Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Ձկնկուլը

Հենց որ ձկնկուլը ողևորվեց կեր փնտրելու, թաքստոցում նստած իժը անմիջապես դուրս սողաց և գողեգող մոտեցավ նրա բնին: Փափկամազ թռչնակները խաղաղ քնած էին՝ ոչ մի բան չկասկածելով: Օձը նրանց շատ մոտ սողաց: Նրա աչքերը փայլեցին չար փայլով, և սկսվեց բռնությունը:

Խաղաղ քնած թռչնակներից յուրաքանչյուրը մի թունավոր խայթոց ստանալով, այդպես էլ չարթնացավ:

Իրենից գոհ չարագործը նորից ետ սողաց իր թաքստոցը, որպեսզի այնտեղից հետևելով բավականություն ստանա թռչնի վշտից:

Շուտով ձկնկուլը վերադարձավ որսից: Գազանային չարագործության միայն տեսքից արդեն, որը կատարվել էր իր թռչնակների հետ, նա բարձրաձայն հեծեծաց, և անտառի բոլոր բնակիչները լռեցին՝ ցնցված չլսված դաժանությունից:

- Առանց Ձեզ ես այլևս կյանք չունեմ, - գոռում էր դժբախտ հայրը, նայելով իր մահացած ձագուկներին: - Թող ես էլ մահանամ Ձեզ հետ միասին:

Եվ նա սկսեց կտուցով պատառոտել իր կուրծքը՝ հենց սրտի մոտ: Տաք արյունը առվակներով հոսեց պատառոտված վերքից, թափվելով անշունչ ձագուկների վրա:

Կորցնելով իր վերջին ուժերը, մեռնող ձկնկուլը վերջին հրաժեշտի հայացքը գցեց զոհված ձագերով բնի վրա և հանկարծ փշաքաղվեց:

Օ հրաշք: Նրա թափած արյունն ու ծնողական սերը վերադարձրեցին թանկագին ձագուկներին կյանքի, խլելով նրանց մահվան ճիրաններից: Եվ այդ պահին երջանկացած նա տվեց իր վերջին շունչը:

Լեոնարդո դա Վինչի

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты