Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Դերվիշն ու Արքայադուստրը

Արքայադուստրը, իր գեղեցկությամբ նման էր լուսնի և գեղում էր բոլորին, ով գեթ մեկ անգամ հայացք էր նետել նրա վրա:

Օրերից մի օր, մի դերվիշ, որոշել էր մի պատառ հաց համտեսել: Հազիվ էր նա հացը մոտեցրել բերանին, երբ հանկարծ նկատեց արքայադստերը և զարմանքից քարացավ: Նրա ձեռքերը թուլացան և հացն ընկավ գետնին:

Անցնելով, արքայադուստրը ժպտաց դերվիշին: Ոգևորությունից դող ընկավ դերվիշի մարմնում: Հացը մնաց ընկած փոշու մեջ, իսկ ինքը զրկվեց խոսելու ունակությունից: Այս էքստազային վիճակում դերվիշը մնաց յոթ տարի: փողոցը նրա համար տուն դարձավ, իսկ թափառող շները՝ հարևաններ:

Խելագար դերվիշը հոգնեցրեց արքայադստերը, և նրա թիկնապահները որոշեցին սպանել դերվիշին:

Իմանալով դա, արքայադուստրը կանչեց դերվիշին և ասաց՝

– Մեր միությունն անհնար է: Դու պետք է անմիջապես հեռանաս քաղաքից, քանզի իմ ծառաներն ուզում են սպանել քեզ:

Դժբախտ սիրահարվածը նրան այսպես պատասխանեց՝

– Այն պահից, երբ տեսա քեզ՝ կյանքը կորցրեց իր արժեքն ինձ համար: Նրանք անմեղ արյուն կթափեն: Սակայն մեռնելուցս առաջ, խնդրում եմ կատարես իմ միակ ցանկությունը, քանի որ դու ես իմ մահվան պատճառը: Ասա, խնդրում եմ, ինչու՞ այն ժամանակ ժպտացիր ինձ:

– Հիմար,- պատասխանեց արքայադուստրը: – Երբ ես տեսա, թե ինչ ծիծաղի առարկա ես դարձել, ես ժպտացի խղճահարությունից և միայն:

Այս խոսքերով արքայադուստրը հեռացավ:

"Թռչունների խորհրդարանը" աշխատության մեջ, Ատտարը խոսում է մարդու կողմից սուբյեկտիվ էմոցիաների սխալ մեկնաբանության մասին, որոնք սնում են նրա հավատը նրանով, որ նրա կողմից վերապրված որոշակի փորձը ("արքայադստեր ժպիտը"), մի յուրահատուկ պարգև է իրենց համար ("երկրպագություն"), որի օգնությամբ նրանք կարող են ինչ-որ բան ձեռք բերել, այն դեպքում, երբ իրականում այդ փորձը կարող է բոլորովին ուրիշ բան նշանակել ("խղճահարություն"):

Քանզի այս տիպի գրականության մեջ օգտագործվում են սեփական արտահայտման ձևերը, շատերը սխալ պատկերացում են ստեղծել սուֆիստական դասականների մասին, ենթադրելով, որ դրանք ոչ մի կապ չունեն հոգեբանական վիճակների նկարագրման հետ:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты