Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Ֆերմերն ու ջրհորը

Մի անգամ Ջալալիդդին Ռումին՝ մեծ սոխիստ միստիկը, իր աշակերտներին բերեց մի դաշտի մոտ, որտեղ ամիսներ շարունակ ֆերմերը փորձում էր ջրհոր փորել: Աշակերտներն այնքան էլ չէին ուզում այնտեղ գնալ՝ ի՞նչ իմաստ ուներ: Այն, ինչ ուզում էր Վարպետն ասել, նա կարող էր ասել նաև այստեղ: Սակայն Ջալալիդդինը իրենը պնդեց՝

— Գնանք ինձ հետ: Առանց դրա Դուք չեք կարողանա հասկանալ, թե ինչի մասին եմ խոսում:

Պարզվեց, որ ֆերմերն անում է հետևյալը՝

մի տեղ փորելուց հետո, նա մի հինգ-տաս քայլ կողք էր գնում ու նորից սկսում փորել այնտեղ: Ջուր չգտնելով, նա նոր տեղում էր փորում: Ֆերմերը արդեն ութ փոս էր փորել և փորում էր իններորդը: Նա փչացրել էր իր ողջ դաշտը:

Ռումին ասաց իր աշակերտներին՝

— Մի նմանվեք այս հիմարին: Եթե նա իր ողջ էներգիան ուղղեր մեկ ջրհորի փորմանը, ապա վաղուց գտել էր ջուրը, ինչքան որ խոր այն չլիներ: Նա անօգուտ վատնում է իր ողջ էներգիան:






Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты