Լյումերպա
Ասիայի ամայի լեռներում ապրում է մի հրաշք-թռչուն: Նա շատ նուրբ ու մելոդիկ ձայն ունի, իսկ նրա թռիչքը լցված է գեղեցկությամբ և վեհությամբ և անկախ նրանից թե նա երկնքում է թե հանգստանում ժայռի վրա, նա ստվեր չի թողնում, որովհետև նրա փետուրները փայլում են արևի լույսի նման վառ լույսով:
Նույնիսկ մահից հետո նա անհետ չի կորում, քանզի նրա մարմինը չի փտում, իսկ նրա փայլուն փետուրները շարունակում են լույս ճառագայթել նախկինի նման:
Սակայն եթե ինչ որ մեկը փորձի տիրանալ այդ զարմանահրաշ փայլատակմանը, պոկելով գեթ մի փետուր թռչունից, լույսը անմիջապես կմարի իսկ լկտի խիզախն անմիջապես կկուրանա սև նախանձից:
Այդ թռչունի անունն է՝ Լյումերպա, ինչը նշանակում է "լուսարձակող": Նա նման է իրական փառքի, որը մշտենջենական ապրում է դարերում: Ոչ ոք չի կարող այն նսեմացնել կամ իրեն վերագրել:
Լեոնարդո դա Վինչի