fbpx
Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Պատրաստեց մի անգամ Ֆաիլը իր համար օդապարուկ: Շատ գեղեցիկ օդապարուկ ստացվեց՝ գունավոր, մեծ, կենդանի օձից չես տարբերի: Բաց թողեց օձին Ֆաիլը ամպերի տակ և նրա ամուր ձեռքերում օդապարուկը իրական թվաց: Մարդիկ հմայքով նայում էին Ֆաիլի ստեղծագործությանը: Սիրեց Ֆաիլը իր օդապարուկը և պահեց այն:

Եվ այնպես պատահեց, որ թղթե Օձը կենդանացավ: Հետաքրքրությամբ նայեց Օձը իր արարչի վրա:

— Բաց թող ինձ, տեր, որ վաղն առանց թելի թռչեմ, — Ֆաիլին խնդրեց թղթե Օձը: — Կենդանացել եմ ես և ուզում եմ ինքնուրույն ամպերի տակ թռչել, ազատությունը վայելել:

Համաձայնվեց Ֆաիլը: Առավոտյան նա բաց թողեց իր Օձին:

Թռավ նա ամպերի տակ և ազատություն վայելեց, կյանքով ուրախացավ: Այդ ընթացքում նրա մարմինը ճկուն էր դառել, երակները արյուն էր լցվել: Ներս թռավ նա Ֆաիլի տուն ու ասաց՝

— Տես, արարիչ, իրական եմ ես դարձել: Էլ թղթե չեմ: կենդանի եմ: Ոչ ոք երբեք գլխի էլ չի կարող ընկնել, որ թղթից եմ ստեղծված եղել: Այդ գաղտնիքը միշտ կմնա ինձ հետ: Իսկ քեզ, տեր իմ, ստիպված եմ կործանել, քանզի իմ գաղտնիքը քեզ էլ է հայտնի:

Սպանեց թղթե Օձը Ֆաիլին, և երջանիկ հեռացավ հարազատ տնից:

Շատ դժբախտություններ ու վիշտ բերեց իր հետ Օձը: Շատերին նա անմեղ կործանեց, և այդ ամենը այն պատճառով, որ իրեն թվում էր, որ մարդիկ իր հետևից փսփսում են, թե նա ժամանակին թղթից է պատրաստված եղել:

Սակայն այնպես պատահեց, որ մի անգամ Օձը թռավ մի Ծերունու վրա, ով մենակ նստած էր դաշտում: Չվախեցավ Ծերունին Օձից:

— Դու ինչու՞ վախից չես դողում, — հարցրեց Ծերունուն Օձը: — Մի՞թե Դու ինձանից չես վախենում:

— Իսկ ինչու՞ պետք է ես քեզանից վախենամ, — քմծիծաղ տվեց Ծերունին: — Քո չարությունն ախր այն բանից է, որ ինքդ գիտես, որ ժամանակին թղթից ես պատրաստվել: Սովորական մարդիկ Քո գաղտնինքն իմանալ չեն կարող: Քո արարիչը գիտեր ճշմարտությունը քո մասին, բայց դու նրան սպանեցիր: Ինչի՞ց ես վախենում: Միգուցե նրանից, որ նույնիսկ ողջ աշխարհը ոչնչացնելով ինքդ քո մեջ եղած իմացությու՞նը չես կարող ոչնչացնել: Իմացությունը այն բանի, որ թղթից ես պատրաստված, մի հասարակ մարդու ձեռքերով: Ինչ արած, Դու ծնվել ես որպես թղթե Օդապարուկ և այդ իմացությունից ձերբազատվել չես կարող, միայն եթե չորոշես ինքդ քեզ ոչնչացնել:

Բարկացավ Ծերունու այդ խոսքերի վրա Օձը և պատառոտեց խեղճին մանր կտորների: Վեր բարձրացավ նա բարձր երկինք: Թռչեց նա ու գոռաց ողջ աշխարհով՝

— Իրական եմ ես, կենդանի: Իրական եմ:

Իսկ նրա ներսում արձագանքում էր սեփական ձայնը՝

— Թղթից ես պատրաստված: Թղթե օդապարուկ ես:

Ավա Արդո

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: