fbpx
Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Հեռու-հեռու, բարձր-բարձր ինչ որ տեղում, փափուկ ամպերից, կապույտ երկինքներից այն կողմ, իր հողերով փռված է մի արևոտ չքնաղ կղզի: Ապրում է այդ կղզու վրա, իր ձյունափայլ պալատում սպիտակ Կարապը: Նա հասարակ Կարապ չէ, այլ կախարդական: Բոլոր նրանց, ով այցելում է այդ կղզի, նա երջանկություն է ընծայում: Փառքն այդ Կարապի մասին երկրե-երկիր է անցնում և հույսով լցնում դժբախտ մարդկանց սրտերը:

Լսեց մի անգամ Կարապի մասին մի Ծերունի, ով ապրում էր բարձր արևոտ բլուրներից այն կողմ: Որոշեց նա Կարապից երջանկություն խնդրել:

Եկավ Ծերունին կղզի: Իսկ ձյունափայլ պալատից, չքնաղ պալատից, նրան ընդառաջ սպիտակ Կարապը դուրս թռչեց: Մոտեցավ նա Ծերունուն, նայեց նրա աչքերի մեջ ու զարմացավ:

- Երջանկություն տուր ինձ, - անմիջապես ասաց Կարապին Ծերունին:

Իսկ Կարապը միայն հնազանդորեն թևերը ծալեց և ի պատասխան գլուխը բացասաբար շարժեց, կարծես ասելով՝ "Չեմ տա քեզ երջանկություն, Ծերուկ":

Բարկացավ Ծերունին: Ոտքը գետին խփեց: Գոռաց՝

- Երջանկություն եմ ուզում: Տուր ինձ այն:

Նայեց տաղտկալի հայացքով սպիտակ Կարապը Ծերունուն, և ասաց՝

- Երջանկությունը ծերունիներին չի տրվում:

- Ինչպե՞ս թե չի տրվում, - բացականչեց Ծերունին: - Էլ ու՞մ պետք է տրվի եթե ոչ իր կյանքն արդեն ապրած ծերունուն:

- Դե հենց այդ պատճառով էլ չի տրվում, որ կյանքն արդեն ապրված է, Ծերուկ, - պատասխանեց սպիտակ Կարապը: - Քո երջանկությունը Դու արդեն ստացել ես, դրանից ավելին քեզ անհրաժեշտ չէ:

- Դու ոչինչ էլ չես հասկանում, հիմար թռչուն, - մոլեգնած գոռում էր Ծերունին: - Ես կարող է իմ կյանքի ընթացքում ընդհանրապես երջանկություն չեմ տեսել: Միայն դժբախտությունն է իմ հետևից կրնկակոխ քայլել: Դժբախտությունից ու վշտից բացի իմ կյանքում ոչինչ չեմ տեսել:

- Լավ, - վերջապես համաձայնվեց սպիտակ Կարապը: - Կընծայեմ ես քե երջանկություն, և այնպիսին, որ կյանքումդ չես հանդիպել: Կնվիրեմ ես քեզ երկրորդ կյանք: Եվ այդ երկրորդ կյանքը կլինի նույնպիսին ինչպիսին առաջինն էր, միայն այն տարբերությամբ, որ դժբախտություններն ու վշտերդ երջանկության կվերածվեն, իսկ երջանկությունդ նախկին, ինչը դու չէիր ունեցել՝ դժբախտության: Եթե իրոք Քո կյանքը այդքան տխուր ու ծանր է եղել, ինչպես Դու ասում ես, ապա այն կլցվի երջանկությամբ:

Ուրախացավ Ծերունին: Տուն վերադարձավ: Սկսեց իրեն նվիրված երկրորդ կյանքով ապրել: Իսկ երբ երկրորդ կյանքի ժամկետն էլ լրացավ, նորից եկավ սպիտակ Կարապի մոտ:

- Խաբեցիր Դու ինձ, նզովյալ, - գոռաց նրա վրա Ծերունին: - Ոչ մի երջանկություն էլ ես այդպես էէլ չտեսա: Միայն դժբախտություններ ու փորձանքներ էին լցվում իմ դժբախտ գլխին:

Տաղտկալի հայացքով նայեց միայն Ծերունու վրա սպիտակ Կարապը և պատասխանեց՝

- Զգուշացրել էի ես քեզ Ծերուկ, այն մասին, որ քո նախկին դժբախտությունները, երջանկության կվերածվեն, իսկ նախկին երջանկությունները՝ դժբախտությունների: Այնպես որ մի մեղադրի:

Մտածեց Ծերունին: Քորեց իր հիմար գլուխը և հանկարծ հասկացավ, որ իր առաջին կյանքը, պարզվում է երջանկությունով լեցուն է եղել, իսկ նա դա նույնիսկ չի էլ նկատել:

- Այ թե հիմարն եմ ես, - ինքն իրեն մեղադրեց Ծերունին: - Պետք էր որ ես, հիմարս երկրորդ կյանքն ապրեի, որպեսզի հասկանայի, որ առաջին կյանքս երջանիկ է եղել:

Այդպես էլ մահացավ Ծերունին երջանկությունը չնկատելով, և բավականաչափ դժբախտություն և վիշտ ապրելով:

Ավա Արդո

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: