fbpx
Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Ապրում էր երկրի վրա մի սովորական մարդ Ավրիլ անունով: Իր ամբողջ կյանքի ընթացքում Ավրիլը արտերը ցանում էր ցորենով: Բայց զզվեցրել էր նրան միևնույն բանով զբաղվելը: Որոշեց նա փոխել իր կյանքը: Թողեց նա իր տունը, իր գյուղը, և ճանապարհ ընկավ ուր աչքը կկտրի:

— Այլևս ոչ մի ցորենի հատիկ ձեռքս չեմ վերցնելու, — երդվեց Ավրիլը:

Երկար շրջեց աշխարհով մեկ Ավրիլը և մի անգամ հասավ մի քաղաք: Իսկ այդ քաղաքում շուկայի օր էր: Շուրջ բոլորը վաճառականներ էին վխտում, իրենց ապրանքն էին առաջարկում: Իսկ ապրանքները բազմապիսի ու բազմագույն էին՝ աչքերդ շաղվում էին: Տեսավ Ավրիլը մի վաճառասեղան, որտեղ մի ծերունի հյուսված զամբյուղներ էր վաճառում, նստեց վաճառասեղանի մոտ և սկսեց վաճառականներին ու գնորդներին նայել: Այդ ժամանակ նրա կողքով մի հասարակ կին էր անցնում: Տեսավ կինը ուժասպառ ճամփորդին, կարեկցաբար գլուխը տարուբերեց և Ավրիլի ձեռքի ափի մեջ մի ցորենի հատիկ դրեց:

— Վերցրու այս հատիկը, մարդ, — ասաց կինը: — Միգուցե սրա շնորհիվ էլ կապրես:

Բարկացավ Ավրիլը՝

— Այս ինչ է կատարվում իրականում, — գոռաց նա: — Ինչ է, ճակատիս է գրված, որ ես սերմնացան եմ: Միթե իմ ճակատագիրը ցորեն ցանելն է:

Իր վաճառասեղանից գլուխը հանեց ծերունի վաճառականը: Նայեց Ավրիլին, ժպտաց ու ասաց՝

— Գցիր այդ հատիկը գետնին և մոռացիր նրա մասին:

— Եվ դա ինձ կօգնի՞, — հարցրեց ծերունուն Ավրիլը:

— Գցիր՝ կիմանաս:

Նետեց Ավրիլը հացահատիկը գետնին, իսկ ինքը իր երկար ու անհայտ ճանապարհն ընկավ:

Շատ, թե քիչ ժամանակ անցավ: Բազում քաղաքներ և գյուղեր անցավ Ավրիլը, և ամեն քաղաքում և գյուղում, նրան ցորենի հատիկներ էին ողորմություն տալիս: Ավրիլը արդեն լիովին հուսահատվել էր: Բայց ճակատագիրը նրան կրկին բերեց այն քաղաքը, որտեղ ծերունի վաճառականը նրան ժամանակին խորհուրդ էր տվել ցորենի հատիկը գետնին գցել:

Եկավ Ավրիլը, այդ վաճառականին հանդիպեց և ասաց՝

— Ահ, խաբեցիր դու ինձ ծերուկ: Դեն նետեցի ես ցորենի հատիկը, ինչպես դու ինձ խորհուրդ տվեցիր, իսկ դրանից ոչ մի օգուտ չեղավ՝ ինչպես սերմնացան եղել եմ, այնպես էլ մնացի: Երևի իմ ճակատագիրն է այդպիսին:

Ի պատասխան ծերունին ժպտաց և ասաց՝

— Սկզբից նայիր թե քո գցած ցորենի հատիկից ինչ է ծլել:

Մոտեցավ Ավրիլը այն վայրին, որտեղ հացահատիկն էր նետել, նայեց, իսկ հատիկն արդեն հասուն հասկով քամուց էր ծածանվում:

— Ծլել է քո ցորենի հատիկը, — ասաց Ավրիլը ծերունուն, — Առանց քեզ է ծլել: Քո վաստակն այստեղ չկա:

— Բայց ցորենի հատիկը հենց ես էի գցել, — հակաճառեց Ավրիլը:

— Դե եթե դու այդպես ես համարում, ապա իրապես, դու հավերժ սերմնացան ես, — պատասխանեց ծերունին: — Չէ որ ինչպիսին մարդն է, ինչպիսին նրա մտածողությունն է, այնպիսին էլ նրա ճակատագիրն է: Դու մտածում ես սերմնացանի նման, այդ պատճառով էլ մինչև կյանքիդ վերջը դու սերմնացան կմնաս: Եթե դու սերմնացան չլինեիր, ապա կհամաձայնվեիր ինձ հետ, որ այս ցորենի հատիկը առանց քո օգնության է ծլել ու հասունացել, այլ ինքն իրենով, որովհետև դա իր կոչումն է: Դու կարող էիր դեն նետել ցորենի հատիկը, կամ էլ նետել: Դու նետեցիր ցորենի հատիկը սերմնացանի նման, ուրեմն սերմնացան էլ կմնաս:

Ավա Արդո

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: