fbpx
Նկարիչ Ռենե Մագրիտտի "Մոգական ռեալիզմը"

Մի անգամ աշակերտը հարցրեց Ուսուցչին՝

- Ուսուցիչ, վերջերս ընկերների հետ քննարկում էինք անկեղծության և բնականության թեման, և արդյունքում իմ գլխում ամեն ինչ խառնվեց իրար:

Ուսուցիչը ժպտաց՝

- Եվ ինչու՞մ է Քո հարցը: Ի՞նչն է ինչի հետ խառնվել Քո գլխում:

- Ամենակարևորը, որ ես չեմ կարողանում հասկանալ, դա անկեղծության և բնականության տարբերությունն է: Իմ կարծիքով դրանք նույն բաներն են:

- Ոչ, դրանք նույն բաները չեն, - ասաց Ուսուցիչը: - Անկեղծ մարդը կարող է բնական չլինել, սակայն բնական մարդը միշտ անկեղծ է:

- Ներիր Ուսուցիչ, ես միևնույն է չհասկացա:

- Երբ Դու անկեղծ ես, ապա չես թաքցնում Քո զգացմունքները: Երբ Դու բնական ես՝ Դու դրանց մասին չես էլ մտածում:







Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: