Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Վրանի ոսկյա մեխերը

Մի անգամ դերվիշը, ում համար ինքնահրաժարումը՝ ուրախություն էր, իսկ դրախտը՝ հույս, հանդիպեց մի ազնվազարմ իշխանի: Վերջինիս հարստությունը գերազանցում էր այն ամենին, ինչ դերվիշը երբևե տեսել էր: Իշխանի հանգստի համար նախատեսված վրանը տեղավորված էր քաղաքից դուրս: Այն պատրաստված էր թանկարժեք գործվածքներից, և նույնիսկ մեխերը, որով այն ամրացված էր գետնին՝ մաքուր ոսկուց էին:

Դերվիշը, ով միշտ և ամենուր ասկետիզմ էր քարոզում, իշխանի վրա խոսքերի տարափ տեղաց, ասելով այն մասին, թե որքան աննշան է երկրային հարստությունը, որքան ունայն են վրանի ոսկյա մեխերը, որքան ապարդյուն են մարդկային աշխատանքն ու ջանասիրությունը: Եվ այդ ամենի փոխարեն որքան հոյակապ են սուրբ վայրերը: Ինքնահրաժարումը՝ բարձրագույն երջանկությունն է

Լրջորեն, դեմքի մտազբաղ արտահայտությամբ լսեց նրան իշխանը: Նա վերցրեց դերվիշի ձեռքերը իր ձեռքերի մեջ և ասաց՝

- Քո խոսքերն ինձ համար նույնն են, ինչ կեսօրյա արևի շոգը և երեկոյան քամու զովությունը: Բարեկամս, ուղեկցիր ինձ, միասին գնանք սուրբ վայրեր:

Չշրջվելով հետ, առանց փողի, չվերցնելով իր հետ ոչ հեծնելու ձի, ոչ էլ ծառաներին, նա ճանապարհ ընկավ: Զարմանքից շշկլած դերվիշը նրա հետևից հազիվ էր հասցնում:

- Տեր իմ, ասա ինձ միայն, Դու իսկապե՞ս մտածում ես ուխտագնացություն կատարել Սուրբ վայրերով: Եթե դա այդպես է, ապա սպասիր ինձ, ես վազեմ իմ ուխտավորի թիկնոցի հետևից:

Իշխանը բարեգթությամբ ժպտալով պատասխանեց՝

- Ես թողեցի իմ հարստությունը, ձիերին, ոսկիները, վրանը, ծառաներին՝ այն, ինչ ունեի, մի՞թե Դու թիկնոցի պատճառով կվերադառնաս:

- Տեր իմ, - զարմացավ դերվիշը, - բացատրիր խնդրում եմ ինձ, թե ինչպե՞ս կարող էիր թողնել քո ողջ հարստությունը և նույնիսկ հրաժարվել քո թիկնոցից:

Իշխանը պատասխանեց դանդաղ բայց համոզվածությամբ՝

- Մենք ոսկյա մեխերը խփել ենք գետնի մեջ, այլ ոչ մեր սրտում:

Նոսսրատ Փեզեշկիանից

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты