Բարդին

Հայտնի է, որ բարդին աճում է շատ ծառերից ավելի արագ: Նրա շիվերը ուղղակի աչքիդ առաջ բարձրանում են, իրենց աճի մեջ գերազանցելով շրջանի ամբողջ բուսականությանը: Մի անգամ երիտասարդ բարդու մտքին փչեց կյանքի ընկերուհի ունենալ: Իր ընտրությունը նա կանգնեցրեց իրեն դուր եկած խաղողի թփի վրա:

- Ինչ տարօրինակ քմահաճույք է, - հետ էին համոզում նրան իր ցեղակից եղբայրները: - Այդ գեղեցկուհի թփի հետ Դու շատ վիշտ կունենաս: Ինչի՞դ է նա պետք: Մեր գործը՝ դեպի վեր աճելն է, և ուրիշ բան չունենք անելու: Սակայն համառ բարդին իրենը պնդեց: Կրակոտ սիրահարվածը միացավ երիտասարդ թփի հետ և թույլ տվեց նրան իրեն ամուր գրկել, ինչով նա անասելի ուրախ էր: Ամուր հենք ստանալով, խաղողի թուփը սկսեց արագ աճել և բերք տալ:

Տեսնելով, որ թուփը լավ է աճում, ամուր փաթաթվելով ծառի բնին, խելամիտ գյուղացին գարնանը սկսեց հատել բարդու ճյուղերը, որպեսզի նրանք շատ վեր չբարձրանան իրենց հետ բարձրացնելով խաղողի թփին, և իրեն հեշտ լինի աշնանը հավաքել հասած խաղողի ողկույզները:

Ու՞ր կորավ բարդու նախկին սլացիկությունը: Նա կլորացավ, կորցրեց նախկին եռանդը և համակերպվեց իր ճակատագրի հետ: Կանգնած էր իր համար, ճյուղաթափ եղած, կտրտված ճյուղերով, իր բերքատու ընկերուհու համար հենարան դարձած: Իսկ նրա ցեղակից ընկերները, դեպի վեր պարզած իրենց խիտ սաղարթները, անհոգ խշշացնում էին իրենց տերևներով:

Լեոնարդո դա Վինչի

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты