fbpx
Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Մի մարդ, տանջված իր անվերջ անհաջողություններով, երդվեց, որ եթե անհաջողությունները թողնեն իրեն, նա կվաճառի իր տունը և այն գումարը որ կստանա այդ գործարքից, կբաժանի աղքատներին:

Մի որոշ ժամանակ անց, ճակատագիրը բարյացակամություն ցուցաբերեց նրա նկատմամբ, և նա հիշեց իր երդման մասին: Սակայն նա չէր ուզում այդքան գումար կորցնել, և այդ ժամանակ նա մի ելք գտավ:

Նա հայտարարեց, որ վաճառում է իր տունը, սակայն միայն կատվի հետ միասին: Տան համար նա ուզում էր մեկ արծաթե դրամ, իսկ կատվի համար՝ տաս հազար:

Շուտով մի գնորդ գտնվեց, ով գնեց տունը կատվի հետ միասին: Տան համար ստացած մեկ արծաթե դրամը նա տվեց աղքատներին, իսկ կատվի համար ստացած տաս հազարը՝ թողեց իրեն:

Շատ մարդիկ այդպես են մտածում՝ այս մարդու նման: Նրանք որոշում են մի ինչ-որ ճանապարհ անցնել, սակայն իրենց կապը այդ ճանապարհի հետ մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց ձեռնտու է:

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: