fbpx
Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Ինչպես են ղունղունում աղավնիները: Նայելն անգամ թանկ է ու հաճելի, - ասաց մի անգամ բակային շունը, աչքը չկտրելով աղավնիների բնից: - Երևում է նրանք բոլորը ապրում են համաձայնության և խաղաղության մեջ ոչ թե իմ ու կատվի նման:

- Շատ մի փառաբանիր, սիրալիր շուն, - հակաճառեց նրան կատուն՝ նստած բարձր ցանկապատի վրա: - Ավելի լավ է լսիր թե հիմա ինչ է կատարվում հավաբնում:

Այնտեղից բարձր կչկչոց էր լսվում և ընդհարման աղմուկ: Շուտով խելագարի պես բակ դուրս թռավ մի ծեր գզգզված աքաղաղ և մի կողմ փախավ, իր ետևից արյունի հետք թողնելով: Հավաբնից հաղթական "ծուղրուղու" լսվեց:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Լուսաբացին արթնանալով, կենդանիների արքան քաղցր ձգվեց և ուղիղ իջավ դեպի գետը: Կարգ ու կանոնի համաձայն նա բարձր մռնչաց, բոլոր մանր գազաններին տեղյակ պահելով իր մոտեցման մասին, որոնք սովորաբար հավաքվում են ջրի մոտ և պղտորում այն: Հանկարծ նա կանգ առավ, մի ինչ որ անսովոր աղմուկ լսելով: Շրջվելով, առյուծը տեսավ, որ իր վրա ամբողջ ուժով, սրնթաց մի ձի է քառատրոփ գալիս, որի հետևից դղրդյունով քարերի վրայով թռչկոտելով սլանում է մի դատարկ սայլ:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Չէր հասցրել մայր արջը հեռանալ իր գործերով, երբ նրա անհանգիստ որդին, մոռանալով տնից դուրս չգալու մոր հրահանգը, թռչկոտելով սլացավ անտառ: Որքան լայնարձակ է այստեղ և անծանոթ գրավիչ հոտեր կան: Նման չէ նեղ ու տոթ որջին: Ուրախությունից իրեն կորցրած, արջուկը սկսեց վազել թիթեռնիկների հետևից, մինչև չհանդիպեց մի մեծ փչակի, որից այնքան համեղ հոտ էր գալիս, որ քիթը քոր եկավ:

Ուշադիր նայելով շուրջը նա նկատեց, որ այնտեղ անչափ մեղուներ կային: Որոշները սպառնալի բզզոցով թռչում էին փչակի շրջակայքում, ժամապահների նման, իսկ մյուսները ավարով գալիս ու ներս էին մտնում փչակ, որից հետո նորից վերադառնում էին անտառ:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Ճյուղից ճյուղ ցատկելով, կապիկը մի անգամ թռչունի բույն գտավ որտեղ ճուտիկներ կային: Նա անմիջապես թաթը մտցրեց այնտեղ, սակայն թռչնակները վայրկյանական այս ու այն կողմ փախան: Բախտը չբերեց միայն նրանցից ամենաթույլի, ով դեռ թռչել չգիտեր:

Ուրախությունից ոտքերի տակ հող չզգալով, կապիկը, թռչնակը ձեռքում վերադարձավ տուն: Նա այնքան էր հմայվել թռչնակով, որ շոյում էր նրան, համբուրում, լիզում, օրորում ձեռքերի մեջ և ամուր-ամուր սեղմում իր կրծքին:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Զինված նետերով և սուր նիզակներով, որսորդները անձայն ավելի ու ավելի էին գաղտագողի մոտենում: Էգ Առյուծը, ով կերակրում էր իր ծծկեր փոքրիկներին, հանկարծ անծանոթ հոտ զգաց և անմիջապես հասկացավ, որ վտանգը մոտ է: Սակայն արդեն ուշ էր: Որսորդներն արդեն շրջապատել էին նրա որջը:

Զինված մարդկանց տեսքից, էգ Առյուծը հանկարծակի եկավ: Նա ուզում էր փախուստի դիմել ու փրկվել, սակայն անմիջապես փոշմանեց՝ այդ դեպքում նրա ձագուկները որսորդների համար հեշտ ավար կդառնային:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Մի անգամ, սոված առյուծի վանդակ կենդանի գառնուկ գցեցին: Փոքրիկն այնքան միամիտ էր, որ բոլորովին չերկչոտեց կենդանիների արքային տեսնելով: Նրան իր մոր տեղ ընդունելով, հիմարը մոտեցավ ահարկու և բրդոտ գազանին և սկսեց նայել նրան իր լայն բացված պարզ աչքերով, որոնք լի էին անսահման սիրով, հնազանդությամբ և հիացմունքով:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Հենված ծալված ծնկների վրա, ուղտը համբերատար սպասում էր, որ տերն իրեն բեռնի: Տերն արդեն ուղտի մեջքին դրել էր մեկ հակ, հետո մյուսը, երրորդը, չորորդը...

"Ժամանակն է, որ կանգ առնի", - տխրությամբ մտածում էր ուղտը, չփորձելով նույնիսկ հակաճառել տիրոջը:

Վերջապես մարդը վերջացրեց իր գործը և հրամայաբար շրխկացրեց մտրակով: Ուղտը դժվարությամբ ոտքի կանգնեց:

- Գնացինք, - հրամայեց տերը և քաշեց սանձից: Սակայն կենդանին տեղից չշարժվեց: - Ի՞նչ ես կանգնել: Շարժվիր, - սպառնալի գոռաց մարդը և ամբողջ ուժով քաշեց սանձից:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Գլուխը բնից հանելով, արծվի ձագը բազմաթիվ թռչուններ տեսավ, որոնք թռչում էին ժայռերի արանքում:

- Մայրիկ, այդ ի՞նչ թռչուններ են, - հարցրեց նա:

- Մեր ընկերներն են, - պատասխանեց էգ արծիվը որդուն: - Արծիվը մենության մեջ է ապրում՝ այդպիսին է նրա ճակատագիրը: Սակայն նույնիսկ նա երբեմն շրջապատի կարիք է զգում: Այլապես ինչպե՞ս կլինի թռչունների թագավոր: Բոլորին, ում տեսնում ես այնտեղ, ներքևում, մեր հավատարիմ ընկերներն են:

Բավարարված մոր բացատրություններով, արծվի ձագը շարունակեց հետաքրքրությամբ հետևել թռչունների թռիչքով, այլևս նրանց համարելով իր հավատարիմ ընկերները: Հանկարծ նա գոռաց՝

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Ճյուղի վրա նստած, երկու բվեճ հետևում էին նապաստակին, ով վազում էր աշնանային հնձած դաշտով, կարծես նրա հետևից մի շների ոհմակ էր ընկել:

- Խեղճ նապաստակ, - ասաց բվեճներից մեկը: - Նա նույնիսկ խիզախություն չունի թաքնվել բնի մեջ:

- Ինչու՞, - հետաքրքրվեց մյուսը:

- Որովհետև վախենում է:

- Տարօրինակ է: Ինչի՞ց պետք է վախենա իր սեփական տան մեջ:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Վերադառնալով որսից, բազեն մեծ զարմանքով նկատեց իր բնում երկու կարմրակատարիկների, որոնք նստած էին իր դեռևս փետրածածկույթ չունեցող ձագուկների կողքին:

Նա տրամադրություն չուներ, որովհետև այդ օրը որսն անհաջողակ էր եղել՝ միայն սատկած լեշեր էին պատահել: Իսկ բազեները, ինչպես հայտնի է երբեք լեշով չեն սնվում:

Անկոչ հյուրերի տեսքից նա ավելի կատաղեց և արդեն ուզում էր նրանց վրա իր ողջ զայրույթը թափել և նրանց ծվատել, սակայն ժամանակին ուշքի եկավ: Նույնիսկ իր զայրույթի պահին, բազեին վայել չէ նեղացնել անպաշտպան ձագուկներին: