Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Պոզիտիվ մոտեցում

Հիվանդի իրավիճակը՝ և ոչ միայն հոգեբանական դժվարություններ ունեցող հիվանդի, շատ առումներով նման է մի մարդու իրավիճակի, ով երկար ժամանակ կանգնած է մեկ ոտքի վրա: Մի որոշ ժամանակ անց, ծանրաբեռնված ոտքի մկանները սկսում են ցնցվել: Նա հազիվ է պահում հավասարակշռությունը: Արդեն ոչ միայն ոտքն է ցավում, այլև ամբողջ մարմինը: Ցավը դառնում է անտանելի, մարդը օգնության կոչ է անում: Շրջապատող մարդիկ փորձում են ամեն կերպ օգնել նրան: Մեկը մերսում է հիվանդ ոտքը: Մյուսը՝ սկսում է բոլոր կանոնների համաձայն մերսել լարված պարանոցը: Երրորդը՝ տեսնելով, որ մարդը

շուտով կկորցնի հավասարակշռությունը, որպես հենարան, նրան է առաջարկում իր ձեռքը: Կողքին կանգնածները խորհուրդ են տալիս, որ նա հենվի և ուժ տա ձեռքերին, որպեսզի կանգնելը հեշտ լինի: Իսկ մի իմաստուն ծերունի, առաջարկում է մտածել այն մասին, որ մի ոտքի վրա կանգնած մարդը իրեն կարող է լիարժեք երջանիկ զգալ, համեմատած այն մարդկանց հետ, ովքեր ընդհանրապես ոտք չունեն: Գտնվում է նաև այնպիսի բարի կամեցող մարդ, ով աղաչում է մեր հերոսին պատկերացնել, իբրև թե ինքը զսպանակ է, և որքան կենտրոնացած, այնքան շուտ կվերջանան նրա տանջանքները: Ոմն լուրջ, ողջամիտ ծերունի բարեհաճորեն ասում է՝ "Լույսը կգա՝ բարին հետը": Վերջապես հայտնվում է ևս մեկը, մոտենում է թշվառին և հարցնում՝ "Ինչու՞ ես Դու կանգնած մեկ ոտքի վրա: Ուղղիր մյուս ոտքդ և կանգնիր նրա վրա: Ախր Դու երկրորդ ոտք ունես":

Նոսսրատ Փեզեշկիանից

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты