Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Պատատուկն ու Մողեսը

Փարթամ աճած պատատուկը վեր էր բարձրացրել իր նուրբ փիրուզագույն տերևները, որոնք փայլում էին արևի տակ: Հմայված իր իսկ գեղեցկությամբ նա այնպիսի հպարտությամբ էր լցվել, որ դժվարությամբ էր տանում ուրիշ բույսերի հարևանությունը: Իր անվրդովությամբ նրան հատկապես նյարդայնացնում էր իր կողքին կանգնած մի չորացած խառի բուն:

- Լսիր ծերուկ, - մի անգամ նրան դիմեց պատատուկը: - Ի՞նչ ես ոոտքերիս տակ պտտվում: Մարդ պետք է իր չափն իմանա: Կորիր աչքիցս վերջապես:

Ծառի ծեր բունը ձև արեց, թե չլսեց լկտիին, և լռեց կլանվելով իր մտքերով: Այդ ժամանակ անհանգիստ պատատուկը դիմեց մամխի թփին, որի խիտ մացառները պատնեշել էին նրա շուրջ բոլորը:

- Հեյ դու, ինչպես էին քեզ անվանու՞մ... մամխ՞: Քո անտանելի փշերով չես թողնում ապրենք – արդեն աչք ես ցավեցնում: Մի՞թե գլխի չես ընկնում, որ քո ճյուղերով իմ արևը փակում ես: Այլ կողմ ուղղիր ճյուղերդ:

Սակայն մամխը, զբաղված իր գործով, նույնիսկ հարկ չգտավ պատասխանել այդ խոսքերին և բաց թողեց դրանց իր ականջների կողքով:

Արևի տակ պառկած տաքացող ծեր մողեսը չդիմացավ և հանդիմանանքով ասաց՝

- Ինչ հիմար ես դու՝ պարծենկոտ պատատուկ: Ախր այդ ծեր ծառի բունի շնորհիվ է, որ վեր ես բարձրանում նրանից կառչած: Մի՞թե չես հասկանում, որ եեթե չլինեին մամխի փշոտ մացառները, ապա քեզ, այ քոսոտ, վաղուց կտրորեին անկոչ հյուրերը:

Պատատուկը բարկացած ուզեց հակաճառել, սակայն մողեսը թույլ չտվեց նրան նույնիսկ բերանը բաց անել:

- Աչքերս քեզ չտեսնեին: Փոխանակ գոռոզի պես դատարկ-դատարկ վեր ձգվես և սնապարծությամբ զբաղվես, ավելի լավ է հարևաններիցդ խելք ու խրատ սովորեիր:

Լեոնարդո դա Վինչի

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты