Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Ողջերթի պատմություն

Մի պարսկական պատմության մեջ պատմվում է մի ճամփորդի մասին, ով մեծ դժվարությամբ էր քարշ գալիս, կարծես անվերջ ճանապարհով:

Նա ամբողջությամբ բեռնված էր ամենատարբեր առարկաներով: Ավազի ծանր պարկը կախված էր նրա մեջքի հետևում, մարմինը փաթաթված էր մի հաստ ջրի տիկով, իսկ ամեն ձեռքում նա մի քար էր տանում: Նրա պարանոցից, հին մաշված պարանից կախված էր մի հին ջրաղացաքար: Ժանգոտած շղթաները, որոնց օգնությամբ նա, փոշոտ ճանապարհով իր ետևից քարշ էր տալիս ծանր կշռաքարեր, փաթաթվում էին նրա ոտքերին: Գլխի վրա, մի կերպ հավասարակշռությունը պահելով նա տանում էր կիսով չափ փտած մի դդում:

Տնքոցներով նա քայլ առ քայլ առաջ էր շարժվում, զրնգացնելով շղթաներով, սգալով իր դաժան ճակատագրի համար, և բողոքելով տանջալի հոգնածությունից:

Կեսօրյա կիզիչ շոգին, նրան հանդիպեց մի գյուղացի:

- Օ, հոգնած ճամփորդ, ինչու՞ ես քեզ ծանրացրել այդ ժայռի կտորներով, - հարցրեց նա:

- Իսկապես, հիմարություն է, - պատասխանեց ճամփորդը, - սակայն ես մինչև հիմա դրանց չէի նկատել:

Այդ ասելով նա հեռու նետեց ձեռքի քարերը և միանգամից թեթևություն զգաց:

Շուտով նրան մի ուրիշ գյուղացի պատահեց՝

- Ասա խնդրում եմ, հոգնած ճամփորդ, ինչու՞ ես Դու տանջվում այդ փտած դդումը գլխիդ վրա պահելով, և ոտքերիցդ կապած այդ ծանր շղթաներից կապված կշռաքարերով, - հետաքրքրվեց նա:

- Ես շատ ուրախ եմ, որ Դու իմ ուշադրությունը հրավիրեցիր դրա վրա: Ես չգիտեի, որ ինձ ծանրացնում եմ դրանցով:

Դեն նետելով շղթաները, նա դդումը այնպիսի ուժով նետեց ճամփեզրի առուն, որ այն կտոր-կտոր եղավ: Եվ նորից նա թեթևություն զգաց: Եվ ինչքան շատ էր նա գնում, այնքան շատ տանջվում էր:

Դաշտից վերադարձող մի գյուղացի, զարմանքով նայեց ճամփորդին՝

- Օ, հոգնած ճամփորդ, ինչու՞ ես մեջքիցդ կախած պարկով ավազ տանում, երբ եթե ուշադիր նայես, այնտեղ առջևում ահռելի քանակությամբ ավազ կտեսնես: Եվ ինչի՞դ է պետք ջրով լի այդ ահռելի տիկը: Կարելի է մտածել, որ Դու որոշել ես անցնել ողջ Կահիրեի անապատով: Ախր կողքովդ մի մաքուր գետակ է հոսում, որը քեզ ուղեկցելու է ամբողջ ճանապարհին:

- Շնորհակալ եմ բարի Մարդ, միայն հիմա ես նկատեցի, թե ինչեր եմ քարշ տալիս ինձ հետ ճանապարհով:

Այդ խոսքերի հետ նա բաց արեց տիկը, և թափեց արդեն հոտած ջուրը ավազների վրա:

Մտորելով այս ամենի մասին, նա կանգնած նայում էր մայր մտնող արևին: Արևի վերջին ճառագայթները նրան լուսավորում բերեցին՝ նա հանկարծ տեսավ ծանր ջրաղացաքարն իր վզից կախված, և հասկացավ, որ դրա պատճառով կորացած էր քայլում: Ճամփորդը դեն նետեց ջրաղացաքարն այնքան հեռու, որքան կարողացավ:

Ազատված իրեն հոգս պատճառող ծանրություններից, նա շարունակեց իր ճանապարհը երեկոյան զովի մեջ, հուսով մի ճամփեզրի հյուրատուն գտնել:

Նոսսրատ Փեզեշկիանից

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты