Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Ասեղ, ձեռնափայտ և թակ

Մի անգամ գյուղացին փրկեց դաոսի կյանքը, երբ նա խեղդվում էր: Դաոսը որոշեց իր երախտագիտությունը հայտնել գյուղացին նրա կատարած բարի գործի համար և տարավ նրան իր քարանձավը: Այնտեղ, գաղտնարանից նա հանեց մի ահռելի դդում, որի մեջից էլ հանեց երեք կախարդական իր՝ ասեղ, ձեռնափայտ և թակ: Դրեց այդ իրերը գյուղացու ոտքերի տակ և ասաց՝

— Չնայած, որ այս իրերը տեսքից աննկատ են, սակայն նրանք կախարդական ուժ ունեն՝ ասեղը կյանք է տալիս ու բուժում բոլոր հիվանդությունները, թակը՝ երբ նրանով հարվածում ես, ոսկյա և արժաթյա դրամներ են թափվում, իսկ ձեռնափայտը՝ ուժ ու իշխանություն է տալիս, որպեսզի կարողանաս հաղթել ցանկացած բանակի և ոչնչացնես քո թշնամիներին: Դու փրկել ես իմ կյանքը և որպես պարգև կարող ես ընտրել ու վերցնել այս իրերից որևե մեկը:

Գյուղացին առանց երկար մտածելու վերցրեց

ասեղը և թաքցրեց այն գոտու մեջ:

— Դու շատ արագ որոշում ընդունեցիր, — զարմացավ դաոսը: — Մի՞թե քեզ չեն գրավում հարստությունն ու իշխանությունը:

— Ես ընտրեցի կյաքը, — պատասխանեց իմաստուն գյուղացին, — քանզի ոչ հարստությունը, ոչ էլ իշխանությունը առանց նրա արժեք չունեն, իսկ փրկելով մարդկանց կյանքերը, ես, ցանկության դեպքում կարող եմ և իշխանություն, և հարստություն ունենալ: Ահա թե ինչու ինձ ավելի հոգեհարազատ է ասեղը, իսկ ինչ վերաբերվում է թակին և ձեռնափայտին, ապա դրանց հետ անընդհատ խնդիրներ կունենաս:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты