Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Էգ Առյուծը

Զինված նետերով և սուր նիզակներով, որսորդները անձայն ավելի ու ավելի էին գաղտագողի մոտենում: Էգ Առյուծը, ով կերակրում էր իր ծծկեր փոքրիկներին, հանկարծ անծանոթ հոտ զգաց և անմիջապես հասկացավ, որ վտանգը մոտ է: Սակայն արդեն ուշ էր: Որսորդներն արդեն շրջապատել էին նրա որջը:

Զինված մարդկանց տեսքից, էգ Առյուծը հանկարծակի եկավ: Նա ուզում էր փախուստի դիմել ու փրկվել, սակայն անմիջապես փոշմանեց՝ այդ դեպքում նրա ձագուկները որսորդների համար հեշտ ավար կդառնային:

Մայրը որոշեց պաշտպանել փոքրիկներին իր կյանքի գնով: Ցածր իջեցնելով գլուխը, որպեսզի չտեսնի իր կողմ ուղղված սուր նիզակները, նա հուսահատ ցատկով նետվեց մարդկանց վրա և նրանց փախուստի մատնեց:

Անօգնական կորյունները փրկված էին:

Լեոնարդո դա Վինչի

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты