Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Բժիշկը և աշակերտը

Ավիցենան մի նորաթուխ և շատ ջանասեր աշակերտ ուներ: Մի անգամ մեծ բժշկի մոտ մի կույր բերեցին:

Ուսուցիչն ասաց, թե ինչ բաղադրիչներ է պետք իրար խառնել, որ երկու բլիթ ստացվի: Աշակերտն արեց նույնությամբ, ինչպես ասվել էր: Այդ բլիթները դրեցին հիվանդի աչքերին, և մյուս օրը հիվանդը սկսեց տեսնել:

Աշակերտի հարևանը նույնպես կույր էր: Ոգևորված այդ հաջողությունից, աշակերտը նույնությամբ ևս երկու բլիթ պատրաստեց և դրեց իր հարևանի աչքերին: Հաջորդ օրը կույր հարևանի աչքերը փոխանակ տեսնեին, ավելի ուռեցին:

Այդ պարտաճանաչ հիմարը, լացակումած եկավ իր Ուսուցչի մոտ՝

— Այդ ինչպե՞ս է լինում, Ուսուցիչ, ես ամեն ինչ արեցի նույնությամբ, ինչպես Դուք ասել էիք նախորդ դեպքի համար: Ինչու՞ այդպես ստացվեց:

Խոր տրտմությամբ Իմաստունը պատասխանեց՝

— Կուրությունը կարող է լինել տարբեր պատճառներից՝ օրգանիզմի չորությունից, խոնավությունից, շոգից, ցրտից և այլն: Հազար կույրերի մոտ կարող են լինել ամենատարբեր հազար պատճառներ իրենց կուրության: Գնա, որդիս: Դու կարող ես միայն հացթուխ լինել:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты