Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Սալամանդրը

Հենց որ հրդեհ բռնկվեց գյյուղացու տանը, բոլոր կենդանիները, փոքրից մինչև մեծ, փախան բակից:

Վախեցած հավերը, սագերը, աղավնիները, հնդկահավերը, ճագարները, ոչխարները, խոզերը, ձիերը, կովերը, բակի շան և կատվի հետ, հեռվից հետևում էին հրդեհին:

Քամուց բորբոքված կրակի լեզվակները, ժլատությամբ խժռում էին չոր գերանները: Շուտով արդեն տանիքն էլ փլվեց և հրդեհի վերևում կայծերի մի սյուն գոյացավ:

Հանկարծ թփերի արանքից դուրս սողաց մի սալամանդր: Նա կանգ առավ իր կարճ ոտքերի վրա, շուրջը նայեց և արագ մտավ կրակի ամենաթեժ տեղում:

Անսպասելիությունից, հրդեհին բոլոր հետևողները, սարսափից գոռացին և հետ ընկրկեցին:

- Մի ահանգստացեք, - հանգստացրեց նրանց աքաղաղը: - Կրակը՝ սալամանդրի համար՝ հարազատ տարերք է, և նա ոչ մի ցավ կամ այրվածք չի զգում:

- Բայց խեղճը կայրվի, - վախեցած բացականչեց սագ մայրը:

- Կրակի մեջ նա փոխում է իր կաշին, - պատասխանեց աքաղաղը: - Եվ դա տրված է միայն նրան: Բոցը նրա մաշկն ավելի ամուր և բարակ է դարձնում, և սալամանդրը կրակից դուրս է գալիս երիտասարդացած և նորացած:

Աքաղաղը լռեց և հետո ցավով ասաց՝

- Իսկ մեզանից կրակի վրա տապակա է դուրս գալիս:

Լեոնարդո դա Վինչի

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты