուց, իմաստուն գլուխը պահանջելու է հարցնողին որ նա մեկնաբանի քարի տված պատասխանը: Եվ եթե պատասխանը սխալ մեկնաբանվի, իմաստուն գլուխը կկործանի հետաքրքրասերին:

Անցան դարեր, սակայն հարցերին պատասխանող Ֆայկորի քարի մասի փառքը չանհետացավ: Քարի և նրա հավատարիմ պահապան իմաստուն գլխի մասին պատմությունը բերանից բերան էր անցնում, սերնդե սերունդ և միա անգամ էլ ընկավ մի հուսահատ ծույլի՝ Պուրֆի ականջը: Ոչ մի հայտնի երկրում հնարավոր չէր գտնել այդպիսի ծույլի ինչպիսին Պուրֆն էր: Նրան ինչ-որ բան անել ստիպելու համար մեծ ջանքեր, ուժ և նյարդեր էին պահանջվում:

— Ինչի՞ համար ծանրաբեռնեմ ինձ ամենատարբեր հիմարություններով, — հաճախ ասում էր Պուրֆը: — Մի՞թե ինձ կյանքը տրվել է նրա համար, որ ես այն վատնեմ մանր գործերի վրա: Ես գործով կզբաղվեմ այն ժամանակ միայն, երբ կգտնեմ պատասխանն այն հարցի, թե ինչու՞մ է կյանքի իմաստը:

Այդ պատճառով էլ, լսելով Ֆայկորի կախարդական քարի մասին, Պուրֆը առանց երկար մտածելու ճանապարհ ընկավ:

Երկար քայլեց Պուրֆը իրեն անհայտ ճանապարհով, և այնքան էր շտապում, որ նույնիսկ շուրջը չեր նայում, իսկ հիմարը դեռ պետք է հետ վերադառնար:

Վազեվազ մոտենալով անհրաժեշտ քարանձավին, Պուրֆը անթաքցնելի ոգևորությամբ և երկյուղով էր նայում ահռելի քարե գլխին, որը կարծես թե աճում էր գետնից: Գլուխը սարսափելի տեսք ուներ և թվում էր թե բոլորովին էլ քարե չէ: Ակնապիշ նայելով Պուրֆին իր բոլորովին ոչ քարե, այլ կենդանի, մարդկային աչքերով, գլուխը սպասում էր:

— Բարև Ձեզ, — ողջունեց Պուրֆը քարե գլխին:

— Բարև, — պատասխանեց գլուխը, չշարժելով իր քարե շուրթերը: — Դու եկել ես կախարդական քարի մոտ կարևո՞ր հարցով:

— Ավելի կարևոր չի լինում, — արձագանքեց Պուրֆը: — Ես ուզում եմ իմանամ, թե ինչում է իմ կյանքի իմաստը:

— Այո, դա լավ հարց է, — գոհունակությամբ ասաց իմաստուն գլուխը: — Այն արժե, որ դրա պատասխանը ստանաս: Գնա, և հարցդ տուր կախարդական քարին:

Ուրախությունից իրեն կորցրած Պուրֆը ներս վազեց քարանձավ: Քարանձավում, պատի մեջ նա տեսավ բարձրության վրա դրված և աղոտ լույսով լուսավորված ձյունասպիտակ մի քար: Քարի ներսում ինչ-որ բան ցածրաձայն զրնգում էր և ֆշշում: Ձեռքով դիպչելով քարին, Պուրֆը հարցրեց՝

— Ինչու՞մ է իմ կյանքի իմաստը:

Ի պատասխան, քարն ավելի վառ շողաց, ավելի բարձր զրնգաց, ավելի հստակ ֆշշացրեց և դանդաղ, ընդհատումներով խոսեց՝

— Նրանում, որ մինչ ինձ եկածդ երկար ճանապարհն անցնելուց հետո, վերադառնաս նույն ճանապարհով հետ:

— Եվ վե՞րջ, — հիասթափությունից իրեն կորցրեց Պուրֆը: — Ախր պատասխանը հարցից լավը չստացվեց: Ահ, հիմա իմ բանը բուրդ է, — լացակումեց Պուրֆը: — Իմաստուն գլուխը հիմա ինձ տեղում կսպանի, ախր իմ հարցի պատասխանը ես չհասկացա:

— Դե ի՞նչ, — հետաքրքրվեց Պուրֆից իմաստուն գլուխը, երբ նա դուրս եկավ քարանձավից: — Ի՞նչ հասկացար կախարդական քարի տված պատասխանից:

— Որ ես ուղղակի պետք է հետ վերադառնամ նույն ճանապարհով, որով եկել եմ այստեղ:

— Բարի ճանապարհ, — Պուրֆի համար անսպասելի պատասխանեց իմաստուն գլուխը և լռեց:

Ուրախացած, որ կենդանի է մնացել, Պուրֆը արդեն ուզում էր վերադառնալ տուն, և միայն հիմա նկատեց, որ իր առջև ոչ թե մեկ ճանապարհ է, ինչպես իրեն նախկինում թվում էր, այլ երեք ճանապարհ են փռված:

«Տեսնես ո՞ր ճանապարհով եմ եկել, — մտազբաղ ծոծրակը քորեց Պուրֆը: — Այդ ինչպե՞ս եղավ որ քարանձավին մոտենալուց չեմ շրջվել ու նայել: Եթե շրջվեի, ամենայն հավանականության կտեսնեի, թե որ ճանապարհով եմ գալիս»:

Երկար մտորումներից հետո, Պուրֆը տունդարձի ճամփա ընկավ մեջտեղի ճանապարհով: Ճանապարհը նրան բոլորովին անծանոթ էր թվում: Չնայած, որ դա բոլորովին էլ զարմանալի չէր՝ ախր ճանապարհը որիշ էր:

«Ինչպե՞ս կարող էի ես այսքան անուշադիր և անփույթ գտնվել, — զղջում էր Պուրֆը, անցնելով խրուտ ճահիճներով, փշոտ թփուտներով, իջնելով անդունդներ և մագլցելով ժայռերով: — Ես նույնիսկ չեմ հիշում թե ինչ տեսք ուներ այն ճանապարհը, որով ես եկա քարի մոտ, թե ինչ է աճում նրա կողքին և աճում էր արդյոք: Ես այնպես էի շտապում, որ բոլորովին մոռացել էի այն մասին, որ դեռ պետք է վերադառնամ»:

Շատ ժամանակ անցավ, մինչև Պուրֆը, հոգնած և նիհարած վերադարձավ տուն: Տեղացի բնակիչները չէին կարողանում հավատալ, որ խենթին տեսնում են կենդանի և անվնաս: Ում-ում, բայց Պուրֆին, նրանց թվում էր, որ իմաստուն գլուխը ոչ մի դեպքում չէր խնայի: Ինչպիսին էր բոլորի զարմանքը, երբ մի երկու օրից, Պուրֆը նորից պատրաստվեց ճանապարհ ընկնել Ֆայկորի կախարդական քարի մոտ:

— Ես ամեն գնով պետք է ստանամ իմ հարցի պատասխանը, — բացատրում էր իր ընկերներին և ծանոթներին իր արարքը՝ Պուրֆը: — Եվ ես պետք է հասկանամ այդ պատասխանը:

Այս անգամ, քայլելով դեպի բաղձալի քարանձավն ընկած ճանապարհով, Պուրֆը չափազանց ուշադիր էր: Ոչ մի բան, ոչ մի մանրուք նրա հայացքից չէր վրիպում: Հիմա Պուրֆը հասկանում էր, որ այդ ճանապարհով նա ստիպված էր լինելու տուն վերադառնալ, այդ պատճառով էլ նա պետք է իր հինգ մատի պես ճանաչեր այն: Մոտենալով քարանձավին, Պուրֆը նույնիսկ մի քանի անգամ շրջվեց, որպեսզի հաստատ իմանա, թե որ ճանապարհով է վերադառնալու տուն:

— Ողջույն, սեփական կյանքի իմաստը փնտրող, — Պուրֆին ճանաչեց իմաստուն գլուխը: — Դու կրկին եկել ես կախարդական քարի մոտ պատասխան ստանալու՞: Հուսով եմ, որ Քո երկրորդ հարցը կլինի նույնքան խելացի և կարևոր կլինի առաջինի նման:

— Ավելի կարևոր չի լինում, — պատասխանեց Պուրֆը: — Ես եկել եմ նորից հարցնեմ, թե ինչու՞մ է իմ կյանքի իմաստը:

— Բայց Դու արդեն ստացել ես այդ հարցի պատասխանը, — առարկեց իմաստուն գլուխը:

— Բայց ես չհասկացա այդ պատասխանը, — ազնվորեն խոստովանեց Պուրֆը:

— Այդպիսի բան չի կարող պատահել, — կրկին առարկեց իմաստուն գլուխը: — Եթե Դու չհասկանայիր պատասխանը, ապա կզոհվեիր: Դու ինձ ասացիր, որ Քո կյանքի իմաստը նրանում է, որ վերադառնաս հետ նույն ճանապարհով, որով եկել ես: Դու վերադարձա՞ր տուն:

— Վերադարձա:

— Նույն ճանապարհո՞վ:

— Ոչ: Նախկան ես կգտնեի ինձ անհրաժեշտ ճանապարհը, ես մի քանի տարի թափառեցի ինձ համար անհայտ վայրերով, իսկ այդ ամենի մեղավորը՝ իմ շտապողականությունն ու անփութությունն է: Սակայն երկրորդ անգամ այստեղ գալուց, ես հետազոտեցի իմ ճանապարհն այնպես, ինչպես հարկն է, և այսուհետև ես կարող եմ այն անցնել փակ աչքերով:

— Դե ինչ, — ասած իմաստուն գլուխը, — հիմա ես ևս մեկ անգամ համոզվում եմ, որ Դու ճիշտ ես հասկացել կախարդական քարի տված պատասխանի իմաստը: Քո կյանքի իմաստը նրանում է, որ մեկ անգամ անցնելով քո ճանապարհը, այնքան լավ այն ճանաչես, որ կարողանաս նրանով հետ վերադառնալ: Իսկ հիմա հեռացիր, — Պուրֆին հրամայեց իմաստուն գլուխը: — Եվ հեռանալուց չմոռանաս հետ շուրջդ զննել: Ով գիտե, միգուցե այն, ինչ Դու կտեսնես ու կնկատես, Քեզ ապագայում պետք կգա:

Ավա Արդո

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է:

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Սկզբի սկիզբը

Մի տարօրինակ մարդ, Օլոֆ անունով, որոշեց իր կյանքը նորից սկսի, սակայն ինչպես անել դա, նա ավաղ չգիտեր:

Այդ ժամանակ Օլոֆի երեսուն տարին էր լրացել: Շատ բան էր նա հասցրել կյանքում տեսնել: Նրա հետ դժբախտություններ էին տեղի ունեցել, շատ լավ բաներ էլ էին եղել նրա կյանքում, նաև վատ բաներ, նաև սխալներ, որոնց հաշիվն Օլոֆը կորցրել էր:

— Ճիշտ չեմ ապրել, — ասում էր Օլոֆը: — Սխալ ընկերներ եմ ընտրել: Սխալ գործով եմ զբաղվել: Եվ բազում սխալ խոսքեր եմ ասել իմ կյանքի ընթացքում: Այնպես կուզեի ամեն ինչ նորից սկսել:

— Նորից ես ուզում, ուրեմն նորից, — ասաց Օլոֆին տեղացի իմաստունը, ում նա դիմել էր որ օգնի: — Բայց որպեսզի ամեն ինչը նորից սկսես, պետք է սկզբից մոռանալ քո ամբողջ ապրած կյանքը, — զգուշացրեց իմաստունը: — Ախր ամենասկզբում ոչինչ չկա: Համաձա՞յն ես Դու մոռանալ քո անցած կյանքը:

— Դե իհարկե համաձայն եմ, — առանց մտածելու պատասխանեց Օլոֆը: — Անցած կյանքի մասին հիշել անգամ չեմ ցանկանում:

— Դե ուրեմն գնանք, — իր ետևից կանչեց Օլոֆին իմաստունը: — Ես քեզ կտանեմ կախարդական ճանապարհի մոտ, որը կոչվում է "Սկզբի Սկիզբ": Կանգնելով նրա վրա, դու քո կյանքը նորից կսկսես և առհավետ կմոռանաս քո անցյալ կյանքը:

— Ինչ երկար է, — մի պահ կասկածեց Օլոֆը, նայելով կախարդական ճանապարհի վրա, որի մոտ նրան իմաստունն էր բերել: — Երևի թե վերջ չունի:

— Այս ճանապարհը չի էլ կարող վերջ ունենալ, քանի որ նա Սկզբի Սկիզբն է, — պատասխանեց իմաստունը: — Բայց եթե դու վախենում ես, ապա դեռ կարող ես դուրս գալ նրա վրայից և ապրել այնպես, ինչպես ապրում էիր:

— Ոչ իհարկե, — քմծիծաղ տվեց Օլոֆը և հաստատակամ քայլ դրեց:

Առաջին քայլի հետ նրա նախկին կյանքը մոռացվեց առհավետ:

Անցավ ուղիղ երեսուն տարի: Օլոֆը, արդեն հասուն մարդ, կրկին եկավ իմաստունի մոտ:

— Դե ի՞նչ, — ժպիտով հարցրեց Օլոֆին իմաստունը: — Ապրեցի՞ր դու քո կյանքը նոր կերպով:

— Նոր կերպո՞վ, — բացականչեց Օլոֆը: — Ախր ես որտեղից իմանամ թե ինչպես եմ ես այն ապրել, եթե իմ հին կյանքը չեմ հիշում: Ես քո մոտ եմ եկել, մեծ իմաստուն, որ խնդրեմ նորից ինձ տանես այն կախարդական ճանապարհի մոտ: Ախր ինչ ուզում ես ասա, բայց ես այս կյանքս էլ վատ եմ ապրել, սխալ եմ ապրել:

— Ինչ արած, — ժպիտը չթաքցրեց իմաստունը, — չկա ավելի հեշտ բան: բայց ես ուզում եմ քեզ հիշեցնել, որ քայլ անելով քո նոր կյանքին ընդառաջ, նախկին կյանքդ կմոռանաս:

— Դե Աստված նրա հետ, — անհոգ ձեռքը թափ տվեց Օլոֆը:

Հայտնվելով կրկին կախարդական ճանապարհի վրա, Օլոֆը միայն թախծոտ հոգոց քաշեց՝

— Ախ, ինչ երկար է այս ճանապարհը: Ախ, ինչ երկար է… Բայց դե ինչ արած: Նորը միշտ պետք է սկզբից սկսել:

Եվ Օլոֆը առանց երկար մտածելու արեց իրա առաջին քայլը դեպի նոր կյանք:

Անցավ ևս երեսուն տարի: Եվ Օլոֆն, արդեն զառամյալ ծերունի, կրկին եկավ իմաստունի մոտ:

— Դե ի՞նչ, — հարցրեց Օլոֆին իմաստունը: — Ապրեցի՞ր դու քո կյանքը նորովի:

— Ի՞նչ ես ասում, — բացականչեց Օլոֆը: — Ինչպես կարող էի իմ կյանքը նորովի ապրել, եթե իմ հին կյանքը չեմ հիշում:

— Բայց ես քեզ զգուշացնում էի, — ժպտաց իմաստունը: — Ամեն ինչ նորից սկսելն անհնար է եթե հիշես հինը: Ախր այդ ժամանակ դա արդեն սկիզբ չի լինի, այլ շարունակություն:

— Բայց դա ճիշտ չի, — հուսահատ բացականչեց Օլոֆը: — Էլ ինչպե՞ս կարելի է սեփական կյանքը այլ կերպ ապրել, չհիշելով նախկինի սխալները: Ինչպե՞ս կարելի է ամեն ինչ սկզբից սկսել, չհիշելով անցյալը:

— Ոչ մի կերպ, — պատասխանեց իմաստունը: — Հիշու՞մ ես, նայելով "Սկզբի Սկիզբ" կախարդական ճանապարհին դու զարմացար թե որքան երկար է այն ու անսահման: Ախր այն իրոք անվերջ է, որովհետև նա քեզ շրջանով է տանում: Ամեն անգամ սկսելով ամեն ինչը նորից և մոռանալով սեփական անցյալը, քո նախկին սխալները, նախկին փորձը, դու կրկին նույն սխալներն էիր անում և նրանց վրա սովորում, իսկ հետո նորից մոռանում էիր և սկսում էիր անել այն կրկին: Դու քայլում էիր շրջանով:

— Նշանակում է ես այսքան ժամանակ անիմա՞ստ եմ վատնել, — հիասթափված ասաց Օլոֆը:

— Այդպիսին է Սկզբի Սկզբի օրենքը, — միայն կարողացավ այդ հարցին պատասխանել իմաստունը: — Ինչ արած:

Խեղճ Օլոֆը մահացավ անմիջապես իմաստունի հետ հանդիպումից հետո: Որոշ մարդիկ ասում էին, թե Օլոֆը մահացավ հիասթափությունից, մյուսները նշում էին տարիքը: Եվ միայն իմաստունը հանելուկային ժպտալով ասում էր՝

— Նա ուղղակի դադարեց նորից սկսելն ու նրա շրջանը վերջապես զատվեց:

Ավա Արդո

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է:

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Դարմարտի կորած սիրտը

Հեռու-հեռու հարավում, կախարդական այգիների մեջ կա մի ոչ մեծ քարանձավ: Այդ քարանձավում ծաղկում են բացառիկ ծաղիկներ, որոնց անվանում են "Դարմարտի սիրտ": Այդ ծաղիկներն իրականում էլ նման են փոքրիկ սրտիկների: ավանդությունը պատմում է, որ այդ ծաղկող սրտիկների մեջ կա մեկը՝ կախարդ Դարմարտի իրական սիրտը…

Մեծ կախարդ Դարմարտը ապրել է շատ հազարամյակներ առաջ: Դա մի հոյակապ մարդ էր, շատ բարի սրտով և մաքուր հոգով: Միայն թե նա վախենում էր մի բանից՝ որ իր սիրտը հանկարծ չդառնա չար:

— Ես շատ կախարդներ եմ տեսել, ում բարի սրտերը խժռել է սև չարությունը, — ասում էր Դարմարտը: — Ես սիրում եմ իմ բարի սիրտը, այդ պատճառով էլ ամեն գնով ուսում եմ չարից այն պահպանել:

Եվ որոշեց այդ ժամանակ կախարդը իր սիրտը վեր ածել մի փոքրի չքնաղ ծաղկի:

— Այսպես այն անվտանգության մեջ կլինի, — ասեց նա: — Ոչ ոք չի կարողանա գտնել այն իրեն նման ծաղիկների մեջ:

Այդպես էլ արեց Դարմարտը՝ հանեց իր կրծքից իր բարի սիրտը և այն ծաղկի վերածեց, իսկ նրա շուրջը նման հազար ծաղիկ աճեցրեց:

Մի անգամ Դարմարտի տան դուռը մի ծերունի ծեծեց: Փողոցում տեղատարափ անձրև էր և ցուրտ: Ծերունին կախարդից օթևան խնդրեց:

— Իմ տանը ավելորդ տեղ չկա, — մերժեց նրան Դարմարտը:

— Ես սառչել եմ, հոգնել և մինչև վերջին թելը թրջվել, — աղաչանքը ձայնի մեջ ասաց ծերունին: — Մի՞թե դու ինձ չես խղճա: Թե՞ ընդհանրապես սիրտ չունես:

— Սիրտ ես ունեմ, — վրդովվեց կախարդը: — Ուղղակի այն պահած է սարսափելի չարից հուսալի վայրում:

— Իսկ մի՞թե քո սիրտը բարի է, — զարմացավ ծերունին:

— Իհարկե: Աշխարհի ամենաբարի սիրտն է:

— Ինչ-որ հավատս չի գալիս:

— Այդ ինչու, — ցնցվեց Դարմարտը: — Ես ձեզ հիմա ցույց կտամ, — և նա վազեց կախարդական ծաղիկների իր քարանձավը:

— Իմ սիրտը ինչ-որ տեղ այստեղ է, — նա ուշադրությամբ զննում էր ծաղիկները: — Նրան ուղղակի անհրաժեշտ է գտնել:

— Մի չարչարվիր, — միայն քմծիծաղ տվեց ծերունին: — Քո սիրտը կորել է առհավետ: Դու այնքան հուսալի ես նրան թաքցրել ամեն վատ բանից, որ քեզանից աննկատ թաքցրել ես այն նաև ինքդ քեզանից: Քո սիրտը, անգործությունից վեր է ածվել մի սովորական ծաղկի: Այն այլևս չկա: Դու զրկել ես նրան զգացմունքներից, այսինքն նաև կյանքից:

— Բայց ես միայն ուզում էի թաքցնել սիրտս չարից, — լացակումած գոռում էր Դարմարտը:

— Բարի սիրտը կարիք չկա չարից թաքցնել, — ասաց ծերունին: — Բարի սրտի համար չարը սարսափելի չէ, քանի որ նրա ուժը սիրո մեջ է:

— Ես ամեն դեպքում կգտնեմ իմ սիրտը, — գոռում էր կախարդը հեռացող ծերունու ետևից: — Ես կգտնեմ այն:

Ծերունին գնաց, իսկ Դարմարտը փնտրում էր ու փնտրում իր սիրտը, որը կախարդել էր ու ծաղիկ դարձրել, սակայն այդպես էլ մահացավ այն չգտնելով:

Շատ տարիներ անցան այդ տխուր պատմությունից ի վեր, իսկ փոքրիկ քարանձավում առաջվա պես ծաղկում են կախարդական ծաղիկներ: Այդ ծաղիկների մեջ ինչ-որ տեղ կա մեկը՝ Դարմարտի կախարդված սիրտը:

Ավա Արդո

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է:

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Արևային Վիշապը

Հին ժամանակներից մի առասպել կա, թե ինչ որ տեղ լեռներում, ճերմակ ձների մեջ կորել է մի ոսկեջուր կոչնազանգ: Եվ երբ արևի ճառագայթները ընկնում են նրա ոսկյա սկավառակի վրա, անմիջապես կոչնազանգի մակերեսին հայտնվում է մի վիշապի ուրվագիծ: Դարեր շարունակ այդ վիշապին մեծարել են՝ Արևային:

Շատ մարտիկներ են խփել այդ կոչնազանգին, մենամարտի հրավիրելով Արևային վիշապին: Բայց նրանցից ոչ մեկին, նույնիսկ ամենաուժեղ և ամենափորձառու մարտիկին չի հաջողվել հաղթել Վիշապին:

«Արևային Վիշապը միշտ հաղթում է, որովհետև պարտվել չգիտե», — ասում էին հները:

Եվ այդպես էր մինչ այն պահը, երբ Արևային Վիշապին մենամարտի հրավիրեց մի հասարակ մարտիկ Չաո Մին անունով: Չես ասի, որ ուժեղ էր Չաո Մինը: Չես ասի, որ թևեր ուներ: Իրենից ոչինչ չէր ներկայացնում՝ ցածր հասակով էր և նիհար: Դե նրանից ինչ մենամարտող Արևային Վիշապի հետ: Նույնիսկ Վիշապը տեսնելով նրան, ում հետ ստիպված էր մենամարտի բռնվել, բարձր հռհռաց:

— Ինչու՞ ես ինձ մենամարտի հրավիրել, հիմար: Մի՞թե մտածում ես, որ կկարողանաս հաղթել ինձ:

— Օ: մեծն Արևային Վիշապ, — դատապարտված հանգստությամբ պատասխանեց նրան Չաո Մինը: — Մենամարտի եմ Քեզ հրավիրել, որովհետև այլևս կորցնելու ոչինչ չունեմ: Ես գիտեմ, որ Դու ինձ կկործանես: Քո լույսով կայրես: Բայց հենց դա էլ ինձ անհրաժեշտ է: Կզոհվեմ ես այդժամ Լույսից, այլ ոչ թե խեղդող Մթությունից, որը շղթայել է իմ հոգին: Չեմ ուզում ես փտել անլույս խավարի մեջ, ուզում եմ լույսի կողմից հաղթված լինեմ:

Զարմացավ այդ տարօրինակ խոսքերի վրա Արևային Վիշապը, սակայն կանգ չառավ և այրեց Չաո Մինին, այնպես, ինչպես նախկինում բազմաթիվ մարտիկների էր այրել: Իսկ հետո մտածեց: Առաջին անգամ Վիշապն իրեն հաղթած չէր զգում, քանզի մարտիկը ոչ թե իր հետ էր մենամարտում, այլ իր հոգու խավարի հետ:

— Ես պարտված եմ, — մոլեգնած մռնչաց Արևային Վիշապը և հավերժ անհետացավ:

Իսկ ոսկեջրած կոչնազանգը այդպես էլ մնաց կանգնած լեռան գագաթին, ծածկված սպիտակ ձյունով:

Ավա Արդո

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է:

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Թագուհի - Անապատը

Տաք ավազներ, կիզիչ արև և անխուսափելի կործանում, ահա թե ինչ էր սպասվում Ճամփորդին, ով անցնում էր անապատով: Ոչ մի կաթիլ ջուր, ոչ մի փշուր հաց, ոչ մի հույսի կայծ: Մահ - այն կար ամեն ինչի մեջ՝ յուրաքանչյուր ավազահատիկի, յուրաքանչյուր շիկացած ճառագայթի, և այս հեռավոր ու արդեն բացարձակ անօգուտ երկնքի մեջ: Համակերպվելով իր ճակատագրի հետ, Ճամփորդն ընկավ տաք ավազների վրա: Սա ճանապարհի վերջն էր: Սակայն այդ պահին Ճամփորդի առջև հայտնվեց աննկարագրելի գեղեցկության մի կին: Նա կանգնել էր Ճամփորդի առջև վեհ և մերկ, միայն թանկարժեք քարերն էին զարդարում նրա ոսկեգույն մաշկը, իսկ նրա սպիտակ մազերի մեջ գործված էր մի ալ կարմիր ժապավեն:

— Դու ո՞վ ես, — անհնազանդ շուրթերով մրմնջաց Ճամփորդը:

— Թագուհի-Անապատը, — պատասխանեց գեղեցկուհին: — Տուր ինձ քո ձեռքը և ես կփրկեմ քեզ:

Վերջին ճիգերով Ճամփորդը ոտքի կանգնեց և բռնելով Թագուհի — Անապատի ձեռքը, ճանապարհ ընկավ դեպի իր անսպասելի փրկությունը: Եվ առջևում նա օազիս տեսավ: Այստեղ կար ամեն ինչ՝ մրգատու ծառեր, թափանցիկ ջրով լի գետեր, այստեղ մի կյանքի կղզի էր անծայրածիր ավազների անխուսափելի մահվան մեջ:

— Ապրիր այստեղ, — ասաց Թագուհի-Անապատը Ճամփորդին: — Այս օազիսում ամեն ինչը քո համար է: Ամեն ինչը քոնն է: Ապրիր ու հիշիր մի բան՝ երբեք չկասկածես այն բանում, որ այս ամենը գոյություն ունի: Քո կասկածը կկործանի օազիսը, իսկ օազիսի հետ նաև քեզ, քանզի անմիջապես Դու կհայտնվես մեռած անապատի շիկացած ավազների մեջ:

Եվ Թագուհին անհետացավ:

Եվ երկար դեռ չկարողացավ հավատալ Ճամփորդը իր հրաշքով փրկությանը: Եվ ամեն նոր օրվա մեջ նա իր երախտագիտությունն էր հայտնում իր վեհ հյուրին իրեն նվիրած կյանքի համար:

Սակայն մի անգամ, նայելով երբեք չթոռոմող օազիսի ծառերին, և նրանց վրա եղած միշտ հասած պտուղներին, Ճամփորդն անսպասելի մտածեց, որ այս ամենը կարող է միրաժ լինել:

— Ախր հրաշքներ չեն լինում, — մտածեց Ճամփորդը: — Իսկ անապատում միրաժը՝ սովորական գործ է:

Եվ այդ պահին, ինչպես էլ զգուշացրել էր Թագուհին, օազիսը անհետացավ: Իսկ Ճամփորդը նորից հայտնվեց մեռած, տաք ավազների մեջ: Եվ այս անգամ, անուժ ընկնելով ավազների վրա, Ճամփորդը մտածում էր միայն մեկ բանի մասին՝ ինչու՞ օազիսի գոյության փաստը նա կասկածի տակ առավ, իսկ անապատի գոյության մասին նա չկասկածեց երբեք…

Ավա Արդո

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է:

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Գիտելիքների քարերը

Եկավ մի անգամ ուսանելու իմաստուն Կիտոշիի մոտ մի նոր աշակերտ: Հարցրեց Կիտոշին աշակերտին՝

— Ի՞նչ գիտես Դու արդեն: Ի՞նչ ես սովորել:

Մտածեց-մտածեց աշակերտն ու պատասխանեց առանց բարդությունների՝

— Իմ ամբողջ կարճ կյանքի ընթացքում, ես արտ եմ վարել և քարեր քարշ տվել: Այնպես որ ոչ մի կարգին բան էլ չեմ կարողանում անել: Ավելի լավ է ուսումը սկսեմ ամենասկզբից:

— Ամենասկզբից, — մտորեց Կաիտոշին: — Դե ինչ, եթե ամենասկզբից, ապա ճանապարհ ընկիր, իմ աշակերտ, դեպի այն ճանապարհը որը ջրհորն է տանում: Այդ ճանապարհը ամբողջովին լցվել է մեծ քարերով: Այնտեղով ամեն օր անցնելը՝ մեծ տանջանք է:

Ճանապարհ ընկավ աշակերտը դեպի ջրհորը տանող ճանապարհը: Արագ բոլոր քարերը քարշ տվեց ու ճանապարհը քարերից մաքրեց՝ առաջին անգամը չէր:

— Լավ կատարեցիր, իմ աշակերտ, առաջադրանքը, — գովեց նրան Կաիտոշին: — Արագ Դու բոլոր քարերը քարշ տվեցիր ու ճանապարհը մաքրեցիր: Միայն թե դժբախտությունը նրանում է, որ այդ ճանապարհից քարերը մաքրելով, այն լցրել ես այն արահետի վրա, որն անտառ է տանում: Հիմա այնտեղով չեմ կարողանալու անցնել:

Ճանապարհ ընկավ աշակերտը արահետը քարերից մաքրելու: Եվ այս անգամ էլ արագ կատարեց իրեն հանձնարարված առաջադրանքը: Եվ որպեսզի, Աստված մի արասցե ևս մի ճանապարհ այդ քարերով չլցնի, աշակերտն այդ քարերը քարշ տվեց ուսուցիչ Կաիտոշիի կացարանից հեռու-հեռու:

— Ապրես, աշակերտ, — նորից գովեց իր աշակերտին իմաստուն Կաիտոշին: — Այս անգամ էլ Դու լավ կատարեցիր քո առաջադրանքը: Սակայն կրկին անհաջողություն կա՝ քարերից դու ճանապարհը մաքրել ես, սակայն այժմ էլ դրանք լցրել ես այն ճանապարհի վրա, որն ինձ քաղաք է տանում: Այնպես որ, որտեղ էլ, իմ աշակերտ Դու դրանք չլցնես, ամենուր էլ նրանք ավելորդ են լինելու: Այդ պատճառով էլ, ավելի լավ է դու այդ քարերը հին տեղը տանես՝ այն ճանապարհին որը դեպի ջրհորն է տանում: Այնտեղ դրանք ընկած էին, թող ընկած էլ մնան: միայն թե խնամքով դասավորիր նրանց, որ չխանգարեն ինձ քայլել:

— Էլ ինչու՞ ես այդքան անիմաստ ուժ ծախսեցի, — չդիմացավ աշակերտը: — Ուսուցիչ, Դուք կարող էիք սկզբից էլ խնդրել, որ ես այդ քարերը դասավորեի այնպես, որ չխանգարեին Ձեզ քայլել:

— Այո, — քմծիծաղ տվեց Կաիտոշին, — բայց դե դրա համար էլ ես ուսուցիչ եմ, որ ուսուցանեմ: Տես թե ինչպես խոսեցիր: Անիմաստ կորցրած ուժի և ժամանակի մասին, ափսոսեցիր: Իսկ երբ հարցրեցի քեզ, թե ինչ գիտես, Դու պատասխանեցիր, որ ոչ մի կարգին բան էլ չգիտես: Միայն թե ստեցիր Դու: Տես թե ինչ հոյակապ կարողանում ես քարերը քարշ տալ: Դա այդքան էլ հեշտ գործ չէ: Հիշիր, նախկան ինչ-որ բան կսկսես սովորելը, պետք է պատկերացում ունենալ այն գիտելիքների մասին, որը դու արդեն ունես: Ոչ մի բանն էլ ավելորդ չի լինում: Թե չէ այնպես կստացվի, որ քո գիտելիքների քարերը, դու այդպես էլ մի տեղից մեկը կտեղափոխես, իսկ ես, ուսուցիչդ, քեզ այդ դատարկ գործում օգնական կդառնամ: Ցանկացած գիտելիք, նույնիսկ ամենահասարակը՝ դա քո փորձն է և ժամանակի գիտությունը:

Ավա Արդո

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է:

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Երեք վիշապ՝ մեկ ճանապարհ

Սա շատ հին ավանդություն է: Այն մոտ հարյուր տարեկան է:

Կար ժամանակին ՍայկԷ հին քաղաքում, մի անսովոր տաճար: Այդ տաճարը մի հսկայական բուրգի էր նման: Տաճարի գագաթին բարձրանալու համար, նախ պետք էր անցնել երկար սանդուղքով: Ոչ բոլորի ուժերի համար էր այդ ճանապարհը: Սանդուղքը պահպանում էին երեք վիշապներ՝ կարմիր, դեղին և կանաչ: բոլորին, ով ցանկանում էր սանդուղքով բարձրանալ, վիշապները մեկ դժվար հանելուկ էին տալիս: Շատերն էին փորձել գտնել երեք վիշապների տված դժվար հանելուկի պատասխանը, սակայն ցավոք, ոչ ոքի դա չէր հաջողվել:

Սակայն մեկ անգամ, հին տաճար եկավ արդեն ոչ երիտասարդ մի մարդ: Եկել էր նա հեռավոր հյուսիսային երկրից, որը գտնվում է Սայժ-Շու կոչվող երեք կախարդական բլուրներից այն կողմ: Այդ ճամփորդի անունն էր Նա-Լի:

Իր ամբողջ կյանքի ընթացքում, Նա—Լին երազել էր հայտնվել այդ հին տաճարի գագաթին: Երեք վիշապների և նրանց ոչ հեշտ հանելուկի մասին Նա-Լին լսել էր և շատ կարդացել: Եվ ահա, վերջապես, նա որոշեց իր երջանկությունը փորձել:

Մոտենալով տաճարին, Նա-Լին հարգալից խոնարհվեց երեք վիշապների առջև:

— Բարև, Փնտրող, — եռաձայն մռնչացին իմաստուն վիշապների ձայները: — Դու եկել ես, որ բարձրանաս մեր հին տաճարի ամենագագա՞թը:

— Այո, — պատասխանեց Նա-Լին:

— Իսկ Դու գիտե՞ս, մարդ, թե ինչ է քեզ սպասում ամենագագաթին, — հարցրեցին նրան վիշապները:

— Ոչ, չգիտեմ, — ազնվորեն պատասխանեց Նա-Լին:

— Այդ դեպքում ինչու՞ ես ուզում այնտեղ հայտնվել:

— Որպեսզի տեսնեմ և իմանամ, թե ինչ կա գագաթին:

— Դե ինչ, — գոհ մնացին պատասխանով վիշապները: — Դե ուրեմն լսիր մեր հանելուկը: Մենք երեք վիշապ ենք, երեք եղբայր:

— Ես, — ասաց կարմիր վիշապը, — ԱհՕ-ն եմ: Ես կրակն եմ, ուժը և իշխանությունը:

— Ես, — ասաց դեղին վիշապը, — ՀայկՕ-ն եմ: Ես լույսն եմ, խելքն ու գիտելիքը:

— Իսկ ես, — ասաց կանաչ վիշապը, — ՀարՕ-ն եմ: Ես ջերմությունն եմ, շարժումն ու կյանքը:

— Ի՞նչ է մեզ երեքիս կապում իրար հետ, — հարցրեցին վիշապները: — Եվ ինչու՞ մենք առանց իրար չենք կարող ապրել: Պատասխանիր այդ հարցերին, Փնտրող, և տաճարի գագաթը քեզ համար հասանելի կդառնա:

Մտածեց-մտածեց Նա Լին և արդեն ուզում էր պատասխանել երեք վիշապներին, սակայն վերջին վայրկյանին միտքը փոխեց և որոշեց հեռանալ:

— Կանգ առ, — կանգնեցրեցին մարդուն վիշապները: — Մի շտապիր հեռանալ: Հեռանալ՝ միշտ էլ կարող ես: Բախտդ փորձիր: Տուր մեր հանելուկի Քո պատասխանը: Թող քո պատասխանը սխալ լինի, սակայն Դու դա կբարձրաձայնես այլ ոչ թե կխեղդես հավերժ լռության մեջ:

— Օ, իմաստուն վիշապներ, — մեղավոր ասաց Նա-Լին, — ես պատասխան ունեմ, սակայն նա այնքան հասարակ է, որ ամաչում են բարձրաձայնել: Հասկանում եք, իմաստուն վիշապներ, փորձելով գտնել Ձեր առաջարկած հանելուկի պատասխանը, ես ակամայից հիշեցի իմ տան հին օջախը: Ամեն երեկո ես այնտեղ կրակ էի վառում: Այդ կրակի լույսը լուսավորում էր իմ ողջ փոքրիկ սենյակը, իսկ նրա ջերմությունը, տաքացնում էր ինձ նույնիսկ խիստ ցրտերի ժամանակ՝ պահպանելով իմ կյանքը: Կրակը, լույսը և ջերմությունը՝ միասնություն են, այնպես ինչպես միասնություն են ուժն ու իշխանությունը, խելքն ու գիտելիքը, շարժումն ու կյանքը: Այս ամենն առանց իրար չի կարող գոյություն ունենալ: Չի կարելի ուժ ձեռք բերել չստանալով գիտելիք, իսկ գիտելիքը անհնար է առանց խելքի: Հնարավոր չէ ապրել չշարժվելով առաջ, չզարգանալով: Եվ անհնար է իշխանության հասնել, չճանաչելով գիտության մեծ ուժը:

— Օ, Փնտրող, — գոհունակությամբ ասացին երեք վիշապները, — դու մեծ իմաստուն ես: Անցիր, գագաթը սպասում է քեզ:

Եվ Նա-Լին սկսեց իր երկար ճանապարհը հին տաճարի գագաթը տանող երկար սանդուղքով: Հասնելով գագաթին, Նա-Լին զարմացած էր այն բանի վրա, որ այնտեղ ոչ ոք չկար, այնտեղ միայն մի երկրորդ սանդուղք կար, որը տանում էր դեպի ներքև: Մի փոքր նստելով տաճարի գագաթին, Նա Լին դանդաղ սկսեց իջնել բուրգից: Սակայն իջնելով հին տաճարի գագաթից, Նա Լին ավելի շատ զարմացավ, քանզի նրա առջև, օվկիանոսի պես լցվեց մթությունը, որի մեջ փոքրիկ կղզիների նման շողշողում էին բազմագույն աստղերը: Հետ շրջվելով, Նա-Լին նկատեց, որ հին տաճարը նրանից լողալով հեռացել է ինչ որ հեռու տեղ՝ իր սանդուղքներով և հանելուկներով, իսկ նրա շուրջը ծփում էր անսահման և ազատ տիեզերքը, մեծագույն տիեզերքն ու երկար սպասված ազատությունը:

Ավա Արդո

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է:

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Թռչող օձը: Կույր մարդիկ:

Շատ դարեր առաջ, երկրի վրա մի առասպել կար, թե անծայր երկնքում, սպիտակ ամպերի մեջ թռչում է մի հսկայական օձ: Դարեր շարունակ մարդիկ վախենում էին թռչող օձից: Հավատում էն, որ օձը դժբախտությունների նախագուշակն է: Սակայ արդյո՞ք իրականում այդպես էր: Ասում են թե որպեսզի ինչ-որ բան իմանաս, պետք է դա տեսնես…

Այս պատմությունն իհարկե տեղի է ունեցել շատ հնում, երբ թռչող օձը դեռ ազատ սավառնում էր երկնքի տակ, երբ մարդիկ հավատում էին նրա գոյությանը, երբ ինչ-որ մեկը կարող էր տեսնել նրան՝ հեռվում, այնքան վախեցնող և չճանաչված, եր… ամեն բան այլ կերպ էր…

Թռչում էր իր համար օձը և ուզեցավ նա վերջապես հանգստանալ: Շատ ժամանակ էր անց կացրել նա իր թափառումներում: Եվ հոգնել էր նա ոչ թե երկար թռիչքից, այլ միայնությունից: Եվ որոշեց նա մարդկանց դուռը ծեծել, և օթևան խնդրել: Սակայն ոչ ոք չբացեց իր դուռը թռչող օձի առջև: Մարդիկ սարսափով փակում էին իրենց դռներն ու պատուհանները, որպեսզի անկոչ հյուրի հետ դժբախտություն ներս չթողնեն տուն:

Եվ միայն մի կույր մարդ չհրաժարվեց օթևան տալ թռչող օձին: Այդ ծերունու անունն էր Ցիու Ձեն: Նա ի ծնե կույր էր, և այդ պատճառով էլ չէր կարող տեսնել, թե ինչ հյուր էր տուն թողնում: Իսկ երբ նույնիսկ իմացավ, չկարողացավ մերժել նրան, ով գոնե կարճ ժամանակով տանելի կդարձներ կույր ծերունու երկար ու ձիգ երեկոները:

Օձին շատ դուր եկավ ծերունու կացարանը: Այստեղ հարմարավետ էր և միշտ տաք, իսկ ծերունին էլ քաղաքավարի էր և սիրում էր հետաքրքիր պատմություններ պատմել: Օձը քնում էր Ցիու Ձենի միալար ու ցածր ձայնի տակ, իսկ առավոտյան, սովորականի նման թռչում էր հեռու արևելք, ծագող արևին ընդառաջ, գիտենալով, որ երեկոյան անպայման կվերադառնա ծերունու մոտ, որպեսզի կրկին քնի նրա ցածր ձայնի տակ:

Միայն թե մարդկանց՝ օձի հետ հարևանությունը դուր չէր գալիս: Վախենում էին նրանք անկոչ հյուրից, վախենում էին մահից էլ շատ: Եկան մարդիկ Ցիու Ձենի մոտ քանի դեռ օձը տանը չէր և ասացին՝

— Օթևան ես տվել Դու նրան, ով մեզ վրա դժբախտություն կբերի, ով մեր գյուղ յոթ փորձանք կբերի: Ծերուկ, դու չես տեսնում թե ով է քեզ մոտ գիշերում, այդ պատճառով էլ ներում ենք քեզ: Այնպես որ լսիր մեզ, օձն այսօր կգա՝ ներս մի թող նրան: Իսկ եթե չլսես մեզ՝ կյանքովդ պատասխան կտաս:

Այդ խոսքերով էլ մարդիկ լքեցին ծեր Ցիու Ձենին, թողնելով նրան իր մտքերի մեջ:

— Չեմ տեսնում ես, — գլուխը տարուբերում էր ծերունին: — Ինչպե՞ս ես կարող եմ չտեսնել նրան, ով թանկ է այժմ իմ սրտին: Չեմ հրաժարվի ես նրանից, ով առաջին անգամ այս երկար ընթացքում, միայնակ ու կույր ծերունուս դուռն է ծեծել:

Չլսեց մարդկանց Ցիու Ձենը՝ ներս թողեց նա թռչող օձին: Իսկ առավոտյան, երբ օձը տեսադաշտից անհետացավ, ծերունու տուն ներխուժեցին կացիններով զինված մարդիկ ու անողոքաբար սպանեցին դժբախտին:

Գիշեր եկավ: Շատ մութ էր և սարսափելի: նախկինում երբեք մարդիկ չէին տեսել այդպիսի անաստղ, լուռ և սարսափելի գիշեր: Դեռ հեռվից վատ բան զգաց թռչող օձը: Ներս թռավ նա արդեն իրեն ծանոթ տուն, իսկ այնտեղ հատակին արյան լճի մեջ ընկած էր նա, ով ջերմությամբ և հոգատարությամբ ջերմացրել էր նրա միայնակ սիրտը: Կատաղեց օձը, սարսափելի մռնչաց, վեր թռավ նա գիշերային երկինք և երկինքն անմիջապես կարմիր գույնով ներկվեց՝ կարծես արյունով լցվեց: Եվ սկսեց թռչող օձը բոլոր մարդկանցից վրեժ լուծել: Նա դրանց բոլորին կուրացրեց: Իսկ մարդիկ դա նույնիսկ չնկատեցին: Թվում էր թե տեսնում են նրանք ամեն ինչ նախկինի նման: Միայն թե ամպերի տակ գտնվող օձին նրանք այլևս չէին կարողանում տեսնել: Մի՞թե դա դժբախտություն է: "Կորցնել այն, ինչ տրված էր ի ծնե՝ դժբախտություն չէ, այլ պատիժ", — ասում էին իմաստունները: Նրանք իհարկե ճիշտ էին: Սակայն մարդիկ դա չգիտեին, այդ պատճառով էլ կույր ապրում էին, դե այսօր էլ են այդպես ապրում: Ապրում են կույրերը և մահանում այդպիսին:

Ճիշտ է, կան նաև այնպիսինները, ով մինչ այսօր էլ թռչող օձին կարողանում են տեսնել, մի գուցե նրանք մարդ չե՞ն ընդհանրապես… Ի՞նչ իմանաս…

Ավա Արդո

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է:

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Քարն ու Թևերը

Ապրում էր աշխարհիս երեսին մի ծերունի Իզկուլ անունով: Ապրում էր նա բացարձակ մենության մեջ: Եվ նա իմաստուն էր ու խելացի: Մարդիկ հարգում էին նրան: Մարդիկ խոնարհվում էին նրա գիտելիքների առջև: Մարդիկ ուզում էին ըմբռնել նրա իմաստությունը:

— Միայն թե կկիսվեմ ես այդ իմաստությամբ միայն նրա հետ, ով իմ հանելուկը կլուծի, — զգուշանում էր Իզկուլը: — Փորձեք՝ ով գիտե, միգուցե որևե մեկին հաջողվի: Տեսեք թե ինչ գեղեցիկ թռչուն եմ ես նկարել իմ տան դռան վրա: Նրա թևերը լայն բացված են՝ մի պահ էլ, ու նա կթռչի: Միայն թե այդ թռչունի մեջքին մի ծանր քար է կապված: Ինչու՞ և ինչի՞ համար: Ո՞վ կպատասխանի այդ հարցին: Ո՞վ կհասկանա իմ իմաստությունը:

Եվ մարդիկ մտորեցին: Մտածեցին մեկ օր, հաջորդը, երրորդը, իսկ չորորդ օրը մոռացան: Չմոռացավ միայն երիտասարդ Խեոն: Ուշ երեկոյան նա ծեծեց իմաստուն ծերունու տան դուռը:

— Ի՞նչ ես ուզում, — հարցրեց նրան Իզկուլը:

— Նայեք, — ցույց տվեց երիտասարդը իր մեջքին կապված քարը, — ես որոշել եմ գտնել Ձեր հանելուկի պատասխանը:

Ի պատասխան, ծերունին միայն ծիծաղեց:

— Այ թե հիմարն ես Դու: Չնայած այլ բան ես չէի էլ սպասում՝ ամեն ոք պատասխանը փնտրում է հեշտի մեջ, այն բանի մեջ, ինչը գտնվում է ոտքերի տակ, այլ ոչ թե մեջքի ետևում:

Այդ խոսքերով, Խեոյի առջև ամուր փակվեց դուռը:

Անցավ մեկ տարի, երկրորդը, երրորդը: Շրջանում լուր տարածվեց, որ ծերունի Իզկուլը մահանում է: Կրկին նրա տան դուռը ծեծեց Խեոն:

— Դա նորից Դու՞ ես, — քմծիծաղ տվեց ծերունին: — Չե՞ս մոռացել իմ հանելուկը:

— Չկարողացա, իմաստուն Իզկուլ:

— Դե եթե այդպես է, կօգնեմ ես քեզ: Հաստատակամությունը՝ հոգևոր ուժ է: Իսկ Դու համառ տղա ես: Եվ ահա նայիր, թե ինչ ապշեցուցիչ է՝ քարը մեջքին կապելը հեշտ է, իսկ իմ նկարած թռչունի նման թևեր աճեցնելը՝ հեշտ գործ չէ: Քարն ինչ է՝ տես թե ոտքերի տակ ինչքան ընկած կա, իսկ թևերը՝ որտե՞ղ են դրանք: Էհ, մարդու դժբախտությունը նրա մեջ է, որ իր խելքով ուզում է իմաստություն հասկանալ: Խելքից բացի նաև սիրտ է պետք: Դե ինչ, համառ Խեո, մի բարի գործ արա, օգնիր ծերունուս՝ բաց արա այն վանդակը, որը գտնվում է պատուհանի մոտ և բաց թող այնտեղից իմ թռչունին: Դաժան եմ վարվել ես նրա հետ, բայց ինչ արած: Այդ թռչունին ես գտել եմ շատ տարիներ առաջ՝ նրա թևերը թույլ էին և նա չէր կարողանում թռչել: Ես նրա մեջքին քար կապեցի: Մի շտապիր դատապարտել ինձ տղա: Բաց թող իմ թռչունին և տես թե ինչ կլինի հետո:

Խեոն բաց արեց վանդակի դռնակը, և թռչունը հեշտությամբ ճախրեց վերև:

— Զարմանալի է, — իր աչքերին չհավատաց Խեոն: — Նա չընկավ իր բեռի ծանրությունից, այլ ճախրեց:

— Ես նրան բաց էի թողնում ամեն օր, — պատասխանեց Իզկուլը: — Եվ ամեն անգամ նա ցած էր ընկնում քարի ծանրությունից: Սակայն ժամանակի ընթացքում, թռիչքի ցանկությունը նրա թևերին անասելի ուժ տվեց: Հիմա այդ քարն այլևս նրան անհրաժեշտ չէ: Արձակիր կապերն ու ազատիր իմ թռչունին այդ քարից: Թող թռչի: Եվ լսիր ինձ՝ ապրել եմ ես այս աշխարհում, տղա, որպեսզի իմ թևերը այնպիսի ուժով օժտեմ, որոշ մի քար, ոչ մի իմ մեղք չկարողանա ինձ դեպի գետին ձիգ տալ, բաց չթողնելով ինձ երկինք: Իմ կյանքի առաջին կեսի ընթացքում ես մեջքիս թևեր եմ աճեցրել, երկրորդ կեսի ընթացքում՝ նրանց ուժ պարգևել: Որովհետև ոչ ոք ապահովագրված չէ մեղքից, այն նույն քարից, որն հեշտությամբ կարելի է կապել սեփական մեջքին: Եվ մի՞թե ճախրանքի մեջ չէ մարդկային կյանքի էությունը: Իսկ հանելուկն իմ շատ հեշտ էր՝ թռչունը՝ մարդու հոգին է, քարը՝ նրա մեղքը, թևերը՝ ուժը, ճախրանքը՝ ազատությունը: Հիշիր՝ ոչ թե քարը պետք է ծանր լինի, այլ թևերը ուժեղ:

Ավա Արդո

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է:

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Նորություններ

GSM-կախվածություն

Շարժական կապի համատարածությունը և իրենց արտադրանքը մոլորակի համարյա բոլոր բնակիչներին վաճառելու հեռախոս արտադրողների ցանկությունը, բերում է նոր, նախկինում անհայտ հոգեկան խանգարումների և շեղումների արտահայտմանը: Հոգեբույժները սկսում են նկատել մարդկանց ավելի ու ավելի մեծ քանակ, որոնց մոտ, օդանավում, կինոթատրոնում, կամ հիվանդանոցում հեռախոսը անջատելու մասին անհրաժեշտ զգուշացումը առաջացնում է անհանգստություն և նույնիսկ վախ ու տագնապ:

Ավելին …

Ինչո՞վ են վտանգավոր...

..."տնայնածին հոգեբանները"

Զգուշացեք, հիմա շատ վիճելի հոդված է լինելու: Երբ այն կարդաք, հավանաբար կուզենաք ինձ մի լավ քոթակ տալ, կամ գոնե ասել՝. "Ոչ, ոչ, իմ ընկերները բոլորովին էլ այդպիսին չեն": Սակայ ամեն դեպքում եկեք մտածենք, թե ինչ վտանգ են մեզ համար ներկայացնում "տնայնածին հոգեբանները"՝ հարազատները, գործընկերները և ամենակարևորը՝ ընկերները:

Ավելին …

Կանացի դեմքի...

...չափորոշիչ

Կանացի դեմքի գեղեցկությունը որոշվում է որոշակի չափանիշներով՝ բիբերի միջև եղած հեռավորությամբ, աչքերի և բերանի միջև եղած հեռավորության և դեմքի երկարության ու լայնության հարաբերությամբ:

Ավելին …

Կարդալով սերը աչքերում

Այն, թե ինչքան արագ եք նկատում, նայում են Ձեր վրա, թե ոչ, կախված է նրանից, թե ինչքան "կանացի" կամ "տղամարդկային" տեսք ունի նայողը՝ ահա այսպիսին են վերջին հետազոտությունների արդյունքները: Հետազոտողները համարում են, որ տղամարդու կողմից, իր վրա նետված գեղեցիկ կնոջ հայացքը նկատելու արագության մեջ կարող է թաքնված դեր խաղալ էվոլյուցիոն առավելությունը:

Ավելին …

Ագրեսիա, կարգավիճակ...

...և սեքս

Երբևե մտածել եք, թե ինչու երբեմն աննշան բաների հետևանքով մարդը դուրս է գալիս հունից: Ինչու սխալ հայացքը կամ թափված կաթը կարող են բերել վեճի կամ նույնիսկ կռվի: Մինեսսոտա նահանգի համալսարանի հետազոտող Վլադաս Գրիշկևիչիուսը, ինչու էեն մարդիկ ճանճից փիղ սարքում, հարցին տալիս է երեք պատասխան՝ ագրեսիա, կարգավիճակ և սեքս:

Ավելին …

Անթրոպոմորֆիզմ

Տնային կենդանիների նկատմամբ ցուցաբերվող անթրոպոմորֆիզմը, հաճախ մեր կողմից գնահատվում է որպես դրական և հումանիստական երևույթ, սակայն մեր չորքոտանի ընկերների դաստիարակության հարցում, այն միայն խանգարում է:

Ավելին …

Հարց ու պատասխան

Ամուսինս կարծում է, որ...

...երեխայի հայրն ինքն է...

Հարց՝

Բարև Ձեզ: Ես 27 տարեկան եմ: Ամուսնացած եմ արդեն 3 տարի, ունեմ երեխա, որն իմ ամուսնուց չէ (այդ մասին նա չգիտի), այլ սիրած մարդուց, ով նույնպես ամուսնացած է արդեն 13 տարի: Սիրեցյալիս ճանաչում եմ արդեն 8 տարուց ավելի:

Սկզբում, նա ինձ հետ հարաբերություններ չէր ցանկանում ունենալ, բացատրելով, որ ամուսնացած է ու չի ուզում ինձ ցավեցնել: Այն ժամանակ, ուղեղով ես նրան հասկանում էի, սակայն մինչև ականջներս սիրահարվեցի: Ես փորձեցի ընդունել իրավիճակը այնպիսին, ինչպիսին որ կար, և բաց թողեցի նրան, փորձելով մոռանալ ամեն ինչ, մտածելով, որ իմը չի, այն էլ ուրիշինն է:

Ավելին …

Չեմ ներում անցյալը

Հարց՝

Բարի օր: Իմ անունը Յուլիա է, ես 20 տարեկան եմ: Ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ, ապրում եմ ծնողներիս հետ: Ինձ տարբեր ձևի եմ վերաբերվում՝ երբեմն հպարտանում եմ ինձնով, երբեմն հայհոյում եմ ինձ, հասկանալով, որ կարող էի ավելի ճիշտ վարվել: Ես զգացմունքային մարդ եմ, բայց դրա հետ մեկտեղ կարող եմ բավականին հանգիստ ինձ դրսևորել: Հեշտությամբ գնում եմ շփման, բայց ոչ կոնֆլիկտի, միշտ ցանկանում եմ հասկանալ և ընդունել դիմացինիս տեսակետը, մարդկանց ընդունում եմ այնպես, ինչպիսին նրանք կան, սակայն ատում եմ էգոիստներին: Շատ ընկերներ և լավ ծանոթներ ունեմ: Շատերը ինձ ընկալում են որպես բարի և հասնող մարդ, որը միշտ կօգնի, կլսի և կսատարի: Հենց այս բանի համար էլ ինձ գնահատում են և վստահում: Ահա և կարճ իմ մասին:

Ավելին …

Նա ինձ լքեց իմ կարճ...

...տաբաթի պատճառով...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ: Ես Նատալյան եմ: 19 տարեկան եմ, ապրում եմ Պյատիգորսկում՝ Ստավրոպոլի նահանգ: Ապրում եմ ծնողներիս և եղբորս հետ (համերաշխ ընտանիք է՝ վեճեր լինում են, սակայն ոչ լուրջ): Ես սանգվինիկ եմ: Ինտելեկտս լավ զարգացած է: Վարքագիծս կայուն է: Ինքնատիրապետումս լավը: Ինքնագնահատականս նորմալ: Ակտիվ եմ և ընկերասեր:

Ավելին …

Բաժանվել եմ սիրելիիցս...

...և տեղս չեմ գտնում...

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ մոտ հետևյալ իրավիճակն է՝ ես բաժանվել եմ իր սիրած տղամարդուց: Վերջին շրջանում նրա մոտ այնպիսի անտարբեր վերաբերմունք էր իմ նկատմամբ, որ ես չեմ ուզում նրա հետ որևէ ընդհանուր բան ունենալ: Չեմ էլ հասկանում՝ սիրում եմ նրան թե ոչ: Վերջին շրջանում տեղի ունեցած այն ամենից հետո, որ ես վերապրել եմ, կարելի էր նրան ատել:

Ավելին …

Մենք արդեն 9-10 ամիս է

...ամեն օր վիճում ենք...

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունն է Եկատերինա։ Ես 18 տարեկան եմ։ Ապրում եմ Եկատերինբուրգում ծնողներիս հետ (մորս, տատիկիս և պապիկիս)։ Կապնված եմ մի 18 տարեկան երիտասարդի հետ։ Ես շատ դժվար վիճակում եմ, չգիտեմ թե ում դիմեմ՝ հոգեբանի մոտ գնալ չեմ ուզում, որովհետև նրանք հաճախ փորձում են իմանալ այն, ինչի կարիքը չկա։ Այսպես ինձ ավելի հարմար է թվում…

Ավելին …

Գտել եմ ամուսնուս...

...գաղտնի նամակագրությունը իր նախկինի հետ…

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ անուն է Ելենա: Ես 22 տարեկան եմ, ապրում եմ Կիևում, ամուսնուս և ծնողներիս հետ (երեխաներ չունենք): Ես դժվար վիճակում եմ՝ ամուսնուս հետ լուրջ կոնֆլիկտ ունեմ:

Ես բաց մարդ եմ, մտածող, զգայուն, ինձ սիրում եմ: Կարծում եմ, որ շրջապատս ինձ ընկալում է այնպես, ինչպես ես ինքս: Որոշ մարդիք ինձ համարում են չափազանց դժվար (աշխատավայրում ենթականերս՝ պահանջկոտությանս պատճառով):

Ավելին …