Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Ջուրը և կեղտոտ ջրամանը

Մի անգամ մի քանի ջուր կրողներ եկան նույն ջրհորի մոտ և իրենց մաքուր դույլերը լցրեցին մաքուր ջրով, այնուհետև տարան այդ ջուրը ծարավներին՝ ամեն մեկը իր գյուղը: Մարդիկ բերեցին իրենց ջրամանները, որ ջուր վերցնեն նրանցից, սակայն նրանք մոռացել էին լվալ այն: Առաջին գյուղում ջրամաններում նախկինում եղել էր ազնվամորու օշարակ, մյուս գյուղում՝ ձուկ, իսկ երկրորդում՝ տնական օղի:

Ջուր կրողները զգուշացնում էին, որ ջրամանները պետք է մաքուր լինեն, սակայն մարդիկ ուշադրություն չդարձրեցին նրանց խոսքերին: Ջուր կրողները չէին ուզում լցնել այդ մաքուր ջուրը նրանց անլվա ջրամանների մեջ, սակայն այլ ելք չունեին՝ հո չէին թողնելու, որ մարդիկ ծարավից մահանան:

Ջուրը բաժանվեց, և իհարկե ունեցավ այն համը, ինչով որ կեղտոտված էին ջրամանները: Գյուղի բնակիչները մտածեցին, որ այդ ջուրը, ի սկզբանե ուներ այդ համը: Մի անգամ նրանք հանդիպեցին կողքի գյուղերի բնակիչներին և նրանցից յուրաքանչյուրը սկսեց պատմել իրենց գյուղի ջրի և նրա հատկությունների մասին:

Երբ նրանք հասկացան, որ իրենց ջրերը տարբեր են, նրանք որոշեցին, որ ջուր կրողները տարբեր աղբյուրներից են բերում: Այստեղ արդեն նրանք սկսեցին ապացուցել իրար, թե ում ջուրն է ավելի լավը և իրավունք ունի միայն ջուր կոչվելու: Այս առիթով էլ նրանք խիստ վիճեցին: Եվ ամեն մի գյուղ համարեց իր հարևանին իրենց ջուրը չհարգող, որպես միակ մաքուրը, այսինքն՝ թշնամի:

Իրենց անգիտության մեջ նրանք չգիտեին, որ երկրպագում են նրանք և արժևորում ոչ թե ջուրը, այլ այն համը, որն իրենք էին տվել այդ զուլալ ջրին իրենց կեղտոտ ջրամաններով:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты