fbpx
Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Տերևին կպած, թրթուրը հետաքրքրությամբ հետևում էր, թե միջատները ինչպես են երգում, թռչկոտում, իրար անցնելով վազ տալիս, թռչում... Շուրջ բոլորը անընդմեջ շարժման մեջ էր: Եվ միայն իրեն, խեղճին, տրված չեր ոչ ձայն, ոչ էլ վազելու կամ թռչելու հնարավորություն:

Մեծ դժվարությամբ նա միայն սողալ էր կարողանում: Եվ մինչ թրթուրը մի տերևից մյուսին էր անցնում, նրան թվում էր, թե մի շուրջերկրյա ճամփորդություն է կատարել:

Եվ միևնույնն է, նա իր ճակատագրից չեր բողոքում, և ոչ մեկին էլ չէր նախանձում, գիտակցելով, որ ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի: Այ, իրեն էլ, թրթուրին, տրված էր բարակ մետաքսե թել գործել սովորել, որպեսզի դրանից իրեն մի ամուր տուն-բոժոժ պատրաստի:

Խլուրդը սիրում է թափառել հով ստորգետնյա ուղիներով, որը փորել և մաքրել էին իր ծնողները և պապերը: Նա բարձրանում էր վերևի սրահները և իջնում ներքև, որտեղ գտնվում էին ուտելիքով լի պահեստները:

Հետազոտելով իր ունեցվածքն ու հարստությունը, նա մի նոր ու անծանոթ սողանցք հայտնաբերեց և որոշեց իմանալ թե ուր է այն տանում:

- Կանգ առ, - լսվեց մի զգուշացնող ձայն: - Այդ ճանապարհը վտանգավոր է:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Ջուրն ուրախ ծփում էր իր հայրենի ծովի տարերքում: Բայց մի օր նրա գլուխը մի խենթ միտք եկավ, որ հասնի մինչև երկինք:

Նա օգնության դիմեց կրակին: Իր այրող բոցով նա ջուրը վեր ածեց տաք գոլորշու փոքրագույն մասնիկների, որոնք օդից ավելի թեթև եղան:

Գոլորշին անմիջապես վերև ձգտեց, բարձրանալով դեպի օդի ամենասառը շերտերը:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Հետազոտելով ողջ տունը արտաքինից և ներսից, սարդը իրեն համար հաճելի տեղ գտավ բանալու անցքի մեջ:

Ինչ հարմար ապաստան ե: Ոչ ոք չի կարող այստեղ նկատել սարդին: Իսկ նա, իր ապաստանից գլուխը հանելով, հանգիստ կարող է հետևել ամեն կատարվածին՝ իրեն ոչ մի վտանգի չենթարկելով:

- Քարե շեմի մոտ ճանճերի համար սարդոստայն կգործեմ, - Աստիճանների վրա, մի ուրիշ ավելի ամուրը՝ յուղալի թրթուրների համար, իսկ դռան փեղկերի արանքում, մի խորամանկ թակարդ կդնեմ մոծակների համար...

Ոստրեն մինչև ականջները սիրահարվել էր Լուսնին: Կախարդվածի պես նա սիրահարված աչքերով ժամերով նայում էր գիշերային լուսատուին:

Դարան մտած շատակեր Ծովախեցգետինը նկատեց, որ ամեն անգամ, երբ Լուսինը դուրս է լողում ամպերի ետևից, բերանբաց Ոստրեն, մոռանալով ամեն բան, դուրս է գալիս իր պատյանից: Եվ նա որոշեց վերջինիս խժռել:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Ապակի փչելու արհեստանոցում աշխատանքը եռում էր և ահռելի վառարանի մեջ կրակը չէր հանգում՝ ոչ ցերեկը, ոչ էլ գիշերը: Բազմաթիվ գեղեցիկ իրեր էին ստեղծում վարպետները, ովքեր իրենց շնչով հրաշագեղ ձև էին տալիս հալված ապակու զանգվածին:

Մի անգամ, վառարանում բորբոքված կրակը, նկատեց ենթավարպետներից ինչ-որ մեկի կողմից մոռացված վառվող մոմը, որն դրված էր մի խոշոր բրոնզե մոմակալի մեջ: Նա անմիջապես ցանկություն ունեցավ կուլ տալ մոմի այդ թույլ ճրագը:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Մի սափրիչ մի անբնական գեղեցկության Ածելի ուներ, որն աշխատանքում էլ իրեն հավասարը չուներ: Մի անգամ, երբ սրահում հաճախորդ չկար, իսկ սրահի տերը ինչ-որ տեղ էր դուրս եկել, Ածելին որոշեց աշխարհ տեսնել և իրեն ցույց տալ: Բաց թողնելով իր սուր սայրը շրջանակից, ինչպես սուրն իր պատյանից, և հպարտությամբ ձեռքերը կանթելով, նա մի խաղաղ գարնանային օր, ճանապարհվեց զբոսանքի:

Չէր հասցրել Ածելին դեռ շեմն անցնել, երբ վառ արևը խաղաց նրա պողպատե փայլուն սայրի մեջ, և տների պատերով սկսեցին թռչկոտել արևային նապաստակները: կուրացած այդ չտեսնված տեսարանով, Ածելին մի այնպիսի աննկարագրելի հրճվանք ապրեց, որ անմիջապես լցվեց հպարտությամբ:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Ապրում էր այս աշխարհում մի տղա, ով տառապում էր լուրջ թերությամբ, որով երբեմն տառապում են նաև մեծահասակները՝ նա անընդհատ խոսում էր, չիմանալով իր չափը:

- Այս ինչ պատիժ է այս Լեզուն, - փնթփնթում էին Ատամները: - Ե՞րբ վերջապես նա կհանգստանա, ու մի փոքր լուռ կմնա:

- Ի՞նչ գործ ունեք ինձ հետ, - լկտիաբար պատասխանում էր Լեզուն: - Ծամեք Ձեզ համար ու լուռ մնացեք: Ձեր գործն ու իմաստը միայն դա է: Մենք իրար հետ ոչ մի ընդհանուր բան չունենք: Ոչ ոքի թույլ չեմ տա իմ անձնական գործերի մեջ մտնել, կամ, որ ավելի վատ է, հիմար խորհուրդներ տալ ինձ:

Եվ տղան շարունակում էր առանց լռելու, տեղին և անտեղին շաղակրատել: Լեզուն՝ երանության գագաթին էր, արտաբերելով ավելի ու ավելի նոր խելացի բառեր, չնայած, որ չէր հասցնում հասկանալ դրանց իմաստը:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Մի անգամ Պողպատից հարված ստանալով, Կայծքարը բորբոքված հարցրեց իրեն նեղացնողից՝

- Ինչու՞ այդպես միանգամից վրա հասար: Ես քեզ չեմ էլ ճանաչում: Դու երևի ինձ ինչ որ ուրիշի հետ ես շփոթում: Խնդրում եմ թող իմ կողերը հանգիստ: Ես ոչ ոքի, ոչ մի վատ բան չեմ անում:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Գրասեղանի վրա կապոցով դրված էին մաքուր թղթի միանման թերթեր: Սակայն մի անգամ, նրանցից մեկը դարձավ ամբողջությամբ կեղտոտված՝ կեռիկներով, գծիկներով, օղակներով, կետիկներով... Ըստ երևույթի, ինչ-որ մեկը վերցրել էր գրիչը, և թաթախելով այն Թանաքամանի մեջ, գրոտել էր ամբողջ թուղթը և նկարներ նկարել:

- Ինչի՞դ էր պետք ինձ նման անլսելի ստորացման ենթարկել, - ցավով հարցրեց հուզված Թողթը սեղանի վրա կանգնած Թանաքամանից: - Քո չլվացվող թանաքը կեղտոտեցին իմ սպիտակությունը և փչացրեցին Թուղթը հավերժ: Ու՞մ եմ ես այսպիսին այլևս անհրաժեշտ լինելու: