fbpx

Մի այգում մայրի էր աճում: Տարեցտարի նա ավելի էր հասունանում և դառնում ավելի բարձր և գեղեցիկ: Նրա փարթամ սաղարթը արքայական շվաք էր գցում: Սակայն ինչքան շատ էր նա մեծանում և ձգվում վերև, այնքան շատ էր նրա մեջ աճում անսահման մեծամտությունը: Արհամարհանքով նայելով ոլորի վրա վերևից, մի անգամ նա գոռաց՝

- Հեռու տարեք այս ճղճիմ ընկուզենուն, - և ծառը արմատից հատվեց:

- Ազատեք ինձ այս անտանելի թզենու հարևանությունից: Նա ինձ հոգնեցնում է իր հիմար տեսքով, - մի ուրիշ անգամ հրամայեց կամակոր մայրին, և թզենին նույն ճակատագրին արժանացավ:

- Վրաներդ ոչ մի բան չի ազդում, անբաններ, - չդիմացավ մի օր աշխատավոր մեղուն, բարկանալով փեթակի շրջակայքում թռչող բոռերի վրա: - Միայն թե չաշխատեք: Գոնե ամաչեիք: Որ կողքներդ էլ նայեք, կտեսնեք, որ բոլորը չարչարվում են՝ ձմեռվա պահուստ են կուտակում: Այ օրինակ վերցնենք փոքրիկ մրջյունին: Փոքրիկ է բայց հզոր: Ամբողջ ամառ քրտինքն երեսին աշխատում է, ջանալով և ոչ մի օր բաց չթողնել: Ախր ձմեռը սարերի ետևում չէ:

Բերքահավաքից հետո մնալով դաշտում, ցորենի հատիկը անհամբեր սպասում էր անձրևի, որպեսզի գալիք ցրտերի սպասումով, ավելի խորը թաղվի խոնավ հողի մեջ: Մոտակայքով վազող մրջյունը նկատեց նրան: Ուրախանալով իր գտածոյով, նա, առանց երկար մտածելու, բեռնեց այդ ծանր որսը իր մեջքին և դժվարությամբ սողաց դեպի մրջնաբույն: Որպեսզի դեռ լույսով հասնի տուն, մրջյունը սողում էր առանց կանգ առնելու, իսկ նրա բեռն ավելի ծանր էր սեղմում նրա արդեն պրկված մեջքին:

- Ինչու՞ ես քեզ տանջում: Դեն նետիր ինձ այստեղ, - աղաչեց ցորենի հատիկը:

Հայտնի է, որ բարդին աճում է շատ ծառերից ավելի արագ: Նրա շիվերը ուղղակի աչքիդ առաջ բարձրանում են, իրենց աճի մեջ գերազանցելով շրջանի ամբողջ բուսականությանը: Մի անգամ երիտասարդ բարդու մտքին փչեց կյանքի ընկերուհի ունենալ: Իր ընտրությունը նա կանգնեցրեց իրեն դուր եկած խաղողի թփի վրա:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Մի անգամ կաքավը, ով կիպարիսի վրա մի լավ տեղ էր իր բնի համար ընտրել, որոշեց այցելել իր հարևանուհուն, ով տեղավորվել էր ձիթենու վրա, և նրան տանը չտեսնելով, նրա բնից մի ձու գողացավ:

Ժամանակն անցավ և ինչպես կարգն է, երկու բնում էլ ճուտիկներ ծնվեցին: Երբ բկլատ և աղմկոտ սերունդը մեծացավ և ամրացավ, վերջապես եկավ այն նշանակալից օրը, երբ նրանք պետք է առաջին անգամ լքեն մայրենի բույնը: Առաջինը թռան այն թռչնի ձագերը, ովքեր ապրում էին ձիթենու վրա: Մի քանի պտույտ կատարելով նրանք վերադարձան տուն: Եկավ այն թռչնակների հերթը, ովքեր ապրում էին կիպարիսի վրա:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Տաք մոխրի մեջ հազիվհազ այրվում էր մի հազիվ նշմարելի ածուխ: Մեծ զգուշությամբ և հաշվենկատությամբ նա ծախսում էր իր վերջին ուժերը, որպեսզի վերջում չհանգի և չխեղդվի թխագորշ մոխրի մեջ:

Ընթրիքի ժամանակն էր և սառչող վառարանի մեջ մի գիրկ ցախ նետեցին: Կարծես թե բոլորովին հանգած ածուխը կենդանացավ, և շուտով ցախի արանքներից, որոնց վրա կախված էր ճաշով լի չուգունե կաթսան, բարձրացան կրակի լեզվակները:

Ուրախանալով չոր ցախով, կրակը սկսեց հետզհետե բորբոքվել, վառարանից դուրս մղելով լճացած օդը: Խաղալով փայտերի հետ և չարաճճիաբար դուրս պրծնելով մեկ վերևից, մեկ էլ ներքևից, կրակը ավելի ու ավելի էր բորբոքվում:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Ինչ-որ տեղից ընկույզ ձեռք գցելով, իրենից գոհ ագռավը թռավ ու նստեց զանգակատան գագաթին: Հարմարավետ տեղավորվելով այնտեղ և իր որսը՝ ճանկով, նա սկսեց ակտիվ կտցահարել, որ հասնի ընկույզի բաղձալի միջուկին: Սակայն կամ թե հարվածն էր նրա ուժեղ, կամ էլ թե ուղղակի ագռավը սխալվեց, բայց ընկույզը հանկարծ բաց ընկավ նրա ճանկից, գլորվեց ներքև և անհայտացավ պատի ճեղքի մեջ:

- Օ, բարի պատ-պաշտպան, - արցունքոտված թոթովեց ընկույզը, դեռ ամբողջովին ուշքի չեկած ագռավը կտուցի դաժան հարվածներից: - Մի թող որ զոհվեմ, խղճա ինձ: Դու այնքան մեծ ես և ամուր, այնքան գեղեցիկ զանգակատուն ունես: Մի քշիր ինձ:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Տիչինո գետի կանաչ ափին, որը հոսում է Լոմբարդիայի դաշտերով և արոտավայրերով, աճել էր մի չքնաղ շուշան: Մնացած բոլոր դաշտային ծաղիկները հարգանքով խոնարհվում էին նրա առջև, ջանալով նույնիսկ իրենց ստվերով բիծ չգցել նրա հոյակապության վրա: Իսկ նա, սլացիկ ձգվելով վերև և ուրախությամբ օրորվելով քամուց, առանց ձանձրանալու, անվերջ հիանում էր ջրի մեջ արտացոլված իր պատկերով: Հմայված աննման գեղեցկությամբ ալիքները որոշեցին տիրանալ ծաղկին:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Ճախրելով երեկոյան մթնշաղի մեջ և վայելելով հովը, գեղեցիկ գիշերաթիթեռը հանկարծ նկատեց հեռվում առկայծող մի կրակ: Նա անմիջապես ուղղվեց դեպի լուսավորված վայր, իսկ երբ հայտնվեց այնտեղ, սկսեց թռչել պատուհանագոգին դրված լուսամփոփի շուրջը, զարմանքով հետազոտելով այն: Ինչ գեղեցիկ է այս անծանոթը:

Մի լավ հիանալուց հետո, գիշերաթիթեռը որոշեց ավելի մոտ ծանոթանալ այդ վառ կրակի հետ և խաղալ նրա հետ այնպես, ինչպես սովորաբար նա խաղում էր այգու ծաղիկների հետ՝ ճոճանակի նման օրորվելով, նստած նրանց ծաղկեպսակների վրա: Մի փոքր հեռու թռչելով, նա կտրուկ շրջադարձ կատարեց և թռավ կրակի վրայով, համարյա թե կպչելով կրակի դեղին լեզվին՝ կարծես թե հրավիրելով նրան պարի:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Աշխարհում արդարություն չկա, - խղճալի ծվծվաց մուկը մի կերպ դուրս պրծնելով աքիսի ճանկերից:

- Ինչքան պետք է այս անարդարությունը համբերենք, - բորբոքված գոռաց աքիսը, մի կերպ թաքնվելով կատվից նեղ փչակի մեջ:

- Կամայականություններից ապրել չի լինում, - մլավեց կատուն, ցատկելով բարձր ցանկապատի վրա և զգուշավորությամբ նայելով վեևից ներքևում վազվզող բակային շանը:

- Հանգստացեք, ընկերներ, - ասաց իմաստուն բուն, ով նստած էր գյուղացու բակում գտնվող վանդակի մեջ: - Ձեր ողբի մեջ կա ճշմարտության մասնիկ: Բայց մի՞թե ճշմարտությունը մեզանից որևե մեկին է պատկանում: