fbpx
+37410264633
+37455471134
ք.Երեվան, Վաղարշ Վաղարշյան 26
Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Վերադառնալով որսից, բազեն մեծ զարմանքով նկատեց իր բնում երկու կարմրակատարիկների, որոնք նստած էին իր դեռևս փետրածածկույթ չունեցող ձագուկների կողքին:

Նա տրամադրություն չուներ, որովհետև այդ օրը որսն անհաջողակ էր եղել՝ միայն սատկած լեշեր էին պատահել: Իսկ բազեները, ինչպես հայտնի է երբեք լեշով չեն սնվում:

Անկոչ հյուրերի տեսքից նա ավելի կատաղեց և արդեն ուզում էր նրանց վրա իր ողջ զայրույթը թափել և նրանց ծվատել, սակայն ժամանակին ուշքի եկավ: Նույնիսկ իր զայրույթի պահին, բազեին վայել չէ նեղացնել անպաշտպան ձագուկներին:

- Որտեղի՞ց եք հայտնվել, - ահեղ ձայնով հարցրեց բնի տերը:

- Մենք մոլորվել էինք անտառում անձրևի ժամանակ, - հազիվ ծվծվաց կարմրակատարիկներից մեկը:

Գիշատիչը նրա վրա բարկ հայացք գցեց: Նրան տանջում էին չարությունն ու սովը:

Վախից դողալով, երկու կարմրակատարիկները սեղմվել էին միմյանց և չէին համարձակվում նույնիսկ ոչ շունչ քաշել, ոչ էլ որևե մի ձայն հանել:

Երկուսն էլ յուղոտ էին, կերակրված, սակայն այնքան անօգնական էին ու խեղճ, որ հպարտ բազեն ուժ չուներ նրանց վրա հարձակվելու: Նա միայն փակեց աչքերն ու շրջվեց, որպեսզի չտրվի գայթակղությանը:

- Դուրս այստեղից, - բարձրաձայն հրամայեց գիշատիչը: - Որ շունչներդ այստեղ չլինի:

Եվ երբ նրանք սրընթաց հեռու թռան, բազեն շուռ եկավ դեպի իր սոված ձագուկներն ու ասաց՝

- Մեր ճակատագիրը՝ խոշոր որսն է: Ավելի լավ է սովից մեռնենք, քան թույլ տանք մեզ կշտանալ անմեղ թռչնակով:

Լեոնարդո դա Վինչի

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: