Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Առվակը

Մի թեթևսոլիկ առվակ մոռացավ, որ իր ծնունդով նա պարտական է անձրևին: Մի անգամ, ուժեղ անձրևից հետո նա այնպես փքվեց, որ որոշեց դառնալ խոր գետ:

Որպեսզի լայնացնի իր հունը, առանց կատակի մոլեգնած, առվակը սկսեց տաշել իր ափերը, լվանալով ափի հողն ու քանդելով քարերը:

Սակայն ահա, քամին քշեց ամպերը և նորից դուրս եկավ վառ արևը: Ինքն էլ լավ չհասկանալով, կամակոր առվակը հայտնվեց իր կանգնեցրած պատնեշի գերության մեջ: Որպեսզի վեր չածվի մի կեղտոտ ջրափոսի և չչորանա արևի տակ, նա ստիպված եղավ շատ քրտնել, դեգերելով ցաք ու ցրիվ ընկած քարերի միջով, մինչև նա կարողացավ իջնել հարթավայր և իր ջրերը տալ նրանց օրինական տիրուհուն՝ գետին:

Լեոնարդո դա Վինչի

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты