fbpx
Նկարիչ Ռենե Մագրիտտի "Մոգական ռեալիզմը"

- Բարև: Խնդրում եմ հեռախոսափողը մի դիր:

- Ի՞նչ ես ուզում: Ես քո շաղակրատության ժամանակը չունեմ: Արագ ասա:

- Ես այսօր բժշկի մոտ եմ եղել…

- Եվ ի՞նչ նա Քեզ ասաց:

- Հղիությունս հաստատվեց, արդեն չորրորդ ամիսն է:

- Իսկ ես Քեզ ինչո՞վ կարող եմ օգնել: Ինձ պրոբլեմներ պետք չեն: Ազատվիր:

- Ասացին ուշ է արդեն: Ի՞նչ անեմ:

- Մոռացիր իմ հեռախոսահամարը:

- Ինչպե՞ս մոռանամ: Ալո - ալո:

- Բաժանորդը գտնվում է ռադիոծած...

Անցավ երեք ամիս

" - Բարև փոքրիկ:"

" - Բարև, իսկ ո՞վ ես դու:"

" - Ես Քո Պահապան Հրեշտակն եմ:"

" - Իսկ ումի՞ց ես Դու ինձ պաշտպանելու: Ախր ես այստեղից ոչ մի տեղ չեմ կարող գնալ:"

" - Դու շատ զավեշտալի ես: Ինչպե՞ս ես այդտեղ ապրում:"

" - Ես՝ լավ: Իսկ այ մայրս ամբողջ օրը լաց է լինում:"

" - Մի անհանգստացիր, փոքրիկ, մեծերը միշտ էլ ինչ որ բանից դժգոհ են լինում: Դու ամենակարևորը՝ շատ քնի, ուժ հավաքիր, դրանք Քեզ դեռ պետք են գալու:"

" - Իսկ Դու տեսե՞լ ես իմ մայրիկին: Ինչպիսի՞ն է նա:"

" - Իհարկե, Ես միշտ քո կողքին եմ: Քո մայրը շատ գեղեցիկ է և շատ երիտասարդ:"

3 ամիս անց

- Այս ինչ ես անում: Ոնց որ մեկը արմունկիդ խփի: Արդեն երկրորդ բաժակն ես թափում: Այսքան օղի փչացրեցիր:

" - Հրեշտակ, այստե՞ղ ես:"

" - Իհարկե:"

" - Կարծես թե այսօր մայրս շատ վատ է... Ամբողջ օրը լաց է լինում ու ինքն իր հետ վիճում:"

" - Իսկ Դու ուշադրություն մի դարձրու: Պատրաստ չե՞ս արդեն լույս աշխարհ գալու:"

" - Կարծես թե արդեն պատրաստ եմ, սակայն շատ եմ վախենում: Բա որ հանկարծ մայրս ինձ տեսնելուց հետո ավելի անտրամադիր դառնա:"

" - Ի՞նչ ես ասում, նա անպայման կուրախանա: Մի՞թե կարելի է չսիրել այնպիսի փոքրիկի, ինչպիսին Դու ես:"

" - Հրեշտակ, իսկ ի՞նչպես է այնտեղ: Ի՞նչ է այնտեղ, մորիցս դուրս:"

" - Այստեղ հիմա ձմեռ է: Շուրջ բոլորը սպիտակ, սպիտակ է և գեղեցիկ փաթիլներ են թափվում: Շուտով ինքդ կտեսնես:"

" - Ես պատրաստ եմ այդ ամենը տեսնել:"

" - Դե, փոքրիկ, ես սպասում եմ Քեզ:"

" - Ցավում է, վախենում եմ:"

- Վայ, մամա ջան, ախր շատ է ցավում: Օգնեք ինձ, գոնե որևե մեկդ… Ի՞նչ եմ այստեղ մենակ անելու: Օգնեք, ցավում է…

Փոքրիկը շատ արագ ծնվեց, առանց որևե մեկի օգնության: Երևի նա շատ էր վախենում մորը ցավեցնել:

Մեկ օր անց, երեկոյան, քաղաքի արվարձաններից մեկում, բնակելի տներից ոչ շատ հեռու՝

- Որդիս, ինձ վրա մի նեղացիր: Հիմա ժամանակներն են այդպես, մենակ ես չեմ այսպիսին: Ախր ի՞նչ պիտի անեմ ես քո հետ: Դեռ ամբողջ կյանքս առջևում է: Իսկ Քեզ համար մեկ է՝ Դու ուղղակի կքնես ու վերջ…

" - Հրեշտակ, իսկ ու՞ր գնաց մայրս:"

" - Չգիտեմ, հանգստացիր, հիմա նա կվերադառնա:"

" - Հրեշտակ, իսկ ինչու՞ է Քո ձայնը դողում: Դու ի՞նչ է լաց ես լինում: Հրեշտակ, խնդրում եմ, շտապեցրու մայրիկիս, այստեղ շատ ցուրտ է:"

" - Ոչ, փոքրիկ, լաց չեմ լինում, Քեզ թվաց, հիմա կկանչեմ: Իսկ Դու ուղղակի մի քնիր, Դու լաց եղիր, բարձր բարձր:"

" - Ոչ, Հրեշտակ, ես լաց չեմ լինի, մայրս ասաց, որ պետք է քնեմ:"

Նույն ժամանակ, այդ վայրի մոտակայքում գտնվող հինգհարկանի շենքերից մեկի բնակարաններից մեկում՝ ամուսիններ էին վիճում՝

- Ես Քեզ չեմ հասկանում: Ու՞ր ես ուզում գնալ: Դրսում արդեն մութ է: Դու անտանելի ես դառել՝ հիվանդանոցից վերադառնալուց հետո: Սիրելիս, մենակ մենք չենք այդպիսին, հազարավոր ընտանիքներ ունեն անպտղություն ախտորոշումը: Եվ նրանք ինչ որ կերպ ապրում են:

- Խնդրում եմ Քեզ, հագնվիր՝ գնանք:

- Ու՞ր:

- Ես չգիտեմ ուր: Ուղղակի զգում եմ, որ պետք է ինչ որ տեղ գնամ: Հավատա ինձ խնդրում եմ:

- Լավ, վերջին անգամ: Լսու՞մ ես, վերջին անգամ եմ Քո քմահաճությամբ շարժվում:

Շքամուտքից մի զույգ դուրս եկավ: Առջևից մեծ քայլերով գնում էր կինը: Նրա հետևից տղամարդը:

- Սիրելիս, ինձ մոտ այնպիսի զգացողություն է, կարծես թե գնում ես նախապես ընտրած ճանապարհով:

- Չես հավատա, բայց կարծես ինչ որ մեկը ձեռքիցս բռնած տանում է ինձ:

- Դու ինձ վախեցնում ես: խոստացիր, որ վաղն ամբողջ օրը անկողնում անց կացնես: Ես կզանգեմ Քո բժշկին:

- Լռիր… լսու՞մ ես, ինչ-որ մեկը լաց է լինում:

- Այո, երեխայի լացի ձայն է լսվում:

" - Փոքրիկ, բարձր լաց եղիր: մայրդ մոլորվել է, բայց շուտով կգտնի քեզ:"

" - Հրեշտակ, իսկ Դու որտե՞ղ էիր: Ես կանչում էի Քեզ: Ես բոլորովին սառչել եմ:"

" - Գնացել էի մայրիկիդ հետևից: Նա արդեն մոտ է:"

- Աստված իմ, ախր իրոք երեխա է: բոլորովին սառչել է, արագ տուն տանենք: Սիրելիս, Աստված մեզ Փոքրիկ ուղարկեց:

" - Հրեշտակ, իմ մայրիկի ձայնը փոխվել է:"

" - Սովորիր, փոքրիկ, սա Քո ՄԱՅՐԻԿԻ իսկական ձայնն է:"

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: