Նկարիչ Ռենե Մագրիտտի "Մոգական ռեալիզմը"

Պրոզոպագնոզիա

Պրոզոպագնոզիա (հուն. πρόσωπον (prosopon) — դեմք, և ἀγνωσία (agnosia) — անճանաչելիություն) — սա դեմքի ընկալման խանգարում է, որի ժամանակ կորում է դեմքը ճանաչելու ունակությունը, սակայն դրա հետ պահպանված է առարկաները ճանաչելու ընդունակությունը: Սովորաբար այս վիճակը կապում են ուղեղի աջ ներքևի ծործորակային շրջանի ախտահարման հետ: Փաստերը ցույց են տալիս, որ գոյություն ունի նաև այս խանգարման գենետիկական ձևը:

Պրոզոպագնոզիայով տառապող հիվանդներին օգնելու համար կազմվել են թերապիայի հաջող տարբերակներ, որոնք օգնում են նրանց սովորել ճանաչել այնպիսի յուրահատկություններ, ինչպիսիք են՝ քայլվածքը, սանրվածքը, ձայնը, կազմվածքի առանձնահատկությունները, հագնվելու ոճը և այլն: Քանի որ մարդու դեմքը հանդիսանում է ամենաինդիվիդուալ առանձնահատկությունը և մարդու հիշողության մեջ ամենակարևոր ճանաչվող գործոնը, ապա այս հիվանդությունով հիվանդ մարդիկ դժվարանում են ճիշտ համակարգել մարդկանց մասին ինֆորմացիան և ապրել նորմալ սոցիալական կյանքով:

Դեմքեր ճանաչելու անկարողության երևույթը հայտնի է դեռևս 19-րդ դարից և իրենց մեջ ներկրում է դեպքեր, որոնց հետազոտումով զբաղվել են Ջոն Հյուլինգս Ջեկսոնը և Ժան Մարտեն Շարկոն: Սակայն առաջին անգամ պրոզոպագնոզիա տերմինը օգտագործվել է 1947 թվականին, գերմանացի նևրոլոգ Բոդամերի (Joachim Bodamer) կողմից: Նա նկարագրում է 3 դեպք, որոնցից մեկում 24 տարեկան տղամարդը, գլխի հրազենային վիրավորվածությունից հետո, դադարել է ճանաչել իր հարազատներին, ընկերներին և նույնիսկ սեփական դեմքը: Սակայն նա կարողանում էր ճանաչել նրանց այնպիսի ուրիշ սենսորային զգացողություններով, ինչպիսիք են լսողությունը, տակտիլ զգացողությունները և նույնիսկ տեսողությամբ կարողանում էր ճանաչել ուրիշ խթանիչներով՝ քայլվածք, շարժուձև և այլն:

Պրոզոպագնոզիայի հետազոտումը որոշիչ դեր է խաղացել դեմքի ընկալման տեսության զարգացման մեջ: Քանզի պրոզոպագնոզիան միաձև խանգարում չէ, այսինքն տարբեր մարդիկ տառապում են վատացման տարբեր տիպերով և մակարդակներով, պարզվել է, որ դեմքի ընկալումը ունի մի քանի աստիճան, որոնցից յուրաքանչյուրը կարող է խաթարվել: Սա արտահայտվում է ոչ միայն պրոզոպագնոզիայով հիվանդների խաթարումների քանակային ձևի մեջ, այլ նաև դրանց որակային տարբերությունների մեջ:

Այս փաստերը հիմնաքարային դառան այն տեսության հիմնավորման համար, որ հավանական է, որ կա ուղեղի մի որոշակի շրջան, որը պատասխանատու է դեմքերի ընկալման համար: Շատ մարդկանց համար տրամաբանորեն դժվար է հասկանալը, որ մենք չենք ընկալում դեմքերը որպես ինչ որ յուրահատուկ, մնացած աշխարհի ընկալումից տարբերվող բան:

Մի շարք քննարկումներ են եղել՝ պրոզոպագնոզիայի և դեմքի ընկալման առանձնահատկությունների մասին, որտեղ որոշ մարդիկ կարծիք են արտահայտել, որ սա միայն տեսողական ագնոզիաների ենթատիպ է: Չնայած որ պրոզոպագնոզիան հաճախ ուղեկցվում է օբյեկտների տեսողական ճանաչման խնդիրներով, հաճախ հանդիպում են դեպքեր, երբ խաթարված են միայն դեմքերի ընկալումը:

Արտահայտվել են մտքեր, որ պրոզոպագնոզիան կարող է հանդիսանալ օբյեկտի միասնական ձևը կառուցող ինդիվիդուալ բաղկացուցիչների հասկացման ընդհանուր վատացում:

Դեռևս վերջերս պրոզոպագնոզիան համարվում էր հազվագյուտ հիվանդություն, որը բացարձակորեն կապված է ուղեղի խաթարման կամ նյարդաբանության հետ, որը ուղղակի ազդեցություն ունի ուղեղի որոշ հատվածների վրա: 21-րդ դարի սկզբում կատարված նորագույն հետազոտությունները, բերեցին փաստերի, որոնք ցույց են տալիս, որ պրոզոպագնոզիան կարող է ունենալ գենետիկական ձև, երբ մարդիկ կարող են ծնվել դեմքի ընկալման և ճանաչման վատացած ընդունակությամբ: Հետազոտված դեպքերը ցույց են տալիս, որ այս խանգարումը ունի շատ լայն ամպլիտուդ, իսկ որոշ նոր հետազոտություններ ցույց են տալիս, որ այս պաթոլոգիայի գենետիկական ձևը հանդիպում է ավելի հաճախ, քան ենթադրվում է՝ բնակչության մոտ 2%-ի մոտ: Ենթադրվում է, որ ավելի տարածված են այս հիվանդության թեթև ձևերը, որոնցով տառապում է բնակչության մոտ 10%-ը, չնայած որ այս ենթադրության օգտին ոչ մի հատուկ հետազոտություն չի արվել:

Պրոզոպագնոզիայի դասական օրինակ է նկարագրված Օլիվեր Սաքսի "Մարդ, որը շփոթել էր իր կնոջը գլխարկի հետ" (The Man Who Mistook His Wife for a Hat, 1998) գրքում: Չնայած նրան, որ գլխավոր հերոս միստր Պ-ն չի կարողանում ճանաչել իր կնոջ դեմքը, ճանաչում է նրա ձայնը: Իր ընկերներին և հարազատներին նա ճանաչում է այնպիսի յուրահատկություններով, ինչպիսին է կոտրված ատամը:

Ավստրալիայի համալսարանի դոկտոր Ստիվեն Ջուանը պնդում է՝. "Առաջին հերթին, պրոզոպագնոզիայով ոչ ոք չի ծնվում: Երկրորդը՝ այս վիճակը նևրոզ չէ: Համարյա միշտ, այս խանգարումը առաջանում է ուղեղի աջ հետևի հատվածի խաթարումից հետո: Տարբեր հիվանդների մոտ պրոզոպագնոզիան ընդունում է տարբեր զարմանալի ձևեր":.

Հիվանդ Ա-ի հիվանդության պատմությունից՝. "Հիվանդի մոտ նկատվել է պրոզոպագնոզիա ինսուլտից հետո: Նա թողել է նախկին աշխատանքը և զբաղվել ֆերմերությամբ՝ ձեռք է բերել ոչխարների հոտ, և սովորել է տարբերել նրանց նույնիսկ ավելի լավ քան իր կոլլեգաները: Թեսթավորման ընթացքում Ա-ի, ոչխարներին ճանաչելու ցուցանիշները ավելի լավն էին, քան մարդկային դեմքերի հետ կապված նմանատիպ թեսթերի ցուցանիշները, որը խոսում է այն տեսության օգտին, որ որոշ դեպքերում պրոզոպագնոզիան կարող է վերաբերվել միայն խիստ որոշակի իրերի":

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты