Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Թխենին և Կեռնեխները

Թխենու համբերությունը հատել էր: Այն պահից, երբ հասունացել էին նրա պտուղները, նա հանգիստ չուներ լկտի և կպչուն կեռնեխներից: Առավոտից մինչ երեկո, նրանք երամով թռչում էին նրա վերևում և անխղճորեն կտացահարում և ճանկահարում նրա ճյուղերը:

- Խնդրում եմ Քեզ, - աղաչեց նա դիմելով իրեն ամենաշատը անհանգստացնող կեռնեխին: - Ես գիտեմ, որ իմ պտուղները՝ Քո ամենասիրած ուտեստն է: Կեր նրանց ինչքան ուզում ես, ես չեմ ափսոսում: Սակայն հանգիստ թող իմ տերևները: Մի պոկիր այն: Նրանց հովին ես պաշտպանվում եմ կիզիչ արևից: Եվ մի տանջիր ինձ և սուր ճանկերովդ մի պլոկիր իմ կեղևը:

Այդ կեռնեխը՝ երամում ամենակռվարարն էր, և թխենու խոսքերը նրան դուր չեկան:

- Լռիր երբ քեզ չեն հարցնում: Բնությունն է այդպես որոշել, որ Դու բերք տաս իմ բավականության համար: Դե ինչ խոսեմ քո՝ հաստագլուխ կոճղի հետ: Ձմեռը ցախի տակ գնաս:

Լսելով այդ պատասխանը, թխենին ավելի տխրեց և լուռ լաց եղավ:

Սակայն նրա վախճանը կանխագուշակող կեռնեխն ինքը ընկավ գյուղացու դրաց թակարդը: Մարդը, որպեսզի իր բռնած թռչունի համար վանդակ պատրաստի, մի քանի ճյուղ թխենուց էր պոկել՝ ճաղերի համար:

Այսպես թխենին նորից հանդիպեց իրեն նեղացնողին, ով հիմա արդեն ընկճված նստած էր վանդակում և լուռ ու մունջ էր: Սակայն նա լռեց, հիշելով դեռ երիտասարդ ժամանակ իր լսած խոսքերը՝ ինչպես տաք հագուստն է պահպանում ցրտից, այնպես էլ զսպվածությունն է պաշտպանում նեղացածությունից: Բազմապատկիր համբերությունդ ու հոգուդ հանգստությունը և նեղացածությունդ, որքան էլ որ դառը չլինի, Քեզ չի դիպչի:

Լեոնարդո դա Վինչի

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты