Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Պապն ու թոռը

Թոռն եկավ Պապիկին այցելելու: Ծերունին սկսեց հարցնել նրան իր գործերից, սակայն թոռը քչախոս էր:

- Դու կարծես հոգնած լինես, կարծես մի մեծ ու ծանր կյանք ես ապրել, – նկատեց պապը:

- Դու ճիշտ ես, իմ կյանքում ոչ մի լավ բան չկա, – հոգոց քաշեց թոռը:

– Ես քեզ նվեր եմ պատրաստել, որպեսզի փարատեմ Քո տխրությունը, – ասաց Պապը:

– Ես այն դրել եմ գրասեղանիս դարակներից մեկի մեջ և մոռացել եմ թե որի մեջ եմ դրել:

Պապի գրասեղանը շատ հին էր և բազմաթիվ դարակներ ուներ:

– Հոգ չէ, ես այն շատ արագ կգտնեմ, – քմծիծաղ տվեց թոռը և սկսեց բացել մեկ դարակը մյուսի հետևից:

Շուտով նա գտավ նվերը, իսկ դրա տակ դրված էր մի գրություն՝ "Կյանքում բազմաթիվ դռներ կան, և դրանցից մեկի ետևում՝ ճակատագրի նվերն է":

Իմաստուններն ասում են՝ "Պետք է յոթ դուռ ծեծել, որ մեկը բացվի":

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты