Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Արդարությունը

Աշխարհում արդարություն չկա, - խղճալի ծվծվաց մուկը մի կերպ դուրս պրծնելով աքիսի ճանկերից:

- Ինչքան պետք է այս անարդարությունը համբերենք, - բորբոքված գոռաց աքիսը, մի կերպ թաքնվելով կատվից նեղ փչակի մեջ:

- Կամայականություններից ապրել չի լինում, - մլավեց կատուն, ցատկելով բարձր ցանկապատի վրա և զգուշավորությամբ նայելով վեևից ներքևում վազվզող բակային շանը:

- Հանգստացեք, ընկերներ, - ասաց իմաստուն բուն, ով նստած էր գյուղացու բակում գտնվող վանդակի մեջ: - Ձեր ողբի մեջ կա ճշմարտության մասնիկ: Բայց մի՞թե ճշմարտությունը մեզանից որևե մեկին է պատկանում:

Այդ ընթացքում մուկը դուրս նայեց իր բնից, աքիսը իր մռութը հանեց փչակից, կատուն հարմարավետ տեղավորված ցանկապատի վրա, իսկ շունը նստեց իր ետին ոտքերի վրա:

- Արդարությունը, - շարունակեց բուն,- դա բնության բարձրագույն օրենքն է, որի միջոցով, երկրի վրա ապրող բոլորի միջև հաստատվում է գիտակից համաձայնություն: Այս իմաստուն օրենքով են ապրում բոլոր գազանները, թռչունները, ձկները և նույնիսկ միջատները: Տեսեք, թե ինչքան միասնական են ապրում և աշխատում մեղուների ընտանիքը:

Բուն իրականում իրավացի էր: Նրան, ով գեթ մեկ անգամ տեսել է դա, հայտնի է, որ այնտեղ գերակշռորեն կառավարում է մայր մեղուն, տնօրինելով ամեն ինչով և բոլորով գերագույն խելքով և արդարացի բաժանելով պարտականությունները, բազմանդամ մեղվի ընտանիքի անդամների միջև: Որոշ մեղուների վրա ընկած է հիմնական հոգսը՝ ծաղիկներից նեկտար հավաքելը, մյուսների վրա՝ մեղրախորիսխի վրա աշխատելը: Որոշները՝ պահպանում են փեթակը, քշելով աներես իշամեղուներին և կրետներին, մյուսները՝ հոգում են մաքրության մասին: Կան մեղուներ, ում վստահված է մայր մեղուի խնամքը, չհեռանալով նրանից և ոչ մի քայլ: Երբ տիրուհին կծերանա, ամենաուժեղ մեղուները նրան զգուշորեն կտանեն իրենց վրա, իսկ ամենափորձառուները և գիտունները կբժշկեն նրան ամենատարբեր դեղամիջոցներով: Եվ եթե գեթ մեկ մեղու խախտի իր պարտականությունը, նրան անհապաղ պատիժ ե սպասում:

Բնության մեջ ամեն ինչ իմաստուն է և մտածված, ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի, և այդ իմաստության մեջ է կյանքի բարձրագույն արդարությունը:

Լեոնարդո դա Վինչի

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты