Հետքերը խոտի վրա
Լայնարձակ մարգագետնում կանաչ խոտ էր աճում: Այդ խոտի վրայով անցավ Պատանին: Շրջվելով, պատանին նկատեց, որ այնտեղ, որտեղով նա անցել էր խոտի վրա հետքեր են մնացել: Դա անասելի ուրախացրեց Պատանուն: Բայց նրա կողքով քայլող ծանոթ Ծերունին դժգոհությամբ ասաց՝
— Եվ ինչի՞ վրա ես ուրախանում:
— Նրա, որ խոտի վրա հետքեր են մնում: Ախր մարգագետինը մեծ է, և նրա վրա շատ խոտ է աճում, սակայն այդ ամբողջ խոտի մեջ կա այն, որի վրայով անցել եմ ես, և դա նկատելի է:
— Նկատելի է միայն քեզ, — քմծիծաղ տվեց Ծերունին: — Քիչ ժամանակ կանցնի, խոտը կուղղվի, և ոչ ոք չի տեսնի թե որտեղով ես Դու անցել: Իսկ Դու, որոշելով ևս մեկ անգամ անցնել այս մարգագետնով, տանջվելով փնտրելու ես, թե որտեղ ես նախկինում թողել Քո հետքերը: Եվ դրա վրա ժամանակ կկորցնես:
— Մի՞թե Ձեզ երբեք հետաքրքիր չի եղել, թե որտեղով եք անցած անգամ անցել մարգագետնով, — հարցրեց Ծերունուն Պատանին:
— Ոչ, հետաքրքիր չէ, — պատասխանեց Ծերունին: — Ես այս մարգագետինն անցնում եմ արդեն վեցերորդ անգամ: Եվ ամեն անգամ ես ընտրում եմ ինձ համար այն ուղղությունը, որը ես ուզում եմ: Ես երբեք հետ չեմ շրջվում, որպեսզի զննեմ իմ հետևից սառչող հետքերը, որովհետև դա անիմաստ է՝ որովհետև հետքերը կանհետանան, իսկ ժամանակը կանցնի…
Ավա Արդո