25 ցենտ
Փոքրիկ տղան մտնում է վարսավիրանոց:
Վարսավիրը նրան անմիջապես ճանաչում է և ասում իր այցելուներին՝
- Պարոնայք, տեսեք: Սա ամենահիմար տղան է իմ տեսած բոլոր մարդկանցից: Հիմա ես կապացուցեմ Ձեզ:
Վարսավիրը մի ձեռքի ափի մեջ մեկ դոլլարանոց է դնում, իսկ մյուս ափի մեջ՝ 25 ցենտանոց: Կանչում է տղային և առաջարկում ընտրել երկուսից մեկը: Տղան ընտրում է 25 ցենտանոց մանրադրամը: Բոլորը երկար ծիծաղում են, իսկ տղան հեռանում:
Հետդարձի ճանապարհին տղային վազելով հասնում է այցելուներից մեկը, և հարցնում՝
- Ինձ թվաց, որ Դու այնքան էլ հիմար տղա չես: Ասա ինձ, ինչու՞ դու ընտրեցիր 25 ցենտանոց մանրադրամը այլ ոչ թե 1 դոլլարը:
- Որովհետև այն օրը, երբ կընտրեմ 1 դոլլարը, խաղը կվերջանա: