Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Թզենին և Կնձնին

Թզենին հպարտ շարժում էր իր ճյուղերը, որոնք ամբողջությամբ ծածկված էին դեռևս չհասունացած պտուղներով:

Աչքերը բարձրացնելով, նա զարմանքով նկատեց, որ իր կողքին մի ծառ է աճել շատ խիտ սաղարթով, որի ճյուղերի վրա բացի տերևներից ոչինչ չկար:

- Ո՞վ է քեզ իրավունք տվել իմ արևը փակել և խանգարել իմ պտուղներին ուժ հավաքելու, - բարկացած հարցրեց թզենին անծանոթից: - Ո՞վ ես Դու: Պատասխանիր:

- Ես Կնձնի եմ, - երկչոտ և հարգանքով պատասխանեց հարևանը:

- Այ դու կնձնի, մինչև ականջներդ տերևներով հնձի, - ձեռք առավ նրան դժգոհ թզենին: - Իսկ ու՞ր են քո պտուղները: Ամոթ է անօգուտ աճելն ու դեռ ուրիշներին էլ խանգարելը: Այ սպասի, շուտով իմ պտուղները կհասնեն, հետո կընկնեն գետնին, ու նրանցից նոր թզենիներ կաճեն: Այ այդ ժամանակ մենք քեզ կխեղդենք:

Եվ իրոք, թզենու պտուղները շատ լավն էին ու առատ՝ կարծես թե ընտրովի լինեին: Սակայն մի անգամ նրանց կողքով անցնում էին զինվորները: Տեսնելով ծառի վրայի թուզը, նրանք ագահաբար վրա հասան, քաղեցին պտուղները և կոտրտեցին ճյուղերը:

Սրտացավ Կնձնին կարեկցանքով նայեց խեղճացած հարևանին:

- Խեղճ թզենի: Իզուր էիր Դու իմ վախճանին ձգտում, չհասկանալով, որ քեզ նման տխուր ճակատագիր է սպասում: Եվ ես քեզ երկու անգամ ավել եմ կարեկցում, քանզի տուժեցիր դու քո սեփական պտուղների պատճառով:

Թզենին դեռ երկար էր ափսոսում, բուժելով իր վերքերը, իսկ բարի կնձնին շարունակում էր աճել չնախանձելով ոչ ոքի և չցանկանալով աչ մի վատ բան:

Լեոնարդո դա Վինչի

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты