fbpx
Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Ֆարխը, Կարինիա քաղաքի ամենահարուստ և անտանելի ժլատ մարդն էր: Աննթիվ անհամար փող ուներ: Ապրում էր Ֆարխը քաղաքի կենտրոնում գտնվող իր ահռելի առանձնատանը և հարյուրավոր ծառաներ ուներ:

Տեղացիները Ֆարխին չէին սիրում և նրա ետևից նրան անվանում էին՝ "Վերջին խոսք": Եվ դա այն պատճառով, որ Ֆարխը մեկ օր էլ չեր կարող ապրել առանց իր սիրած արտահայտության՝ «Վերջին խոսքը միշտ էլ իմն է": Կարևոր չէ, թե դա ինչին էր վերաբերվում՝ նոր մահճակալի գնմանը, թե մի գավաթ գինուն, միշտ նույն բանն էր՝ "Վերջին խոսքը իմն է": Այդ "վերջին խոսքի" պատճառով Կարինիայի շատ վաճառականներ հաճախ մնում էին առանց վերջին գրոշի:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Պառկած էր իր համար Օձը գետի ափին և տաքանում էր արևի տակ: Սողաց նա գետին ավելի մոտ և գետի թափանցիկ ջրերի մեջ նայեց: Եվ տեսավ Օձն իր արտացոլումը: Երկար զմայլվեց Օձն իր արտացոլումով: Այդ զբաղմունքի առաջ նրան հայտնաբերեց մոտակայքով թռչող Ագռավը:

— Այդ ի՞նչ ես անում, — հարցրեց նա Օձին:

— Իմ արտացոլմանն եմ նայում: Ուզում եմ ինձ ուշադիր զննել:

— Հիմար, — ծիծաղեց Ագռավը: — Որքան էլ ինքդ քեզ նայես՝ ինչպես Օձ եղել ես, այդպես էլ կմնաս:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Սողում էր գետնի վրայով Օձը: Նրան մոտ թռավ Արծիվն ու ասաց՝

— Դժբախտ, Դու ամբողջ կյանքդ դատապարտված ես սողալ: Ոչ թե ինձ նման՝ ինձ տրված է թռչել:

Նայեց Արծվին Օձն ու ասաց՝

— Ճիշտը Քոնն է, Արծիվ, ես թռչել չեմ կարող: Սակայն ես գիտեմ թե ինչ բան է թռիչքը:

— Որտեղի՞ց կարող ես իմանալ, — քմծիծաղ տվեց Արծիվը: — Թևեր էլ չունես:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Մեռյալ անապատի շիկացած ավազների մեջ աճում էր մի միայնակ Ծառ: Փշոտ ավազները ծածկում էին նրան: Արևն անխնա այրում էր նրա կեղևը: Իսկ Ծառը, ի հակառակ այդ ամենի ապրում էր:

Անապատի վրայով թռչելով անցնում էր Ուրուրը: Տեսավ Ուրուրը Ծառը, նստեց նրա ճյուղին: Հայացքը պտտեցրեց անապատի վրայով և ասաց՝

— Տարօրինակ ես Դու, Ծառ, և ինչու՞ ես Դու շարունակում ապրել այս մեռած տաք ավազների մեջ: Ու՞մ է դա պետք:

— Քեզ, — պատասխանեց Ծառը Ուրուրին:

— Ի՞նձ, — զարմացավ Ուրուրը: — Ինձ Դու պետք չես:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Շաբաթ երեկոյան, քահանան գնաց օրհնելու իր ծխականներին և հանգանակություն հավաքելու եկեղեցու շինարարության համար: Երեկոյան կողմ նա հասավ տեղացի նկարչի տուն:

Բարձրանալով նրա արվեստանոց, քահանան այնպիսի ջանասիրությամբ սկսեց թափ տալ սուրբ ջրով ցողիչը, որ թրջեց առաջիկա որմնանկարների համար նկարած թղթերը:

Տեսնելով, որ աշխատանքը փչացրած է, նկարիչը լուրջ բարկացավ: Քահանան, որպեսզի հարթի իր սխալը, սկսեց նրան հանգստացնել՝

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Մի անգամ, ընկերներ շրջապատում, մի հարգարժան սենյոր, ով հայտնի էր իր գրամոլությամբ և նրանով որ հետաքրքիր պատմություններ էր պատմում, սկսեց բորբոքված ապացուցել, որ նախկինում ինքը ոչ մի անգամ ապրել է այս աշխարհում:

Որպեսզի իր խոսքերին ավելի մեծ կշիռ տա, նա իր խոսքերը հիմնավորեց հին իմաստուն և գիտնական Պյութագորասի հայտնի արտահայտությամբ:

Սակայն նրա ընկերներից մեկը միևնույնն է ծաղրում էր նրան, խայթող նկատողություններ անելով և խանգարում էր նրան վերջացնել իր պատմությունը:

Հին փիլիսոփայության համակրողը վերջ ի վերջո զայրացավ և որոշելով հանդարտեցնել ծաղրողին հայտարարեց:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Կար չկար մի աղքատ արհեստավոր կար: Իր արհեստանոցում աշխատելուց հետո, նա երբեմն այցելում էր ոչ հեռու ապրող մի հարուստ սենյորի: Արհեստավորը թակում էր դուռը, զգուշությամբ ներս մտնում և հայտնվելով հարուստ պալատներում անվանի պարոնի առջև, հանում էր իր գլխարկը և հարգարժան գլուխ տալիս:

- Ի՞նչ է Քեզ ինձանից պետք, եղբայր, - հարցրեց նրան մի անգամ տանտերը: - Տեսնում եմ, որ Դու միայն գալիս ես, ինձ այցելում, հարգարժան խոնարհվում ես իսկ հետո լուռ խոնարհվում ես ոչինչ չասելով: Եթե Դու ինչ որ բանի կարիք ունես, ապա բարի եղիր, խնդրիր, մի ամաչիր:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Հայտնի է, որ տարվա որոշակի ժամանակահատվածում վանականը պետք է պաս պահի: Այդ օրերին, վանքի կանոնագիրքը արգելում է նրանց միս և այլ յուղալի ուտեստներ օգտագործել: Ճիշտ է, երբ վանականները ճանապարհորդում են, կամ էլ գթություն են հայցում, ապա բացառության կարգով նրանց թույլ է տրվում սնվել այն ամենով, ինչ նրանց ճակատագիրը կուղարկի:

Մի անգամ, իր վանական գործերով ճանապարհորդելու ընթացքում, երկու վանական կանգ առան ճանապարհից հանգստանալու և կերակրվելու մի պանդոկում, որտեղ պատահականության բերումով հանդիպեցին մի վաճառականի հետ:

Պանդոկի տերն այնքան աղքատ էր, որ ոչինչ չկարողացավ հյուրասիրել իր հյուրերին բացի մի նիհար, աղավնուց ոչ մեծ, խղճալի հավից:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Վեր կաց վերջապես այ քնկոտ, - սրտացավորեն ասաց գյուղացին որդուն: - Արևն արդեն վաղուց ծագել է: Չես ամաչու՞մ , այդքան երկար անկողնում թավալ ես տալիս:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Ճանապարհվելով մի արևոտ օր մարդկանց նայելու և իրեն ցույց տալու, մի սենյոր, փողոցում հանդիպեց իր վաղեմի ծանոթին: Ուրախանալով այդ հանդիպումից և ցանկանալով սիրտը թափել, նա սկսեց ոգևորված հարցուփորձ անել իր ծանոթին՝

- Բա, անճանաչելի ես դարձել: Գույնդ բոլորովին գցել ես, աչքերդ էլ փայլն են կորցրել: Հո բան չի՞ պատահել:

- Ցավոք, - տխուր արտաբերեց վերջինս, հայացքը մի կողմ գցելով, - ինձ հետ դա տեղի է ունենում, երբ...