Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Օտարականը

Մի գավառական տոսկանական քաղաքում հայտնվեց մի անգամ մի օտարական: Որպեսզի իր անձին ավելի մեծ կշիռ տա և իր վրա ուշադրություն հրավիրի, նա սկսեց իրողություններ և հնարովի պատմություններ պատմել իր հայրենի քաղաքի մասին: Թե ինչ հրաշքներ կային այնտեղ: Դե իհարկե նրա պատմածները անհամեմատելի էին տեղի մոխրագունության և խլության հետ:

Շաղակրատ հյուրի շուրջը ոչ մեծ բազմություն հավաքվեց: Շուտով նրանց մոտեցավ շրջանում բոլորի կողմից հարգված մի ողջամիտ քաղաքացի:

Մի քիչ լսելով օտարական պատմիչին, նա քաղաքավարի ընդհատեց նրան ու ասաց՝

- Եթե Դու իրոք ծնվել ես այդ հեռու վայրերում, - նշանակում է, որ այն ամենը, ինչ մեզ պատմում ես, բացարձակ ճշմարտություն է և վիճելն այս պարագայում մեղք է:

Օտարականը, շոյված այդ խոսքերից, պատկերավոր կանթեց ձեռքերը և իրեն շրջապատողների վրա հպարտ հայացք գցեց, կարծես ասելով՝ տեսաք: Իսկ ողջամիտ քաղաքացին շարունակեց՝

- Որ քո քաղաքը լի է տարօրինակ հրաշքներով, մենք դրանում ակնհայտորեն համոզվեցինք: Քանզի մեր կողմերում մենք երբեք քոզ նման այլանդակություն չենք հանդիպել:

Լեոնարդո դա Վինչի

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты